Վարչապետի դեմ կարող է գործընթաց սկսվել, նա նույնիսկ անձենմխելիությամբ օժտված չէ․ սահմանադրագետ. Տեսանյութ Փաշինյանն ամեն վայրկյան հայրենիքից մի պտղունց նվիրում է Ադրբեջանին. Գեղամ Մանուկյան. Տեսանյութ Ոստիկանները բերման են ենթարկել ակցիայի 35 մասնակցի. Էդգար Ջանոյան
2
Պարտված վարչապետը չունի հեղինակություն ոչ միայն հակառակորդի մոտ, այլ նաև մեր մոտ. Արա Զոհրաբյան. Տեսանյութ Փաշինյանի երբեմնի փաստաբանը գաղտնազերծում է սկանդալային տվյալներ վարչապետի հիվանդության մասին. Տեսանյութ Ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականը պահանջողներին. Տեսանյութ «Մերժվածը». Փաշինյանին մնում է մտածել միայն մեկ թեմայի մասին՝ «հումանիտար միջանցք» հեռանալու համար Կրեմլում չեն մեկնաբանում Ղարաբաղում նոր միջանցք ստեղծելու մասին Ալիեւի առաջարկը ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին կանչել են Մոսկվա. Mediaport Արդյո՞ք արաբական մի երկրում ՀՀ-ին գումար է առաջարկվել՝ Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծելու համար. Աղվան Վարդանյան. Տեսանյութ Փաշինյանի գրառումներին չեն համապատասխանում իրականությանը․ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հայտարարությունը Վարչապետի գրառումը ևս մեկ ապացույց էր, որ այսօր դատախազությունը Նիկոլ Փաշինյանի խամաճիկն է. Հայկ Ալումյան. Տեսանյութ Ռուսաստանն ու Թուրքիան ԼՂ-ում դիտորդական կենտրոնի ստեղծման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել Պատերազմ Արցխում
Իմ անձնական պատրաստակամությունն եմ հայտնում փոխանակվել յուրաքանչյուր մեր ռազմագերու հետ. Վիլեն Գաբրիելյան Նիկոլ, դու դաժանորեն խաբեցիր մի ամբողջ ժողովրդի, եթե քո մեջ արժանապատվության մի փոքր նշույլ դեռ մնացել է, պարտավոր ես ինքնակամ հեռանալ. Լալա Մնացականյան Պարտված վարչապետը չունի հեղինակություն ոչ միայն հակառակորդի մոտ, այլ նաև մեր մոտ. Արա Զոհրաբյան. Տեսանյութ Բաքուն սկսել է զորացրել պատերազմի համար հավաքագրած պահեստային զինծառայողներին «Ընդհատում եմ բուժումս և տեղափոխվում ապրելու Արցախ». Մանե Թանդիլյան ««Երջանիկ է նա, ով կարող է ասել, որ թուրք է»․ Ք. Աթաթուրք» գրառմամբ ապրանքներ` Երևանում Ծնունդների նվազումն ակնհայտ է․ այս թվերն ավելի են նվազելու ԼՂ-ում անհայտ կորած զինծառայողների հարցը գտնվում է ՌԴ բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում․ դեսպանատուն Վարչապետը նոր նշանակում է արել «Իսկ ես պարոն Ալիեւին կհիշեցնեի, որ մինչ այժմ ավարտված չէ ռազմագերիների փոխանակումը...». Թինա Կանդելակի Վարչապետի գլխավոր խորհրդականը գործուղվել է Սյունիքի մարզ Նիկոլի դահիճները՝ «Դավաճան Նիկոլ» ակցիաների ժամանակ․ «Դեժավյու». Լուսանկար Վարչապետի դեմ կարող է գործընթաց սկսվել, նա նույնիսկ անձենմխելիությամբ օժտված չէ․ սահմանադրագետ. Տեսանյութ Փաշինյանն ամեն վայրկյան հայրենիքից մի պտղունց նվիրում է Ադրբեջանին. Գեղամ Մանուկյան. Տեսանյութ Գրեթե 2 ամիս Արցախի դիրքերում ենք եղել, մեկ քայլ հետ չենք եկել, սակայն այդ հողերը մեկ ստորագրությամբ հանձնվեցին․ Փաշինյանը պետական դավաճան է. կամավոր. Տեսանյութ Նիկոլն ինքնասիրություն ու ամոթ չունի, մնում է, որ Զանգեզուրն էլ տա․ ակցիայի մասնակից. Տեսանյութ Փաշինյանի երբեմնի փաստաբանը գաղտնազերծում է սկանդալային տվյալներ վարչապետի հիվանդության մասին. Տեսանյութ Ինչո՞ւ է երկարաձգվում գերիների ու զոհված զինծառայողների աճյունների փոխանակումը․ մեկնաբանում է Լավրովը Ոստիկանները բերման են ենթարկել ակցիայի 35 մասնակցի. Էդգար Ջանոյան Արցախում ռուսաց լեզուն պետական կարգավիճակ կստանա Ձեզ եմ ուզում դիմել՝ Հայաստանի «հպարտ» քաղաքացիներ, ադրբեջանցիները քանի՞ օր կհանդուրժեին Մեհրիբանին և Ալիևին գահի վրա, կարո՞ղ էին ոչ հպարտ ադրբեջանցիներին դնել խոտակերի տեղ Ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականը պահանջողներին. Տեսանյութ Կռա­պաշ­տու­թ­յու­նը քան­դեց Հա­յաս­տա­նը Փաշինյանի վրա կա՛մ ծիծաղում են, կա՛մ հայհոյում նրան․ Ռուբեն Հակոբյան. Տեսանյութ Մխիթարս ու Հայկս մարմնով ծածկել են Աբիկին ու զոհվել հերոսաբար. ո՞վ է պատասխան տալու իմ բալի թափված արյան համար, իմ բալի չապրած կյանքի համար. նահատակված Մխիթար Գալեյանի մայրը՝ որդու մասին Նիկոլը աթոռը պինդ գրկել ա, բայց հրաժարվում ա կառավարելուց Հայկը ուրախ է, իր «Հայկական ժամանակը» կվաճառի նաև Բաքվում Թուրքիան Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համար ակտիվացրել է կուլիսային դիվանգիտությունը Վերջին 1 օրում Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի հավանումները նվազել են մոտ 3 100-ով Սա հիմա ոչ միայն դավաճան է, այլև մարդասպան է, 5000 հայի գլուխը կերած մարդասպան Դավաճան Նիկոլ Փաշինյան, իհարկե, դու չես հասկանա, թե ինչ աղետ ու ցավ է սա ՀԽ անդամներից շատերը հրաժարվել են մասնակցել վարչապետի հետ այսօր կայանալիք հանդիպմանը Երևանում «Իմ քայլի» պատգամավորների տների բակերում ակցկացվող բողոքի ակցիաները հասան Գյումրի. Տեսանյութ Ամերիաբանկը կնքել է ստորադաս փոխառություն Սիմբիոտիքսի հետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանում ալկոհոլ օգտագործելուց հետո վրացական ղեկավարությունից կոնկրետ բա՞ն է խնդրել ՀՀ նախկին նախագահները ուղերձներով էին հանդես գալու՝ ողջ պատասխանատվությունը Փաշինյանի վրա չթողնելու համար, բայց նրա հիվանդագին ինքնասիրությունը թույլ չտվեց հասկանալ այս քայլի կարևորությունը. Մուսինյան Վատ բան տեսնո՞ւմ եք դրա մեջ, որ Ադրբեջանում մեր ապրանքը կարողանանք վաճառել․ իմքայլական պատգամավոր. Տեսանյութ ԱԺ իմքայլական խմբակցության ներսից տեղեկատվություն ստացա հայհոյող ֆեյքերի խումբ աշխատացնող ևս երկու անձի մասին Աննա Հակոբյանը արցախցի երեխաներին է այցելել զինված 11 անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ․ տարածքը հսկվել է դիպուկահարների կողմից Անհետ կորածների հարազատները ճեղքեցին ոստիկանական պատն ու մտան ՊՆ շենք. Տեսանյութ Քոչարյանն է գալիս. Փաշինյանը կառավարական առանձնատան մոտ խոտերն այրելու ժամանակ հիստերիայի մեջ է ընկե՞լ. Տեսանյութ Սա Կիևյան 4/3 հասցեն է, որտեղ բնակվում է քայլարաստ պատգամավոր Կորյուն Մկրտչյանը Որտեղ է Սասունը, մի բառ ասե՞լ է ԵԿՄ-ն 20 տարի ղեկավարած Մանվել Գրիգորյանի մահվան կապացությամբ․ Աղվան Վարդանյան Այս բոլոր նշանակվածները «բեսպիլոտնիկներ» են, մարդ չկա մեջը, բայց ավերներ կարող են գործել. Աղվան Վարդանյան. Տեսանյութ «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել են հրատապ թեմայով քննարկում ԱԺ-ում Լիլիթ Մակունցը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին. Տեսանյութ Գորիսի քաղաքապետը կամավորներ է հավաքագրում Ալյուրի և հավի ձվի թանկացումը պայմանավորված է ձեռքբերման գների բարձրացմամբ. ՏՄՊՊՀ Արմեն Աբազյանը մեկնում է Մոսկվա. ԱԱԾ-ում հաստատում են Այս իշխանությունն ունակ չէ այս հարցերի շուրջ վարել մեր պետության շահերից բխող բանակցություններ. ուստի նա անմիջապես պետք է հեռանա. պատգամավորը Սյունիքում վտանգների մասին

ԼՂ-ի և նրա ժողովրդի ինքնապաշտպանությունը մեր առաջին խնդիրն է. Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը․ Տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստան ժամանած Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորական պատվիրակությանը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի համար այս դժվար պահին մեր երկիր այցելելու և հայ ժողովրդի կողքին լինելու համար: «Իհարկե, մենք ձեր ներկայությունը և աջակցությունը զգում ենք ոչ միայն այն պահերին, երբ ֆիզիկապես մեր կողքին եք, այլև ձեր գործունեության ընթացքում՝ մեր բարեկամ Ֆրանսիայում գործունեություն ծավալելիս: Նաև ցանկանում եմ գնահատանքի խոսքեր ասել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գործունեության վերաբերյալ, ով առաջին միջազգային առաջնորդն էր, ով այս իրավիճակի մասին խոսեց ճշմարտության լեզվով՝ հստակ արձանագրելով, որ Ղարաբաղի դեմ ծավալված պատերազմում ներգրավված են վարձկաններ Սիրիայից և որ այս պատերազմի հիմնական հրձիքը Թուրքիան է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Ֆրանսիայի նախագահի հետ գտնվում է մշտական կապի մեջ:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ առաջնագծում այն շարունակում է մնալ լարված: «Ըստ էության, Ադրբեջանը մերժում է հրադադարի հետ կապված միջազգային ջանքերը՝ բերելով ամենատարբեր պատճառաբանություններ: Մեծ հաշվով, իրավիճակը հետևյալն է. այն կոմպրոմիսը, որը Հայաստանի համար ընդունելի է լինում, նույն պահից Ադրբեջանի համար այն դառնում է անընդունելի: Սա նորություն չէ, և այս իրավիճակը մենք տեսել ենք բանակցային գործընթացում բավականին երկար ժամանակ: Կարող եմ բերել 2011 թվականի օրինակը, որպեսզի պարզ լինի, որ սա նոր ձեռագիր չէ:

2011-ին, երբ կար հայտնի կազանյան պրոցեսը, Հայաստանի Հանրապետությունը գնացել էր որոշակի փոխզիջումային տարբերակի և կար կարգավորման համաձայնեցված տեքստ, բայց Ադրբեջանը վերջին պահին հրաժարվեց ստորագրել այն՝ ավելի կոշտացնելով իր դիրքորոշումը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ սա շատ կարևոր նրբություն է:

Վարչապետի խոսքով՝ ողջ միջազգային հանրությունն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվի փոխզիջումային տարբերակով, ինչը հասկանալի է: «Փոխզիջում նշանակում է, որ կողմերը պետք է որոշակի ճկունություն ցուցաբերեն իրենց նախնական նշաձողերից, բայց ամբողջ խնդիրն այն է, որ երբ Հայաստանը որոշակի նշաձողի իր բաժին զիջումն անում է՝ հաջորդ պահին արդեն այդ իրավիճակը սկսում է ընդունելի չլինել Ադրբեջանի համար և նա ավելին է պահանջում: Հենց այս միտումն ու գործընթացն է, որ բերել է պատերազմի: Պատերազմի ընթացքում էլ այդ նույնն է տեղի ունենում, սկսած Մոսկվայի հայտարարությունից: Նաև նախագահ Մակրոնի միջնորդությամբ ձեռք բերվեց համաձայնություն և Ադրբեջանը շարունակաբար ու հետևողական խախտում է հրադադարի մասին պայմանավորվածությունները»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ այստեղ էլ շատ մեծ է և վճռական Թուրքիայի դերը, որովհետև ամեն անգամ երբ հրադադարի մասին քննարկումներ են գնում՝ Թուրքիայից արտգործնախարարի կամ նախագահի մակարդակով լսում ենք հայտարարություն, որ իրենց կարծիքով՝ Ադրբեջանը չպետք է դադարեցնի մարտական գործողությունները:

«Սա շատ կարևոր նրբություն է, որովհետև ըստ էության կարող ենք ընկալել, որ մարտական գործողությունների ամենաշատը 1/3-րդն է կառավարվում Ադրբեջանի նախագահի կողմից, որովհետև այնտեղ ներգրավված են թուրքական զինվորականներ, ահաբեկիչներ և վարձկաններ, որոնք կառավարվում են թուրք զինվորականների կողմից, որոնք գտնվում են հենց Ադրբեջանում»,- նկատել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ավելացրել է, որ ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ Հայաստանի պատկերացումները շարունակում են մնալ նույնը: «Կարծում ենք, որ հարցը չունի ռազմական լուծում և պետք է գտնենք փոխզիջումային տարբերակ: Հայաստանը ինչպես նախկինում, հիմա էլ պատրաստ է փոխզիջումների, բայց այստեղ առաջ գնալու հիմնական խոչընդոտն այն է, որ ցանկացած իրավիճակ, երբ Հայաստանի համար փոխզիջումային տրամաբանության մեջ կլինի ընդունելի, նույն պահից Ադրբեջանի համար դառնում է անընդունելի և նրանք ամեն անգամ, իհարկե Թուրքիայի աջակցությամբ շարունակում են պահանջել ավելին: Եվ այս պարագայում պարզ չէ, թե որտեղ է ավարտվում նրանց պահանջների և ախորժակի սահմանը: Հետևաբար, այս տրամաբանությամբ առաջին խնդիրը մնում է Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի ինքնապաշտպանությունը, որպեսզի հնարավոր դառնա դիվանագիտական իսկապես փոխզիջումային լուծումը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև վարչապետը պատասխանել է ֆրանսիացի պատգամավորների մի շարք հարցերի, որոնց ընթացքում անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարների հետ քննարկումներին, Թուրքիայի ապակառուցողական գործելաոճին և տարածաշրջանային նկրտումներին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունում Իսրայելի անուղղակի ներգրավվածությանը, հայ ժողովրդի կողմից միջազգային հանրությունից ունեցած ակնկալիքներին:

Վարչապետն ընդգծել է, որ հայ ժողովրդի համար կարևոր խնդիր է մնում Արցախի կարգավիճակի հստակեցումն ու ինքնորոշման իրավունքի կիրառումը:

Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել հանգամանալից քննարկման համար և տեղեկացրել, որ պատրաստվում են մեկնել Լեռնային Ղարաբաղ՝ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan