ՀՀ ԱԳՆ. Հայաստանը ԵՄ-ին առաջարկել է սառեցնել Արեւելյան գործընկերություն ծրագիրն Ադրբեջանի հետ
Դիտել նաև
Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը»
Ադրբեջանցիները լայնորեն լուսաբանում և ծաղրում են Փաշինյանի երեկվա մի խոսքը
Ադրբեջանը ռազմաօդային վարժանքներ է կատարել
Հայաստանը Եվրամիությանն առաջարկել է սառեցնել Արևելյան գործընկերության ծրագիրն Ադրբեջանի հետ: Այս մասին նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԺ-ում Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի, ինչպես նաեւ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը:
«Չեմ կարող ասել, որ այս հարցում արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, սակայն կարող եմ նկատել, որ հարցը բավականին բուռն քննարկվում է»,-ասաց Ադոնցը: Նա նաեւ հայ պատգամավորներին կոչ արեց հարցը բարձրացնել խորհրդարանական դիվանագիտության հարթակներում: