Իզմիր նահանգում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. Տեսանյութ
Թուրքիայի արևմուտքում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնը գտնվել է Իզմիր նահանգի Սեֆերլիխիսար քաղաքի շրջանում, հայտնում է արտակարգ իրավիճակների և բնական աղետների գործակալությունը (AFAD): AFAD-ի տվյալներով ՝ օջախի խորությունը կազմել է 16,5 կմ։
Թուրքական լրատվամիջոցների և ականատեսների փոխանցմամբ՝ երկրաշարժը զգացվել է երկրի արևմուտքում և Ստամբուլում։ Տուժածների և նյութական վնասի մասին առայժմ տեղեկություններ չկան:
Zham.am