Ադրբեջանի հարվածների հետևանքով Արցախում զոհվել և վիրավորվել են քաղաքացիական անձինք. ՀՀ վարչապետ
Դիտել նաև
Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ)
Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ)
ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան
Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ
Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից հրադադարը չպահպանելու և շարունակական հարվածների հետևանքով Արցախում հոկտեմբերի 26-ին քաղաքացիական անձինք են զոհվել և վիրավորվել: Գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Փաշինյանը, հրապարակման մեջ նշելով նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որի ղեկավարած երկրի ջանքերով հոկտեմբերի 26-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերվեց հումանիտար հրադադարի երրորդ պայմանավորվածություն:
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ միջազգային հանրության, և այս անգամ Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերով ձեռք բերված հրադադարը հաստատել չհաջողվեց: Ադրբեջանի կողմից շարունակական հարվածների հետևանքով Արցախում զոհվել և վիրավորվել են քաղաքացիական անձինք»,- գրել է Փաշինյանը: