Գավառի դպրոցներից մեկում ռադիոակտիվ նյութ է հայտնաբերվել
Ապրիլի 12-ին, ժամը 08.05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի դպրոցներից մեկի ֆիզիկայի լաբորատորիայում հայտնաբերվել է ռադիոակտիվ նյութ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնաբերված տարայի վրա առկա է «Осторожно радиоактивность» գրությունը:
Դեպքի վայր է մեկնել ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի քիմիկ-հետախույզները:
Համապատասխան ստուգումների արդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել:

