Մարտունի քաղաքը օրվա ընթացքում հակառակորդի կողմից մի քանի անգամ ռմբակոծվել է
Դիտել նաև
Արցախի Մարտունի քաղաքի ռազմավարական բարձունքներից մեկի արբանյակից արված կադրերն են. Լուսանկար
Մարտունից Երեւանի ինֆեկցիոն կենտրոն է տեղափոխվել 1-4 տարեկան 12 երեխա, նրանց մոտ հաստատվել է Կլոստրիդիում Դիֆիցիլե
«Արձանը վերցնողին կխփենք». մարտունեցիները Գարեգին Նժդեհի արձանի վերաբերյալ
Թաղավարդում թշնամին ավերել է Արցախյան առաջին պատերազմի զոհերի գերեզմանները
ԱՀ Մարտունի քաղաքի բնակիչը նռնակ է նետել առանձնատան ուղղությամբ, որը վնասել է տանիքն ու բաղնիքը
Արցախի Մարտունի քաղաքը հոկտեմբերի 24-ին հակառակորդի կողմից մի քանի անգամ ռմբակոծվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Վադիմ Դանիելյանը։
«Օրվա ընթացքում քաղաքը մի քանի անգամ ռմբակոծվել է։ Բարեբախտաբար, ավերածություններ և քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր ու վիրավորներ չկան»,- ասաց Դանիելյանը։
Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալը նշեց, որ այս պահին իրավիճակը հանգիստ է։