Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին
23
Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Փաշինյանն ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են (տեսանյութ) Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք «Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև «Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Թե ինչ է ասել Արայիկ Հարությունյանը, դժվար է նույնիսկ կանխատեսել Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Մեր Հենրիխ Մխիթարյանը՝ Իտալիայի չեմպիոն Ռիչարդ Մուրի մեդիա դեսանտը եկել էր ևս մեկ անգամ թուրքադրբեջանական ալյանսին ծառայություն մատուցելու

Թուրքական սիմվոլիզմի և հոկտեմբերի 30-ի նպատակի մասին

Թուրքական սիմվոլիզմի և հոկտեմբերի 30-ի նպատակի մասին.

Այն, որ թշնամին Արցախի վրա հարձակվեց հենց 2020թ. սեպտեմբերի վերջին, ամենևին էլ պատահական չէր: Թուրքիան ներսից ճանաչող և նրա պատմական ռազմաքաղաքական միտքը ուսումնասիրած յուրաքանչյուր մարդ գիտի, որ թուրքերը դեռևս սելջուկյան ժամանակներից հատուկ տեղ են տալիս խորհրդանիշներին՝ սիմվոլիզմին:

Ճիշտ 100 տարի առաջ՝ 1920թ. սեպտեմբերի վերջին թուրքական զորքը հարձակվեց Հայաստանի վրա: Սեպտեմբերի 27-ին թուրքերը հարձակվեցին Արդահանի նահանգի վրա:

 

2020թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական զորքը հարձակվեց Հայաստանի վրա (Արցախը Հայաստան է):

1920թ. հոկտեմբերի վերջին թուրքական զորքը հասավ Կարս: Այն ժամանակվա քարոզչական տեխնոլոգիաներով փորձեցին հայկական զորքի և բնակչության մեջ խուճապ տարածել՝ նկարագրելով, թե ինչպես են իրենք դաժանաբար ոչնչացնում հայ ռազմագերիներին՝ միաժամանակ խոստանալով Կարսը գրավելու դեպքում հարգել հայերի բոլոր իրավունքները։ Ժամանակի լավագույն զենքով զինված հայկական զորքը այնքան ենթարկվեց թշնամու ազդեցության և հուսալքվեց, որ 1920թ․ հոկտեմբերի 30-ին հանձնեց Կարսը։

1920թ․ հոկտեմբերի 30-ը Թուրքիայի պատմության մեջ շրջադարձային եղավ նրանով, որ ընկավ Հայաստանի ամենակարևոր ճակատը և ավելի արագացրեց հայկական պետականության ոչնչացումը՝ թուրքերի շարքերում վառելով ոգևորության նոր կրակ։

Հասկանում եմ, որ խորհրդապաշտությանը՝ սիմվոլիզմին, առանձնապես լրջորեն պետք չի վերաբերվել, բայց եթե խոսում ենք Թուրքիայի մասին, ապա դա նրանց համար առաջնային տեղ ունի։ Թուրքական քաղաքականության մեջ սիմվոլները հատուկ նշանակություն ունեն, նրանք դրանց մեջ են տեսնում իրենց հետագա գործունեության կոդերը և կառուցում ապագայի գործողությունները։

Չմոռանանք 2020թ․ օգոստոսի 25-ին Մանազկերտի ճակատամարտի 949-ամյակի առիթով Էրդողանի հնչեցրած մտքերը իրենց անցյալի և սելջուկներին հավատարիմ մնալու ապագա քայլերի մասին։ Թվեր և սիմվոլներ։

2020թ․ հոկտեմբերի 30-ը մոտենում է։ Թուրքիան Ադրբեջանի միջոցով նոր ուժեր է նետում ռազմի դաշտ, փորձում հասնել Բերձոր՝ փակելու ՀՀ-ից դեպի Արցախ տանող արյունատար անոթը։ Ալիևը խոստանում է նստել բանակցային սեղանի շուրջ և անգամ խոսել Արցախի հետագա կարգավիճակի մասին։ Իր սիմվոլիզմին հավատարիմ՝ թշնամին ձգտելու է հոկտեմբերի 30-ին՝ Կարսի անկումից 100 տարի անց, կրկին շրջադարձային քայլ անել ու վառել իրենց ոգևորության կրակը։

Չկորցնենք զգոնությունը այս պահի մեր հաջողությունից,

Չհետևենք թշնամու քարոզչական տեսանյութերին,

Չտարածենք բացահայտումներ մեր զորքի մասին,

Շարունակենք կամավորագրվել հայրենիքի պաշտպանությանը և վերջնական մարենք թշնամու ոգևորության կրակը։

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան  էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan