Թուրքական F-16 ինքնաթիռներ են նույնականացվել Ադրբեջանի Գաբալա ավիաբազայում

Դիտել նաև
Էրդողանը դեմ է Հայաստանում «հեղաշրջմանը»
Էրդողանն ու Փաշինյանը փորձում են համոզել աշխարհին, թե իբր Հայաստանում հեղաշրջման փորձ է եղել
«Հայաստանում ստեղծված իրավիճակը համարում ենք հեղաշրջման փորձ». Էրդողանի աշխատակազմի հանրային կապերի ղեկավար
Թուրքիան կոշտ արձագանքել է Նիդերլանդներում Հայոց ցեղասպանության մասին ընդունված որոշմանը
Թուրքիայի` երեկվա աջակցությունը Փաշինյանին, վերջնականապես ամեն ինչ բացահայտեց
Ադրբեջանի Գաբալա ավիաբազայում նույնականացվել են թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի «Ֆեյսբուք»-ի էջը:
«Թուրքական/ՆԱՏՕ-ական լրացուցիչ F-16-եր են նույնականացվել Ադրբեջանի Գաբալա ավիաբազայում»,- ասված է գրառման մեջ, որին կից հրապարակվել է Գաբալայի ավիաբազայում F-16 կործանիչների առկայությունը ֆիքսած արբանյակային լուսանկար:
Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ F-16 ինքնաթիռները Գաբալայի ավիաբազայում հայտնաբերել է ամերիկյան արբանյակային Maxar Technologies ծառայությունը:
«6 միավոր ինքնաթիռներն այնտեղ են եղել մոտ մեկ շաբաթ առաջ»,- գրել է Ներսիսյանը: