Ադրբեջանը շարունակել է թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակավայրերը. Արցախի ՄԻՊ. Լուսանկար

Դիտել նաև
Այս պատերազմի զոհերը չգիտեին, որ Հայրենիքը կարող է կորսվել նաև ղեկավարների ապաշնորհ ու դավաճան լինելով
Հայաստանը ցավոք կորցրեց իր տարածաշրջանային ու համաշխարհային դիրքերը. Արտակ Զաքարյանի ծավալուն գրառումը
Օրերից մի օր, մեր «սրտի վարչապետ» Նիկոլը այդ կպչում մտքերով տարված, պատահաբար հայտնվում է Դուշանբե քաղաքում, ու վերելակներից մեկում էլի պատահաբար հանդիպում է ինչ որ բեղավոր մարդու
Հունվարի 20-ից հետո ԱՄՆ նախագահ կդառնա Ջո Բայդենը և նրա թիմում կներառվեն նախկին ԽՍՀՄ երկրների հետ աշխատանքի մեծ փորձ ունեցող մասնագետներ
Սրանք պարզվում է, նաև անուղղելի տգետներ են. նույնիսկ սեփական ժողովրդի արյան ու տարածքների կորուստը սրանց ոչինչ չի սովորեցրել. Ա. Զաքարյանն անդրադարձել է թուրք-ադրբեջանական զորավարժանքներին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ երեկ կայացած հանդիպումից և հումանիտար հարցերի շուրջ ձեռք բերված համաձայնությունից հետո Ադրբեջանը հոկտեմբերի 31-ի առավոտվանից շարունակել է թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակավայրերը:
Առավոտյան հրթիռակոծվել են մայրաքաղաք Ստեփանակերտի բնակելի թաղամասերը և կենտրոնական շուկան, որտեղ որևէ ռազմական նշանակության օբյեկտ տեղակայված չէ: Հրթիռային հարվածների հետևանքով քաղաքին հասցվել է նյութական մեծ վնաս:
Հրետակոծության է ենթարկվել նաև Մարտունու շրջանի Հերհեր գյուղը, որի հետևանքով իր տանը զոհվել է մեկ քաղաքացիական անձ՝ 59-ամյա Ապրես Ադամյանը:
Հրթիռահրետանային հարվածներ են հասցվել նաև Մարտունի, Մարտակերտ և Շուշի քաղաքներին: Տուժածների և նյութական վնասի վերաբերյալ տվյալները ճշտվում են: