Վիեննայում կրակ բացած հանցագործները լավ զինված են և պրոֆեսիոնալ պատրաստված. Ավստրիայի կանցլեր

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ORF հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտարարել է, որ Վիեննայի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո վտանգ դեռևս կա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Կուրցը նշել է, որ իրավապահների կողմից իրականացվող հատուկ գործողությունը շարունակվում է և «ներկա պահին հնարավոր չէ վերադառնալ սովորական կյանքի»:
Նա նաև նշել է, որ ահաբեկիչների գործողությունների շարժառիթը դեռևս հայտնի չէ, սակայն չի բացառվում նաև հակասեմականության շարժառիթը:
Խոսելով ահաբեկիչների պատրաստվածության մասին՝ Կուրցը նկատել է, որ նրանք լավ զինված են, պրոֆեսիոնալ պատրաստված:
«Սա միանշանակ ահաբեկչություն է»,- ասել է Կուրցը: Նա նաև հավելել է, որ հանցագործներից մեկը չեզոքացվել է, մյուսները փախուստի են մատնված:
Աղբյուր՝ Tert.am