Հակառակորդը հստակորեն կորցրել է իր քանակական ու տեխնոլոգիական առավելությունը. Ա․ Հովհաննիսյան
«Պատերազմն իր բնույթը որոշակի փոխել է, մեր ԶՈՒ-ն այսօր այն նույն ուժգնությամբ, այն նույն բարդությամբ, արագությամբ մարտեր չի վարում, բայց վարում է բարդ մարտեր՝ լեռներում, անտառներում, կիրճերում»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ օրվա ընթացքում մի քանի դիվերսիոն խմբեր են չեզոքացվել:
Ըստ Հավհաննիսյանի՝ դիվերսիոն խմբերից որոշները փախուստի են դիմել՝ որոշակի տեխնիկական միջոցներ թողնելով:
«Հակառակորդը հստակորեն կորցրել է իր քանակական առավելությունը, իր տեխնոլոգիական առավելությունը: Դա գալիս է տարբեր հանգամանքներից՝ տեղանքից, մեր հմտությունների կատարելագործումից և փորձից: Դինամիկ զարգացումների տեղեկությունները մենք չենք կարող մշտապես հայտնել, որովհետև նույն դինամիկայով չի զարգանում պատերազմը: Վստահ եղեք՝ հաղթելու ենք»,- եզրափակել է Հովհաննիսյանը: