Պուտինն ու Էրդողանը ԼՂ կարգավորման բանակցություններին Թուրքիայի մասնակցության հարց չեն շոշափել․ Պեսկով
Պեսկովը պատմել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին Թուրքիայի մասնակցության հարցը չի շոշափվել հեռախոսազրույցում, որը երեքշաբթի երեկոյան անցկացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Դա օրակարգում չի եղել»,- ասել Է Պեսկովը՝ նշելով, որ միայն հակամարտող կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը, կարող են համաձայնություն տալ կարգավորման գործընթացին այս կամ այն պետության մասնակցությանը:
Նա նշել է, որ տարածաշրջանում կայուն հրադադար չկա։
«Մարտերը շարունակվում են, դա ափսոսանք և անհանգստություն է առաջացնում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Երեքշաբթի Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Պուտինն ու Էրդողանը, մասնավորապես, քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը։ ՌԴ նախագահը Թուրքիայի առաջնորդին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ իր շփումների ու հրադադարի շուտափույթ ձեռքբերման և ճգնաժամի ապաԷսկալացման նպատակով ձեռնարկվող քայլերի մասին:
Zham.am