Ճակատային գծի բոլոր ուղղություններում տեղային նշանակության մարտեր են ընթանում․ ՊԲ-ն հաջողությամբ կանխում է հակառակորդի հարձակողական գործողությունները
Դիտել նաև
«Սա չէր իմ պայքարի նպատակը». Սարգիս Ստեփանյան
Ինչպես ադրբեջանում գտնվող գերիները, այնպես էլ երեխաները կսպասեն մի քանի ամիս իրենց գրքերին
Փաշինյանի ասուլիսից հետո լրագրողների հանդեպ սկսել են առցանց տիրույթում հարձակումներ, սպառնալիք․ Շուշան Դոյդոյան
ԿԽՄԿ-ից պահանջում եմ վառել մարդկանց ցեղասպանվելու վտանգի ահազանգի կարմիր կոճակը, դա կարող եք անել
Սարգիս Ստեփանյանը Փարիզի Պարալիմպիկ խաղերի ուղեգիր է նվաճել
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները: Այս մասին հայտնում են ՊԲ-ից։
Երեկոյան, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, թշնամական ուժերը հրետակոծել են խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են հակառակորդի հարձակողական գործողությունները՝ վերահսկողության ներքո պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը:
Արցախի ՊԲ