Թուրքիայի նպատակը ոչ միայն ու ոչ այնքան Արցախը գրավելն էր, որքան Սյունիքը. Անդրանիկ Թևանյան. «Красная Весна» Երևանի փողոցները՝ «Նիկոլ դավաճան» գրառումներով. լուսանկարներ «Դավաճան» պիտակը` իմքայլականների մեքենաների վրա. Տեսանյութ
26
Նաիրա Զոհրաբյան. Նիկոլ Փաշինյանը վերածվել է Ջոնի Բրջոնիի, իսկ Ադրբեջանը ցանկանում է իրեն հերոսի կոչում շնորհել. Տեսանյութ ԱԺ–ն արտահերթ նիստ է հրավիրել. օրակարգում ռազմական դրության վերացման հարցն է. ՈՒՂԻՂ Որպես ՀՀ վարչապետ ինձ վրա եմ վերցնում ամբողջ պատասխանատվությունը, բայց ինձ վրա է նաև հետագա զարգացումների պատասխանատվությունը. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Քաղաքացիներն ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա են անում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Տեսանյութ Շուշի քաղաքի տարածքում հայտնաբերվել է ավելի քան 2 հազար դիակ. սարսափելի ճշմարտություն՝ Ռուսաստանի բանակից «Բանակին մենակ չեմ թողնի». Օնիկ Գասպարյանը փոշմանել է, չի հեռանա Իշխանական թիմում ևս առկա են կուլիսային տարաձայնություններ «շեֆի» գործողությունների վերաբերյալ․ հեռացող Փաշինյանին պաշտպանողներին «Նիկոլի մահապարտներ» են անվանում Փարիզի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը ոչ ոքի համար օգտակար չի լինի. Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ֆրանսիացիների նվերը Գետաշենի ազատագրմանը և Արծրունին հավատացող հայ ժողովրդին Ֆրանսիայի Սենատն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևը Պատերազմ Արցխում
Նոր արգելքներ Վրաստանում. չի գործի տրանսպորտը, փակվում են խանութներն ու ռեստորաները Գործ ունենք Նիկոլ Փաշինյանի կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անձնական հաշվեհարդարի հետ. Իվետա Տոնոյան Արարատի մարզում վաղը ջրանջատումներ կլինեն Թուրքիայի նպատակը ոչ միայն ու ոչ այնքան Արցախը գրավելն էր, որքան Սյունիքը. Անդրանիկ Թևանյան. «Красная Весна» Հրդեհ Թբիլիսիի կենտրոնում. զոհվել է երկու մարդ Երևանի փողոցները՝ «Նիկոլ դավաճան» գրառումներով. լուսանկարներ Սերժ Սարգսյանի գրասենյակն արձագանքել է Ռիտա Սարգսյանի հիշատակին ուղղված ցավակցական ուղերձներին ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ Պետք է կազմավորել քաղաքացիական կամ հասարակական տրիբունալ․ Լարիսա Ալավերդյան. Տեսանյութ Ալիևի կոշիկները համբուրած այս մարդը իշխանությունն օգտագործելու է մի նոր «արծրունական իրականություն» ձևավորելու ու այն որպես «ճշմարտություն» ներկայացնելու համար Ոչ մի դիվանագիտական ձախողում չենք ունեցել հա՞ Դիվանագիտական ճակատը ձախողված էր պատերազմից առաջ, իսկ մարտի դաշտում բանակը միայնակ էր. Արմեն Աշոտյանը՝ ԱԳ նախարարի հայտարարության մասին Ադրբեջանը կառուցում է Ահմադբեյլի-Ֆիզուլի-Շուշի 101 կմ երկարությամբ նոր ավտոճանապարհ «Դավաճան» պիտակը` իմքայլականների մեքենաների վրա. Տեսանյութ Շատ սխալներ արել ենք, բայց դրանք այնպիսին չեն, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական տա. Թունյան Նաիրա Զոհրաբյան. Նիկոլ Փաշինյանը վերածվել է Ջոնի Բրջոնիի, իսկ Ադրբեջանը ցանկանում է իրեն հերոսի կոչում շնորհել. Տեսանյութ Լարումը րոպե առ րոպե ավելանում է, հանե՛ք ռազմական դրությունը. Տիգրան Ուրիխանյան. Տեսանյութ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի արոտավայրերը մնացել են թշնամու վերահսկողության տակ. Տեսանյութ Կարող եք այժմ և միշտ, հավիտյանս հավիտենից հայտարարել ռազմական դրություն. Գևորգ Պետրոսյան. Տեսանյութ Բերձորի առեղծվածը. ո՞ւմ վերահսկողության տակ է ի վերջո լինելու քաղաքը Ադրբեջանին անցած վայրերի զորամասերի զինծառայողներին տեղակայել են հայկական կողմում գտնվող վայրերում. զինվորները մնում են դպրոցներում, քնում են գետնին. զինծառայողի մայր ԱԺ–ն արտահերթ նիստ է հրավիրել. օրակարգում ռազմական դրության վերացման հարցն է. ՈՒՂԻՂ «Մերօրյա հերոսները». Սամվել Գասպարյան. Քաջ Զինվոր, անձնազոհ ապագա բժիշկ… Հոկտեմբեր ամսվա ընթացքում պարգևավճար են ստացել Ավինյանի գրասենյակի 19 աշխատակիցներից միայն 2-ը․ պարզաբանում Քարվաճառի ազատագրման օպերացիան տևեց 1 շաբաթ, իսկ հանձնման փաստաթուղթը ստորագրվեց 1 րոպեում Զինվորները քնում են անտառային կենդանիների ու փտած դիակների կողքին. տղաս ասում է՝ «մամ, մեզ բոլորը մոռացե՞լ են». զինծառայողի մայր «Հզոր մարդիկ, պարզապես հզոր». Մարգարիտա Սիմոնյանը պատմել է հայ լեգենդար հետախույզների մասին «Նույնիսկ պարտված Նապոլեոնը հրաժարական տվեց». Գեղամ Մանուկյանը շարունակում է հացադուլը Ադրբեջանը խորհրդարանը կոչ է արել բացառել Ֆրանսիային ԵԱՀԿ ՄԽ կազմից Համբերատար սպասում եմ օրենքի ուժով թույլ տալ իմ ընկերներին գնալ իրենց տները. պահանջում ենք հանել ռազմական դրությունը և բանակը չդարձնել գործիք Խմբերի աշխատանքը համակարգում է Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանն ու նրա եղբայրը՝ Հայկ Սարգսյանը Իրաքի ԱԳ նախարարը հայտարարել է երկրում ԻՊ գրոհայինների ակտիվացման մասին Փորձենք հասկանալ, թե որտեղ ենք Որքան ուշացնում ես, այնքան վիճակդ վատացնում ես. Տիգրան Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին Ռազմադաշտում ձախողում ունեցել ենք, դիվանագիտության մեջ՝ ոչ․ ԱԳ նորանշանակ նախարար 4-5 անգամ փակ համարով զանգել են, բայց չեն խոսում, մտածում եմ՝ կարող ա երեխաս ա. անհետ կորածի հայր. Տեսանյութ Ըստ իմքայլական պատգամավորի, Հայաստանը կապիտուլյացիայի չի ենթարկվել. Տեսանյութ Զինծառայողների հարազատների ակցիան ՊՆ շենքի մոտ․ ուղիղ Ռազմակա՞ն, թե՞ պարտության դրություն Պատերազմում անհետ կորածների ընտանիքներն անմիջապես չեն ստանալո՞ւ փոխհատուցում Հրավիրեք այստեղ ԳՇ-ի այն գեներալին, որը երեկ ասաց, որ այսօր էլ կարող ենք հանել ռազմական դրությունը. Մարուքյան. Տեսանյութ Դերբի քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը Կոտայքի մարզպետ է նշանակվել Մեսրոպ Մեսրոպյանը Կառավարությանը կոչ ենք անում իր անգործության պատճառով չշարունակել սահմանափակումները. դրանց կարիքը չկա. Գևորգ Գորգիսյան. Տեսանյութ Տիգրան Ավինյանի՝ պարգևավճարի մասին որոշումը հեռացվել է 10 մլն դոլարով Կոմիտասի պողոտայում կկառուցվի վերնանցում, ամֆիթատրոն, շատրվան. գործադիրը նախագիծը հաստատեց. Տեսանյութ Լեռնային Ղարաբաղում հայտնվել են ռադիոէլեկտրոնային պայքարի «Լեեր-3» նորագույն ռուսական համալիրներ Պետք է պատրաստ լինել ձմռանը, կորոնավիրուսի անկում, ապա աճ կլինի. Արսեն Թորոսյան. Տեսանյութ Բաքվում հաղթանակի զորահանդեսի նախապատրաստություններ են.փողոցներով կքայլեն նաեւ հայ ռազմագերիներ Որպես ՀՀ վարչապետ ինձ վրա եմ վերցնում ամբողջ պատասխանատվությունը, բայց ինձ վրա է նաև հետագա զարգացումների պատասխանատվությունը. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ

Ղարաբաղ Ադրբեջանի հսկողության տակ նշանակում է Ղարաբաղն առանց հայերի, ինչը ցեղասպանություն է. վարչապետ. Տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Al Arabiya հեռուստաալիքին: Հարցազրույցը ներկայացվում է ստորև.

Al Arabiya - Պարոն Փաշինյան, բարի գալուստ Al Arabiya: Շնորհակալություն ժամանակ տրամադրելու համար: Որքանո՞վ է վտանգավոր իրավիճակն այսօր Ղարաբաղում՝ հատկապես նկատի առնելով, որ Դուք օրերս կոչ արեցիք համընդհանուր ռազմական և քաղաքացիական պատրաստության:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես կցանկանայի խոսել տարածաշրջանային առումով վտանգավորության մասին: Որովհետև թե ինչքանով է իրավիճակը վտանգավոր Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի համար, կարծում եմ՝ պարզ է: Բայց ես շատ կարևոր եմ համարում, որպեսզի Ձեր հեռուստադիտողը ճիշտ ընկալի, թե ինչու է տեղի ունենում պատերազմը, և ինչ ենթատեքստ ունի այն:

Նախ, արձանագրենք, որ այս պատերազմը տեղի չէր ունենա առանց Թուրքիայի միջամտության: Որովհետև հիմա արդեն ակնհայտ է և ապացուցված, որ Թուրքիան Սիրիայից վարձկանների և ահաբեկիչների է տեղափոխել Ադրբեջան՝ հարձակումը ձեռնարկելու համար:

Երկրորդ, այս պատերազմը, ըստ էության, դարձավ շարունակությունը Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունների, որոնք սկսվեցին օգոստոսին և չավարտվեցին մինչև պատերազմի մեկնարկը: Թուրքիայի որոշակի ռազմական կոնտինգենտ պատերազմի մեկնարկի պահին շարունակում էր գտնվել Ադրբեջանում և մասնակցում է պատերազմին:

Շատ կարևոր է արձանագրել, թե ինչու է այս ամեն ինչը հետաքրքրում Թուրքիային: Կարծում եմ, որ պետք է մենք այս ամենը դիտարկենք այն էքսպանսիոնիստական քաղաքականության շրջանակում, որ Թուրքիան վարում է Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում: Սա Օսմանյան կայսրությունը վերականգնելու քաղաքականություն է, և իմ համոզմամբ՝ այդ քաղաքականությունը պետք է միջազգային հանրության կողմից խստագույնս կասեցվի: Հակառակ դեպքում՝ այն նույնպիսի սպառնալիքներ է պարունակում ինչպես Միջերկրական ծովի երկրների, արաբական աշխարհի, Հարավային Կովկասի, այնպես էլ Եվրոպայի համար:

Ես մի քանի անգամ ասել եմ նաև եվրոպական հեռուստատեսությունների և լրատվամիջոցների հետ զրույցներում, որ եթե Եվրոպայում պատշաճ գնահատականի չարժանացնեն այս իրավիճակը, հարկ է Թուրքիային սպասել Վիեննայի մերձակայքում: Սա վերաբերում է բոլոր ուղղություններին: Եթե այս իրավիճակը պատշաճ գնահատականի չարժանանա միջազգային հանրության կողմից, մենք առաջիկայում կտեսնենք Թուրքիայի կայսերական քաղաքականության արտահայտություն: Հիմա տեսնում ենք Հարավային Կովկասում, ապա կտեսնենք դրանից դեպի հյուսիս, արևելք, հարավ-արևելք և հարավ: Այնպես որ, սա մի մեծ իրավիճակ է, որի խորքում իրականում ընկած են Օսմանյան կայսրությունը վերականգնելու Թուրքիայի ցանկությունները և մղումները:

Al Arabiya - Պարոն Փաշինյան, Դուք նշեցիք, թե ինչու է Թուրքիան շահագրգռված Ադրբեջանին աջակցելու հարցում: Բայց Դուք նաև մեղադրեցիք Բաքվին՝ Թուրքիայի միջոցով վարձկաններ ներգրավելու համար, ինչպես նաև պատասխանեցիք հայկական արմատներով արաբներին օգնության կանչելու՝ Ձեզ հասցեագրված մեղադրանքին: Ո՞րն է տարբերությունը վարձկանների և նրանց միջև:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Նախ, մենք այդպիսի երևույթ չունենք, չկա այդպիսի երևույթ: Երկրորդ՝ կան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր աշխատում կամ ապրում են որևէ օտարերկրյա երկրում, և այս իրավիճակից ելնելով՝ նրանք վերադառնում են՝ իրենց հայրենիքը պաշտպանելու: Եվ կան ղարաբաղցիներ, ովքեր ապրում են արտերկրում և վերադառնում են իրենց հայրենիքը պաշտպանելու: Բայց ես Ձեզ ասեմ, որ այդպիսի երևույթ, որը կարող է դիտարկվել որպես մասշտաբային, մենք չունենք: Ես չեմ բացառում այդպիսի դեպքեր, բայց բացառում եմ, որ այս տրամաբանությունից դուրս որևէ բան մենք ունենանք:

Al Arabiya - Պարոն Փաշինյան, ո՞րն է այս հակամարտության լուծման Ձեր տեսլականը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Առաջինը՝ պետք է ռազմական գործողությունները դադարեն, որովհետև ռազմական գործողությունների պայմաններում դժվար է պատկերացնել դիվանագիտական լուծում: Որից հետո պետք է տեղի ունենան առարկայական բանակցություններ լուծումների վերաբերյալ, այնպես, ինչպես նախատեսված է Մոսկվայի՝ հոկտեմբերի 10-ի հայտարարության մեջ, որն ընդունվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կողմից:

Al Arabiya - Այս անգամ ի՞նչը կարող է համոզել Հայաստանին նստել և բանակցել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք միշտ էլ պատրաստ ենք եղել բանակցությունների, միշտ էլ պատրաստ ենք բանակցությունների և միշտ էլ պատրաստ ենք եղել փոխզիջումների: Պրոբլեմն ուրիշ բանում է՝ այն պահին, երբ Հայաստանի համար որևէ փոխզիջում դառնում է ընդունելի, Ադրբեջանի համար այդ փոխզիջումն անմիջապես դառնում է անընդունելի: Ես Ձեզ կարող եմ բերել 2011 թվականի Կազանի օրինակը: Գիտեք, հայկական կողմի համար կարևորագույն խնդիր է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, ավելի կոնկրետ՝ անկախության, ինքնորոշման իրավունքի ճանաչման հարցը: Բայց 2011 թվականի, այսպես կոչված, Կազանյան պրոցեսի ընթացքում հայկական կողմը համաձայնվել էր Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի հետ, որը վերջնական կարգավիճակ չէր, այլ ընդամենը միջանկյալ կարգավիճակ: Այսինքն՝ իր նախնական նշաձողից որոշակիորեն հետքայլ էր կատարել՝ կոմպրոմիսի հասնելու տրամաբանությամբ: Բայց վերջին պահին Ադրբեջանը հրաժարվեց ընդունել այդ կոմպրոմիսը և ավելի խիստ պայմաններ առաջադրեց հայկական կողմին: Այս պրոցեսն է, որ թույլ չի տվել և միչև օրս էլ թույլ չի տալիս հասնել դիվանագիտական լուծման:

Al Arabiya - Պարոն Փաշինյան, նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները լավ հարաբերություններ ունեն հայերի հետ, և իրենք անպայման կօգնեն նրանց: Ինչպե՞ս:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես չեմ կարող մեկնաբանել այդ հայտարարությունները: Որովհետև ինչ հայտարարություններ արել է նախագահ Թրամփը, այդ հայտարարություններին պետք է հետևեն ավելի մանրամասն առաջարկներ, գործողություններ, որպեսզի ես կարողանամ դա մեկնաբանել: Այն, որ հայերը Միացյալ Նահանգներում շատ տեսանելի և ազդեցիկ ուժ են, դա հասկանալի է: Իսկ թե ինչ կոնկրետ գործողություն և աջակցություն կցուցաբերեն Միացյալ Նահանգներն այս գործընթացին, ցույց կտա ժամանակը:

Al Arabiya - Պարոն Փաշինյան, Ձեր թվիթներից մեկում Դուք նշել եք, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի պահանջները միջազգային իրավունքի տեսանկյունից հիմնավոր չեն և կոչ արեցիք ճանաչել և առերեսվել պատմական իրողությունների հետ: Միջազգային իրավունքի ի՞նչ դրույթների վրա եք Դուք հիմնվում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Տեսեք, շատ կարևոր է, որ մենք իմանանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությունը: Իմիջիայլոց, 2 կամ 1 օր առաջ շատ կարևոր բան տեղի ունեցավ: Ցավոք, շատ դեպքերում փորձ է արվում Ղարաբաղի հարցը ներկայացնել որպես տարածքային վեճ, այսինքն՝ վեճ, որտեղ կա 2 կողմ: Մի կողմն ասում է՝ այս հողը մերն է, մյուս կողմն ասում է՝ այս հողը մերն է: Բայց իրականում այս կոնֆլիկտը կապ չունի այդպիսի պնդումների հետ: Ի՞նչն էր կարևոր:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, 2 օր առաջ ելույթ ունենալով «Վալդայ» ակումբում, հայտարարեց, որ սա ծագել է ոչ թե որպես տարածքային վեճ, այլ որպես էթնիկ կոնֆլիկտ: Ցավոք, քանի որ հակամարտության պատմությունը բավական երկար է, միջազգային հանրությունը շատ հաճախ կորցնում է սկզբնաղբյուրը և ընկալումը, թե այս ինչ պատմություն է Ղարաբաղի հարցը: Իսկ Ղարաբաղի հարցն այս փուլում ծագել է 1988 թվականին, երբ Խորհրդային Միությունում սկսվել էին ժողովրդավարացման պրոցեսներ: Այդ ժամանակ կար Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, որի բնակչությունը 80 տոկոսով հայերն էին: Եվ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայությունը, օգտվելով Խորհրդային Միության ժողովրդավարացման գործընթացներից, որոշեց բարձրաձայնել իր խախտված իրավունքների հարցը:

Իսկ որո՞նք էին իրենց խախտված իրավունքները: Խորհրդային Միության ձևավորման պրոցեսում՝ արդեն 1920-ական թվականներին, էլի 80 և ավելի տոկոս բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղը ոչ թե Խորհրդային Հայաստանի կազմում ընդգրկվեց, այլ Խորհրդային Ադրբեջանի՝ Ստալինի կայացրած կամայական որոշման արդյունքում: Եվ Լեռնային Ղարաբաղի հայությունը, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի խորհրդարանը որոշեց բարձրաձայնել այդ հարցը և բացարձակապես խաղաղ քաղաքական պայքարի միջոցով փորձել լուծել այդ խնդիրը, կարգավիճակի խնդիրը, ինչին Խորհրդային Միությունը և Խորհրդային Ադրբեջանը պատասխանեցին բռնություններով: Եվ այդ բռնություններն առաջինը արտահայտվեցին ադրբեջանական Սումգայիթ և Բաքու քաղաքներում՝ հայերի նկատմամբ ձեռնարկված բռնություններով և սպանություններով: Սա կոնֆլիկտի առաջին փուլն էր:

Հաջորդ փուլը զարգացավ Խորհրդային Միության փլուզման իրավիճակում: Եվ, ըստ Խորհրդային Միությունում գործող կարգերի, եթե խորհրդային հանրապետություններից մեկն ստանում է անկախություն, նրա կազմում գտնվող ինքնավար միավորումները, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն է, կարող էր որոշում կայացնել իր կարգավիճակի վերաբերյալ: Որովհետև նրանք միասին էին ընդգրկվել Խորհրդային Միության կազմում՝ ոչ թե միասին էին ընդգրկվել, այլ միասին ունեին սուբյեկտություն Խորհրդային Միության կազմում: Երբ Ադրբեջանը հռչակեց իր անկախությունը, Լեռնային Ղարաբաղն էլ իր հերթին հռչակեց իր անկախությունը: Եվ ինչպես այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ Ադրբեջանն է անկախացել Խորհրդային Միությունից, նույն տրամաբանությամբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն է անկախացել Խորհրդային Միությունից և Խորհրդային Ադրբեջանից:

Այո, մինչ այսօր միջազգային հանրությունն այդ փաստը, այդ անկախացումը չի ճանաչել: Եվ կոնֆլիկտի էությունը կամ պայքարը հենց դրա մեջ է. Լեռնային Ղարաբաղի հայությունը պայքարում է, որ իր ինքնորոշման իրավունքը ճանաչվի միջազգային հանրության կողմից: Սա է ամբողջ պատմությունը: Բայց շատ կարևոր է հասկանալ այդ անկախացման պատճառը, պատճառահետևանքային կապը: Լեռնային Ղարաբաղի հայությունը ոչ թե անկախության է ձգտել ուղղակի քմահաճույքի համար, այլ պարզապես Խորհրդային Ադրբեջանի կազմում ինքն ունեցել է գոյութենական վտանգի խնդիր, ինչն արտահայտվել է նախ մշակութային ցեղասպանության երևույթներով, 1988 թվականի խաղաղ պայքարից հետո՝ արդեն բռնություններով, 1991 թվականից հետո արդեն լիարժեք ռազմական հարձակմամբ:

Հիմա էլ մենք այսօր տեսնում ենք, որ Ղարաբաղի քաղաքներն ու գյուղերը հրթիռակոծվում են: Ըստ էության, բոլորի համար ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը, որը, ընդգծեմ, միշտ եղել է բնակչության 80 և ավելի տոկոսը, չի կարող գոյություն ունենալ Ադրբեջանի կազմում: Չի կարող գոյություն ունենալ: Եվ այս իրադարձությունները, երբ Լեռնային Ղարաբաղի դեմ օգտագործվում են ահաբեկիչներ և ահաբեկչական մեթոդներ, ևս մի փաստով և փաստարկով է լրացնում Լեռնային Ղարաբաղի անկախության իրավունքը, որը միջազգային իրավունքի մեջ ընդունված է ձևակերպել որպես «անջատում հանուն փրկության»:

Al Arabiya - Պարոն վարչապետ, իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ Ադրբեջանն օգտագործում է «ազատագրել» բառը Ղարաբաղի կամ Արցախի մասին խոսելիս:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես հենց դա եմ ասում: Այդ բառը պետք է թարգմանել. դա նշանակում է Ղարաբաղն ազատել հայերից, ինչը ցեղասպանության ուղղակի սպառնալիք է: Դրա համար է, որ մենք ասում ենք՝ դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի հսկողության տակ նշանակում է Ղարաբաղն առանց հայերի, ինչը ցեղասպանություն է: Եվ այս է պատճառը, որ մենք կարծում ենք, որ առավել ևս հիմա պետք է կիրառվի «անջատում հանուն փրկության» բանաձևը Լեռնային Ղարաբաղի համար:

Al Arabiya - Երեկ Ադրբեջանի նախագահն ասաց, որ իրենց բանակը վերահսկողություն է հաստատել որոշ սահմանամերձ գյուղերի վրա: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, ռազմական գործողություններ են տեղի ունենում, շատ ծանր ռազմական գործողություններ, և որոշակի առաջընթաց ունի Ադրբեջանի բանակը: Բայց Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և Պաշտպանության բանակը հերոսաբար պայքարում են իրենց անվտանգության համար և մտադիր են պայքարել մինչև վերջ:

Al Arabiya - Պարոն վարչապետ, ինչպե՞ս կմեկնաբանեք այն պնդումները, թե ներկայիս առճակատումը կապված չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճելի տարածքների հետ և տարբերվում է երկու ժողովուրդների միջև ավանդաբար առկա հակամարտությունից իր գազային բաղադրիչով: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գազն այստեղ հաստատ ունի ոչ առաջնային իմաստ: Եվ փորձ է արվում որոշ ուժերի կողմից այս կոնֆլիկտին տալ երբեմն գազային ենթատեքստ, երբեմն կրոնական ենթատեքստ, երբեմն, ասացի, տարածքային ենթատեքստ: Ինչո՞ւ է այդ ամեն ինչն արվում: Կոնֆլիկտի բուն էությունից ուշադրությունը շեղելու համար: Սա շատ կարևոր է: Տեսեք, Ձեր հարցերին ի պատասխան անընդհատ փորձում էի ասել, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք կոնֆլիկտի էության վրա: Այն ինչի՞ մասին է: Որովհետև որևէ պրոբլեմ բուժելու համար անհրաժեշտ է այն ճիշտ ախտորոշել: Ինչո՞ւ են ասում տարածքային վեճ: Ինչո՞ւ են ասում գազի կոնֆլիկտ: Ինչո՞ւ են ասում երբեմն կրոնական կոնֆլիկտ: Բուն էությունից շեղելու համար: Որովհետև եթե ախտորոշված չէ, ճիշտ ընկալված չէ, այդ պրոբլեմը չի լուծվի: Հետևաբար, դա անում են այն ուժերը, ովքեր հետաքրքրված չեն պրոբլեմի էությամբ և պրոբլեմի լուծմամբ: Հետաքրքրված չեն: Նրանց պետք է նենգափոխել՝ իրենց շահերն այդ համատեքստում սպասարկելու համար: Ի՞նչ կապ ունի գազն այստեղ ընդհանրապես:

Al Arabiya - Ի վերջո, մինչև ե՞րբ է այս հակամարտությունը շարունակվելու, և ինչպե՞ս պետք է այն ավարտվի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ամեն ինչ անում են՝ բռնությունները դադարեցնելու համար: Բայց, էլի եմ ասում, մենք այստեղ էլ պետք է էությունը հասկանանք: Որովհետև մինչ Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները տարբեր առիթներով Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ քննարկում էին հրադադարի հաստատման հարցը, Թուրքիան ի սկզբանե ասում էր, որ, իր կարծիքով, Ադրբեջանը չպետք է դադարեցնի ռազմական գործողությունները: Սրանով ևս մեկ անգամ հաստատվեց և հաստատվում է - սա միակ փաստը չէ, մյուս փաստերը ես նշեցի - որ Թուրքիան է, որ ավելի բորբոքում է այս կոնֆլիկտը և տարածաշրջանում ահաբեկիչների ներկայությունը: Եվ հիմա պատահական չէ, որ կան երկրներ, որ բռնությունների դադարեցման հենց այս հաջորդականությունն են տեսնում՝ ահաբեկիչների և վարձկանների հեռացում տարածաշրջանից և Թուրքիայի մասնակցության սահմանափակում այս կոնֆլիկտին: Հակառակ դեպքում՝ մենք չենք ունենա այդ արդյունքը:

Al Arabiya - Դիտորդները նաև հարցնում են, թե արդյոք Հայաստանը ծանրակշիռ ապացույցներ ունի՞ Թուրքիայից Բաքու ռազմական տեխնիկայի և վարձկանների փոխադրման վերաբերյալ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես 2 փաստի մասին կցանկանայի խոսել, որպեսզի շատ երկար չմանրամասնեմ:

Առաջին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Հայաստանի հայցի հիման վրա, ապացուցված է համարել Թուրքիայի ներգրավվածությունն այս պրոցեսին, և հայցի ապահովման միջոց է կիրառում:

Երկրորդ՝ վարձկանների առկայության վերաբերյալ հայտարարություններ են արել Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչները, Միացյալ Նահանգների ներկայացուցիչները: Համացանցում կան հրապարակված նյութեր, որոնք արդեն հրապարակային են, որոնք ապացուցում են այդ ամենը: Եվ Հայաստանն էլ իր հերթին ունի ապացույցների պատրաստած փաթեթ, որոնք մենք տրամադրել ենք մեր միջազգային գործընկերներին և կարող ենք տրամադրել:

Al Arabiya - Թույլ տվեք Ձեզ վերջին հարցը տալ: Վերջում ի՞նչ կցանկանայիք ասել ադրբեջանցիներին ու հայերին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իմ եզրափակիչ խոսքն այն է, ինչ ես ասել եմ վարչապետ դառնալուց հետո: Մենք պետք է գտնենք Ղարաբաղի հարցի այնպիսի լուծում, որն ընդունելի է և՛ Ադրբեջանի ժողովրդի համար, և՛ Հայաստանի ժողովրդի համար, և՛ Ղարաբաղի ժողովրդի համար:

Al Arabiya – Պարոն վարչապետ, շնորհակալություն ժամանակ տրամադրելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շնորհակալություն:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan