«Էրդողանի բռնապետ ռեժիմն աշխարհի խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկն է»․ «Բոստոն Սելտիքս»-ի ազգությամբ թուրք բասկետբոլիստը կրկին քննադատել է Էրդողանին

Դիտել նաև
Էրդողան. Անկարան հունվարի վերջին Մոսկվայի հետ կքննարկի Ս-400-ի խմբաքանակի մատակարարման հարցը
Գերմանիան թուրքական վերլուծական կենտրոնին մեղադրել է Եվրոպայում Էրդողանի կառավարության քարոզչությունն իրականացնելու համար
Էրդողանը հրաժարվել է WhatsApp մեսենջերից
«Այս որոշումը ակնհայտ հարձակում է մեր երկրի վրա». Էրդողան
Կրեմլում չեն մեկնաբանել Էրդողանի հայտարարությունը
Ամերիկյան «Բոստոն Սելտիքս» բասկետբոլային ակումբի՝ ազգությամբ թուրք խաղացող Էնես Կանտերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմն «ահաբեկչական կազմակերպություն» է անվանել։
«Էրդողանի բռնապետ ռեժիմը աշխարհի խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկն է»,- Twitter-ում գրել է բասկետբոլիստը։
Օրերս Կանտերը հայտարարել էր, որ աշխարհում հակամարտություններ ոչ թե Թուրքիան է հրահրում, այլ Թուրքիայի նախագահ Էրդողանը։
«Ահաբեկչությունը նոր դեմք ունի։ 10 տարվա ընթացքում 31 հակամարտություն՝ 10 երկրի հետ»,-գրել էր պրոֆեսիոնալ բասկետբոլիստը՝ հրապարակման մեջ ներառելով այդ երկրների, այդ թվում՝ Հայաստանի դրոշը։
Աղբյուր՝ Tert.am