Վաշինգթոնում կայացել է Զոհրաբ Մնացականյանի և Մայք Փոմփեոյի հանդիպումը
Վաշինգթոնում կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հանդիպումը: AFP-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ողջունել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին:
Հիշեցնենք, որ պետքարտուղարը բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ՝ ռազմական գործողությունները դադարեցնելու միջազգային փորձի շրջանակներում: