Իրավիճակը ռազմաճակատում. քարտեզ
Քարտեզում կարմիրով նշված հատվածներում այս պահին ադրբեջանական կողմն է վերահսկողություն իրականացնում. այս մասին տեղեկատվական կենտրոնում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Ըստ էության՝ Որոտան գետի երկայնքով ձևավորված ռազմաճակատ կա: Այսօր փորձել են նաև Բերձորի ուղղությամբ որոշակի հարձակում իրականացնել, ինչպես նաև մոտենալ հարավային ուղղությամբ՝ ՀՀ սահմանին: Սակայն ոտնձգությունները հետ են մղվել: Կիրառելով հրետանի և անօդաչու թռչող սարքեր՝ հաջողության չեն հասել: Ինչպես կարող եք տեսնել քարտեզում, հիմնականում դաշտավայրում որոշակի հաջողություններ ունենալուց հետո, Ադրբեջանի ԶՈՒ-ն, որին միացած են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հրոսակախմբերը և այլք, փորձում են զարգացում ապահովեն նաև անտառալեռնային տեղանքում, որտեղ էնքան էլ չի հաջողվում և ընթանում է մարտավարական առումով ավելի դժվար պայքար»,- ասել է Հովհննիսյանը: