Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների միջև

Դիտել նաև
Խաթարվել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի մի հատվածի երթևեկությունը
Բաքվի բռնապետի արտգործնախարարի հայտարարությունը խաբեություն է. իրանագետ
Ինչպես են պատկերացնում Ադրբեջանի ծավալումը՝ ի հաշիվ Հայաստանի, Իրանի և Վրաստանի
Իրանը ռազմական տեխնիկա է տեղակայում Ադրբեջանի հետ սահմանին. Տեսանյութ
Թեհրանը և Երևանը մասնակցում են Տաթև-Սիսիան ճանապարհի շինարարությանը
Երևանում հոկտեմբերի 30-ին կայացել են հերթական քաղաքական խորհրդակցությունները Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից։
Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, իսկ իրանականը՝ Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչին:
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական երկկողմ քաղաքական օրակարգի բազմաթիվ հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ տնտեսական օրակարգին և մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ կարևոր հարցերի շուրջ:
Կողմերը կարևորել են երկկողմ քաղաքական խորհրդակցությունների շարունակականության ապահովումը: