Նոր նվիրատվություններ՝ ի զորակցություն Արցախի. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Դիտել նաև
Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին
Հայ Առաքելական եկեղեցիները լեփ-լեցուն են
Կանխեցին իշխանությունների հերթական արշավը Եկեղեցու դեմ. «Փաստ»
ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Քաղաքացիները հավաքվել են Մայր Աթոռում՝ ի աջակցություն եկեղեցու
«Մայր Հայաստան»-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է` ի աջակցություն մեր Եկեղեցու (տեսանյութ)
Ի զորակցություն Արցախի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստացվել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում և համայնքներում հանգանակված նոր նվիրատվություններ, որոնք կփոխանցվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» ծրագրին։
ԱՄՆ Հայոց Արևելյան թեմից փոխանցվել է երկու հարյուր հազար ԱՄՆ դոլար։
Գերմանիայի հայոց թեմը առաքել է ևս ութսուն հազար եվրո գումար։ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմը հերթական փոխանցումն է կատարել՝ տրամադրելով երեսունհինգ հազար հինգ հարյուր ԱՄՆ դոլար։
Նույն նպատակով մեկ այլ եկեղեցական հաստատությունից ստացվել է վաթսունութ հազար ութ հարյուր հիսուն ԱՄՆ դոլար գումար։