Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա

«Տղե՛րք, թողեք ինձ ստեղ, փախեք»․ անմահացած Վահե Եղիկյանի վերջին խոսքը. Լուսանկար

Lurer.com-ը գրում է․ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում հավերժացած հերոսների շարքին դասվեց նաև 19-ամյա Վաhե Եղիկյանը՝  իր կյանքը նվիրելով հայրենիքի պաշտպանությանը և կիսատ թողնելով նպատակներն ու երազանքները։ Հաղթանակի օրն էր ծնվել, հանուն հաղթանակի էլ անմահացավ։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Վահե Եղիկյանի մայրը՝ Կարինե Մուրադյանը, սրտի կսկիծով նշում է՝ որդուն մի քանի ամիս էր մնացել, որ զորացրվեր, բայց այլևս կմնա նրան սպասելով․ «Ասում էի՝ Վահիկս, բան չմնաց, 9 ամսից պրծնում ես, ասում էր՝ ում համար 9 ամիս, ում համար մի հղիություն»:

Վահեի զոհվելու հստակ օրը հարազատներն այդպես էլ չեն կարողանում իմանալ, դաժան լուրին չեն կարողացել հավատալ, երկարուձիգ օրեր փնտրել են, մինչև գտնել են նրա մարմինը։ «Իր ընկերներից մեկը՝ Շալիկոն, որը փորձել է փրկել Վահեիս, պատմում է, որ սեպտեմբերի 30-ին ծնկից վիրավորվել է, բայց վիրակապվելուց հետո վերադարձել է դիրքեր, շարունակել է մասնակցել կռվին: Կրտսեր սերժանտ էր, դիրքի ավագ, տղաներին չի ուզել մենակ թողնի: Երբ թշնամին փորձել է գրավել դիրքը, հետ են նահանջել, այդ պահին արկը ընկել է մոտը՝ տարբեր վնասվածքներ հասցնելով: Շալիկոն փորձել է ուսին գցել, տանել, բայց հասկանալով, որ չի կարողանում, պառկեցրել է գետնին։ Վրան են բերել, որ Վահեիս դնեն վրան, մի քանիսով բռնեն, տանեն բուժկետ, բայց Վահիկս վերջին խոսքերն է ասել՝ «տղե՛րք, թողեք ինձ ստեղ, փախեք»: Իհարկե, ընկերները չեն թողել, բայց մինչև կփորձեին հասցնել բուժկետ, Վահես արնաքամ է եղել  ու փակել աչքերը։ 25 օր բոլորս իրեն էինք փնտրում, գտնելը շատ դաժան էր… ինքը հատուկ արեց, որ ես սովորեմ էդ մտքին»,- պատմում է հերոսի մայրը։

Մոր սփոփանքը որդու ժամացույցն է․ զգում էր՝ այն կա ու ամեն գնով կարողացավ գտնել։ Մայրը պատմում է՝ երբ որդին արձակուրդ էր եկել, ժամացույց էր նվիրել նրան: Ընկերներն ասում են՝ համազգեստը, վարտիքը, ամեն ինչ նվիրում էր զինակից ընկերներին, բացի ժամացույցից․ «Ասացին մինչև մահվան վերջին պահը ժամացույցը ձեռքին է եղել: Փորձեցի գտնել, նախորդ օրը արյունոտ ժամացույցը հասավ ինձ: Ո՜նց էի զգում, որ էդ ժամացույցը կա: Տեսիլք էի տեսել, սկզբից էլ գիտեի, որ ինքը չկա, բայց փորձում էի ինձ համոզել, որ ինքը կա ու փնտրում էի իրեն: Իրականում ինքը կա, իմ մեջ է, ես չեմ զգում իր պակասը: Հուղարկավորությանը ես այնքան հպարտ էի, չէի լացում, վեհություն էի զգում, որովհետև զգում էի՝ ինքն էլ է ուրախ ու ժպտում է: Չեմ կարող նկարագրել, թե ինչ գերբնական ուժ էր իջել վրաս: Մեծ շրջապատ ուներ, այնքան մարդ եկավ իրեն հրաժեշտ տալու, որ ապշել էինք, թե ինչքան մարդ գիտեր իրեն։ Փառքով ճանապարհեցինք Վահիկիս․․․»։

Մայրը որդու հետ վերջին անգամ խոսել է սեպտեմբերի 27-ին, հայրն էլ դեպքից մեկ օր առաջ էր խոսել․ «Զանգեցի, սապոգների ձայնն էր լսվում ու շնչակտուր քայլելը, վերցրեց արագ ասաց՝ «մամ, սաղ լավ ա, կզանգեմ»: Ամսի 29-ին էլ հայրիկի հետ է խոսել: Ամուսինս հարցրել է՝ ինչ է էդտեղ կատարվում, ասել է՝ «ամենաուժեղ կռիվ կինոները ոնց են, էդ ա»: Շատ բան չէր պատմում, հատկապես ինձ փորձում էր չզանգել, երևի խնայում էր, որովհետև իր ձայնից միանգամից մատնվում էր, որ ինչ-որ բան այն չէ»,- ասում է Վահեի մայրը:

Մոր բնորոշմամբ՝ որդին շատ ընկերասեր, հայրենասեր, կարգուկանոն սիրող, ժպտադեմ էր: Այնքան պարտաճանաչ էր, որ ընկերներն անունը նեմեց էին դրել։ «Ծառայության ընթացքում, երբ արդեն բարձրանում էր դիրքեր, մի օր զանգեց, ներկի գումար ուզեց դիրքը ներկելու համար, ծաղիկներ էր տնկել, հետո էլ սիրուն բաժակներ ու մոխրաման ուզեց, ասեց՝ «մամ ջան, էս էլ իմ տունն ա, պիտի սիրուն սարքեմ, հրամանատարները գալիս են, սիրուն հյուրասիրեմ»: Մի օր ասեց՝ «գիտես շուն ունեմ» ու կատվի նկարը ուղարկեց, ասեցի, բայց սա շուն չի բալես, ասաց՝ «մամ շան պես շուստրի ա, անունը շուն եմ դրել, գիտես ոնց ա հսկում»»,- ժպիտով հիշում է մայրը։

 

Վահեն Երևանից էր, սովորում էր Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա բաժնում, դեռ այնքա՜ն նպատակներ ուներ, որ անկատար մնացին․․․

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan