Ահաբեկիչները պետք է անհապաղ դուրս բերվեն․ ՌԴ ԱԳՆ տեղակալ
Հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Օլեգ Սիրոմոլոտովի հանդիպումը Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի հետ: Այս մասին տեղեկացրին ՌԴ ԱԳՆ-ից։
Կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող էսկալացիայի համատեքստում։
Ընդգծվել է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներից անօրինական զինված կազմավորումների զինյալներին տարածաշրջան տեղափոխելու անընդունելիությունը և այնտեղից անհապաղ դուրս բերելու անհրաժեշտությունը:
Zham.am