Համացանցում hայերեն խոսող «ադրբեջանցին» իրականում ՀՀ քաղաքացի է և որևէ ռազմական գործողության չի մասնակցել. ՔԿ
Դիտել նաև
Բաքուն Հայաստանից պահանջել է «անհապաղ ազատ արձակել» դատապարտված ադրբեջանցի զինվորականներին
Որոշում կայացնողներին հիշեցնենք միայն, որ արդեն երկու տարուց ավելի է, ինչ ադրբեջանական բանտերում ունենք տասնյակ հայ ռազմագերիներ...
Ապրիլի 3-ին Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանին
Հայ ռազմագերիների խնդրի լուծումների համար անհրաժեշտ է միջազգային մարմինների շարունակական աշխատանքը
Տեսանյութում պատկերված հայ ռազմագերիները նույնականացված են, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին
Քննչական կոմիտեի կողմից ստացված տվյալների համաձայն՝ համացանցում տարածված տեսանյութում իբրև թե հայերեն վարժ տիրապետող «ադրբեջանցին» իրականում Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և որևէ մասնակցություն չի ունեցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռազմական գործողություններում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հոկտեմբերի 27-ին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։
«Միգուցե դա սխալ ներկայացման արդյունք է։ Կան բազմաթիվ փաստական տվյալներ, որոնք հիմնավորում են, որ անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և չունի ռազմագերու կարգավիճակ։ Դա ապատեղեկատվություն է»,-ասաց Վարդանյանը։