Ֆրանսիայի Դիժոն քաղաքում թուրք ծայրահեղական «Գորշ գայլեր» խմբավորման անդամները դուրս են եկել փողոցներ ու հայերի նկատմամբ բռնության կոչերով հանդես եկել. Տեսանյութ
Դիտել նաև
Չավուշօղլուն մեկնաբանել է Ուրուգվայում հայ ցուցարարներին «գորշ գայլեր»-ի ժեստի ցուցադրումը
Կիևի վարչակարգին օգնության են հասել Էրդողանի «գորշ գայլ» ահաբեկիչները. WarGonzo
ԵԽ-ն պատրաստվում է թուրքական «Գորշ գայլերի» շարժումը ներառել ահաբեկչական խմբերի ցանկում
Գերմանիայում «գորշ գայլերը» մահով են սպառնում հայերին
«Գորշ գայլերի» արգելքը ցույց է տալիս, որ Եվրոպան արթնանում է թուրքական ազդեցության ցանցերից. Ahval
Հոկտեմբերի 30-ին ֆրանսիական Դիժոն քաղաքում հայերի նկատմամբ բռնության սպառնալիքներով թուրքական «Գորշ գայլեր» խմբավորման անդամներ են փողոց դուրս եկել, տեղեկացնում ենք Հայ Դատի կենտրոնական խորհրդի ֆեյսբուքյան էջից:
«Վիենից և Դեսինից հետո այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Էրդողանի «Գորշ գայլերը», ինչպես միշտ՝ բռնության ու ատելությա կոչերով, փողոց են դուրս եկել՝ ծածանելով Թուրքիայի դրոշը, Օսմանյան կայսրության մարտական դրոշներն ու «Գորշ գայլեր»-ի տարբերանշաններ: Վախը չպետք է գերազանցի օրենքի գերակայությանը: Ակնկալում ենք ՆԳ նախարարի կոշտ պատասխանը»,-նշված է հաղորդագրությունում:
Աղբյուրը՝ tert.am