Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ)
29
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Պատերազմ Արցախում
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց

Կովկասյան Սպարտան․ Արցախի անկախությունը՝ գերխնդիր

Արցախը դարձել է կովկասյան Սպարտան, բայց պետք է ամեն ինչ անել, որ արցախահայությունը չարժանանա 300 սպարտանցիների ճակատագրին։ Մեզ բարոյական հաղթանակ պետք չէ։ Մեզ ապրող հերոսներ են պետք։
 
Մեզ իրակա՛ն հաղթանակ է պետք՝ Արցախի անկախության միջազգային ճանաչում։
Մեր բանակը ռազմի դաշտում իր կյանքի գնով է նվաճում անկախության ու ազատ ապրելու իրավունքը՝ պայքարելով թուրք–ադրբեջանական զույգի դեմ (վարձկան ահաբեկիչներին չհաշված)։
 
Ուժերն անհավասար են, բայց մեր մոտիվացիան բարձր է։ Այդ մոտիվացիայի հաշվին են մերոնք թնամուն հետ շպրտում Բերձորի հատվածում, Հադրութի շրջանում, Աղդամի ուղղությամբ ու Արցախի հյուսիսում։
 
Թուրքերն ուզում են նվաճել տարածք, իսկ մենք՝ ազատ ու անկախ ապրել Արցախի Հանրապետությունում։ Մեր զորքը ստիպում է աշխարհին տեսնել այս ամենն ու հաշվի նստել արցախահայության իրավունքների հետ։
 
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հիշեցնելով 1915 և 1988 թվականներին տեղի ունեցածները, փաստացի հիմնավորեց, թե ինչու արցախահայությունը չի կարող լինել Բաքվի կառավարման ներքո։ Պուտինը հիմնավորում էր, որ էթնիկ հողի վրա կարող է հումանիտար ճգնաժամ առաջանալ։
 
Պուտինն իր վալդայյան ելույթում կոչ արեց նաև ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրներին՝ ԱՄՆ–ին ու Ֆրանսիային, ակտիվանալ, այլապես նրանց դերակատարումը հարավային Կովկասում կզրոյանա՝ թուրքական գործոնի ավելացման հաշվին։ Պուտինի ասածն այն էր, որ եթե Արևմուտքը համակերպվելու է արցախահայության հումանիտար ճգնաժամի հետ, ապա ինքը դա թույլ չի տալու՝ ստիպված լինելով տարածաշրջանային հարցերը (ներառյալ՝ Վրաստանը) քննարկել Էրդողանի հետ։
 
Դատելով ամենից՝ Թրամփն ու Մակրոնը, տարբեր հաշվարկներից ելնելով, որոշեցին շարժվել տեղից։ Ֆրանսիան դիվանագիտական պատերազմի մեջ մտավ Թուրքիայի հետ՝ իր դեսպանին հետ կանչելով այդ երկրից խորհրդակցության համար։
Ինչ մնում է ԱՄՆ–ին, ապա լուր հայտնվեց այն մասին, որ Սիրիայում ամերիկյան օդուժը հրթիռակոծել է թուրքամետ ուժերին։ Դրանից առաջ նույն բանն ավելի մեծ մասշտաբներով արել էին ռուսական ռազմատիեզերական ուժերը՝ թուլացնելով Թուրքիայի դիրքերը և ոչնչացնելով ահաբեկիչների օջախները։
Ուշագրավ է, որ ԱՄՆ–ը իր քաղաքացիներին զգուշացրել է Թուրքիայում ու Ադրբեջանում հնարավոր ահաբեկչական վտանգի մասին ու կոչ արել զգոն լինել։ Իսկ դա նշանակում է, որ Արցախում ռուսական այնպիսի միջամտություն կարող է լինել, որը թուրք–ադրբեջանական զույգի սրտով չի լինելու։
 
Ի դեպ, Իրանն աղմկոտ լռություն է պահպանում այս թեմայով, ինչը նշանակում է, որ կովկասյան Սպարտան փրկելու հարցում մենք կարող ենք ականատես լինել աննախադեպ միջազգային կոալիցիայի՝ Ռուսաստան, կոլեկտիվ Արևմուտք՝ ԱՄՆ–ի գլխավորությամբ ու Ֆրանսիայի ակտիվ դիվանագիտական աջակցությամբ, Իրան։
Թե ինչ կունենանք «գետնի վրա», կերևա շատ մոտ ապագայում։ Ինչ էլ լինի՝ մեկ բան մեզ համար քննարկման առարկա չի կարող լինել՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի ենթակայության տակ։ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը մեր գերխնդիրն է։ Մենք կճեղքենք պատնեշը և մենք կհաղթենք։
Կարևորն այս պահին թշնամուն զինադադար պարտադրելն ու արյունահեղությունը կանգնեցնելն է։ Մնացածը լուծվելիք հարցեր են ինչպես մեր երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում։
 
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan