Ջալալ Հարությունյանի ավտոմեքենայի պայթյունին նախորդել է Դավիթ Տոնոյանի հետ նրա ունեցած սուր վեճը Մոսկվան չի տրամադրել Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի փախուստի համար «հումանիտար միջանցք». հայտարարություն ՌԴ հատուկ նշանակության բուժջոկատը անցել է գործի Ստեփանակերտում. Տեսանյութ
2
Մեկնարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նիստը՝ ուղիղ ԱԱԾ ֆունկցիաները և կարողություններն անհրաժեշտ են մեկ այլ՝ դավաճան-կապիտուլյանտների շարժառիթները պարզելու գործում Սկսում ենք Նիկոլի կետից, այսինքն՝ մինուսից The New York Times. Լեռնային Ղարաբաղի մասին փաստաթղթում Պուտինը կիրառեց նոր մոտեցում. Ղարաբաղցիները շուտով կստանան ռուսական անձնագրեր Վիտալի Բալասանյանը նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Ստեփանակերտի օդանավակայանը մոտ օրերս կվերաբացվի Առանձնացրել ենք 60 ռազմագերի, բռնի անհետացած 40 քաղաքացիական անձ. ԱՀ ՄԻՊ Պարտված վարչապետը չունի հեղինակություն ոչ միայն հակառակորդի մոտ, այլ նաև մեր մոտ. Արա Զոհրաբյան. Տեսանյութ Փաշինյանի երբեմնի փաստաբանը գաղտնազերծում է սկանդալային տվյալներ վարչապետի հիվանդության մասին. Տեսանյութ Ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականը պահանջողներին. Տեսանյութ Պատերազմ Արցխում
Սա դեռ ՀԱՊԿ-ն էր, բա ուրիշ տեղերում ո՞նց ես ծեծ կերած շան պես, պոչդ տակդ քաշած փսլնքոտվելու. Աշոտյանը՝ Փաշինյանին Պուտին. Հայաստանի իշխանությունները ստիպված էին շատ բարդ որոշումներ կայացնել Արարատ Միրզոյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ ԱԺ խորհուրդը Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցի վերաբերյալ կրկին նիստ է հրավիրել «Նիկոլ, նզովվես դու, լսո՞ւմ ես»․ Շուշան Պետրոսյան Մեկնարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նիստը՝ ուղիղ Նորից ֆիքսենք. պետական ապարատը պարալիզացված է Ջալալ Հարությունյանի ավտոմեքենայի պայթյունին նախորդել է Դավիթ Տոնոյանի հետ նրա ունեցած սուր վեճը Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացը մեկնարկել է. ուսումնասիրում են 206 անձի պատկանող գույք ԱԱԾ ֆունկցիաները և կարողություններն անհրաժեշտ են մեկ այլ՝ դավաճան-կապիտուլյանտների շարժառիթները պարզելու գործում Պատերազմում պարտվողն անմիջապես հրաժարական է տալիս. Փաշինյանը քաղաքական դիակ է և ժամ առաջ պետք է հրաժարական տա. Տիգրան Հեքեքյան. Տեսանյութ Սկսում ենք Նիկոլի կետից, այսինքն՝ մինուսից Ինձ ինչ որ մեկը կբացատրի՝ Ազգային անվտանգության ծառայությունը ինչու՞ է սերիալային մակարդակի հաղորդագրություն տարածում Նիկոլի ԱԱԾ-ն դարձել է շատ էժան գործիքներով ՉէԿա The New York Times. Լեռնային Ղարաբաղի մասին փաստաթղթում Պուտինը կիրառեց նոր մոտեցում. Ղարաբաղցիները շուտով կստանան ռուսական անձնագրեր Դատարանը բավարարել է ԱԺ պատգամավորի և լրատվամիջոցի դեմ «Լիդիան Արմենիայի» ներկայացրած հայցերը Կարող եք հիմիկվանից խուլիգանության հոդվածը պատրաստ պահել. Կարեն Հովհաննիսյան Ողջերին խնդրում եմ` երբեք տղերքից ոչ մեկի կորուստը անտեղի չհամարեք. Դավիթ Ամալյան Արա՛ Նիկոլ, ինձ ու ընկերներիս թուրքի հրետանու արկերն ու գնդակները չեն կանգնեցրել, ուր մնաց՝ քեզ նման թափթուփուկն ու նրա կամակատարները հետ կանգնեցնեն մեր նպատակներից Մոսկվան չի տրամադրել Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի փախուստի համար «հումանիտար միջանցք». հայտարարություն Ամենազավեշտալին այն է, որ Արցախի 70%-ը հանձնողը ու ժողովրդի ձայների 70%-ի վստահությունը վայելողը նույն մարդն է Դատարանը բավարարել է ԱԺ պատգամավորի և լրատվամիջոցի դեմ «Լիդիան Արմենիայի» ներկայացրած հայցերը Վիտալի Բալասանյանը նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Նորմալ երկրներում դավաճաններին դատում էին, կախաղան էին հանում, գնդակահարում էին. Արցախի նախկին վարչապետ ԱԱԾ, դուք երկրի, ՀՀ քաղաքացու անվտանգություն ապահովող կառո՞ւյց եք, թե՞ Նիկոլի կլոունադան եք ապահովում. դուք ամոթի մասին լրի՞վ մոռացել եք Ուշադրություն․ Ապաքինման փուլում գտնվող բազմաթիվ զինվորներ ունեն Ձեր արյան կարիքը Գյումրեցիները Փաշինյանի և «Իմ քայլի» պատգամավորների նկարները գցել են կոյուղի՝ «Քաքոտ չայ» գետակի մեջ, որը հուսում է դեպի Թուրքիա. Տեսանյութ Սա Նիկոլի հարցը չէ, սա Հայրենիքի փրկության հարց է Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցան խիստ տարօրինակ և առայժմ անբացատրելի իրադարձություններ. դավաճանը արեց հետևյալ հայտարարությունը Արցախում տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով զինծառայողներ են զոհվել Ստախոս տականքի ԱԱԾ-ն հերթական սուտն է տարածել, որտեղ փորձել է ինձ ներկայացնել որպես նոյեմբերի 9-10-ի գիշերը կառավարության և ԱԺ-ի շենքեր ներխուժման կազմակերպիչ «Մեծ քաղաքականությունը Աստծո պատիժն է երկրին». Նունե Եսայան. Տեսանյութ Դավիթ Տոնոյանը Վիեննայում է. Փաշինյանն է կազմակերպել «Նիկոլ, հիշի՛ր սա՝ թշնամին գրավեց 3716 քառակուսի կիլոմետր, դու Ալիևին առանց կռվի տվեցիր 4564-ը»․ Նաիրա Զոհրաբյան. Տեսանյութ Մի խումբ մտավորականներ հայտարարել են «Մայիսի 9» նախաձեռնության ստեղծված մասին. առաքելությունը հայտնի է ՌԴ հատուկ նշանակության բուժջոկատը անցել է գործի Ստեփանակերտում. Տեսանյութ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1264 նոր դեպք. մահացել է 43 մարդ Ոստիկանության զորքերին կոչ եմ անում՝ չտրվել էմոցիաներին, դավաճանի հրամանները չկատարել Այսօր 10 քաղաքացուց 8-ն ուզում են արտագաղթել երկրից, որովհետև այլևս այստեղ ապագա չեն տեսնում. Թեհմինա Վարդանյան Ժող, նիկոլը կորցրել է օծանելիք և ժամացույց, ուրիշ ոչինչ: Ամոթ, նամուս, թասիբ, Հայրենիք, խիղճ նա երբեք չի ունեցել Արթուր Վանեցյանն Արթուր Բաղդասարյանի հետ երբեք չի հանդիպել. Արսեն Բաբայան Ուղիղ մեկ տարի առաջ, երբ Ադրբեջանը պատրաստվում էր պատերազմի, մեր «գերագույնը» այ էս տեսակ խեղկատակությամբ էր զբաղված. Տեսանյութ Ստեփանակերտում Փաշինյանի գիրքը նետել են աղբամանը. սոցցանցերում առաջարկվում է սկսել ֆլեշմոբ՝ «չքվիր» հեշթեգով Դեկտեմբերը կանցնի նորմայից տաք, օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով․ Գագիկ Սուրենյան Ալիևը ցանկանում է նոր միջանցք կառուցել, Փաշինյանին անվանում են «դավաճան». «ՌԻԱ Նովոստի»-ն անդրադարձել է ԼՂ հետպատերազմյան զարգացումներին Ստեփանակերտ...մեր օրեր... ՕԵԿ-ը միանում է 17 կուսակցությունների պահանջին Ստեփանակերտի օդանավակայանը մոտ օրերս կվերաբացվի Ադրբեջանը հերքել է․ Բաքվում կայանալիք շքերթի ժամանակ հայ ռազմագերիների ցուցադրություն չի լինի Ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվող ֆիզիկական ուժն ապօրինի է և ուղղակիորեն ուղղորդված երկրի քաղաքական իշխանությունների կողմից (լուսանկար)

Խնդրում ենք գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ հակամարտության գոտում պատերազմի դադարեցման ուղղությամբ. Արայիկ Հարությունյանը դիմել է Պուտինին

Ռուսաստանի Դաշնության նախագահ
պարոն Վլադիմիր Պուտինին

Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի,

Արցախ-Ռուսաստան առնչությունները դարերի պատմություն ունեն: Ռուսաստանը արցախցիների պատմական հիշողության մեջ ընկալվում է որպես եղբայրական երկիր, որը մշտապես, բոլոր դժվարին իրավիճակներում ձեռք է մեկնել հայության այս հատվածին:
Արցախ-Ռուսաստան առնչություններն ամենաուղիղ կերպով իրականացվել են հատկապես Արցախի մելիքությունների և մելիքական տների ծաղկուն շրջանում, որի մասին փաստական վկայությունները բազմաթիվ են:

Մեկ հարյուրամյակից ավելի /19-րդ դարում և 20-րդ դարի 10-ական թթ./ Ղարաբաղը գտնվել է ցարական Ռուսաստանի կազմում: Այդ պատմական ժամանակաշրջանը Ղարաբաղի համար նշանավորվել է երկարատև խաղաղությամբ, հայրենադարձությամբ և տնտեսական զարգացմամբ: Զարգացել է նաև մշակութային կյանքը: Հատկանշական է, որ 19-րդ դարի երկրորդ կեսից Արցախի վարչաքաղաքական կենտրոն Շուշին դարձել էր Անդրկովկասի հոգևոր, մշակութային և տնտեսական կարևոր կենտրոններից մեկը:

Նույն պատմաշրջանում Ռուսական կայսրության ռազմաքաղաքական և հասարակական կյանքում առաջնային դերակատարություն է ունեցել արցախահայության մի ողջ համաստեղություն՝ Վալերիան Մադաթով, Հովհաննես Լազարև, Լազար Սերեբրյակով, Միքայել Լոռիս-Մելիքով, Վասիլի Բեհբութով և ուրիշներ:

Այդ առնչությունները շարունակվել են նաև խորհրդային շրջանում: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզից և պատմական Արցախից Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 90 հազար հայորդի, որոնց կեսը իրենց կյանքն են նվիրաբերել հայրենիքի պաշտպանության գործին։ Մեկ շնչի հաշվով Խորհրդային Միության հերոսների և մարտական «Փառքի շքանշանի» ասպետների քանակով Արցախը ԽՍՀՄ-ում զբաղեցնում էր առաջատար տեղերից մեկը:

ԽՍՀՄ հայազգի հինգ մարշալները արմատներով Արցախից էին՝ Հովհաննես Բաղրամյանը, Իվան Իսակովը, Համազասպ Բաբաջանյանը, Արմենակ Խանփերյանցը (Սերգեյ Խուդյակով), Սերգեյ Ագանովը։ Իրենց զորավարական տաղանդով փայլել են 30-ից ավելի գեներալներ ու հազարավոր սպաներ։

Արմատներով Արցախից էին Անաստաս և Արտյոմ Միկոյանները, Իվան Թևոսյանը, Անդրանիկ Իոսիֆյանը, Նիկոլայ Ենիկոլոպովը, Միքայել Թարիվերդիևը և բազմաթիվ այլ երախտավորներ:
Արցախ-Ռուսաստան սերտ առնչությունները շարունակվում են ցայսօր: Ռուսաստանաբնակ մոտ 3 միլիոն հայերի մի պատկառելի մասը Արցախից է, որոնց թվում շատ են նաև 1980-ական թթ. վերջին և 1990-ական թթ. ադրբեջանական ցեղասպան և էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով Արցախից բռնի տեղահանվածները:

Կցանկանայի հատուկ շեշտել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր փուլերում ՌԴ-ն իրացրել է միջազգային իրավունքով սահմանված ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքի օգտին ունեցած գործելակերպը: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ՌԴ-ն հանդես է գալիս թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում և թե՛ առանձին դերակատարությամբ: Արցախի Հանրապետությունը բարձր է գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը, ակտիվ դերակատարությունը և որոշիչ առաքելությունը հակամարտության կարգավորման բոլոր փուլերում՝ հատկապես, 1994 թ. հրադադարի Եռակողմ համաձայնագրի ձեռքբերման գործում: ՌԴ-ն որոշիչ դերակատարությամբ հանդես եկավ նաև ադրբեջանաղարաբաղյան հակամարտության սրման հերթական փուլում՝ 2016 թ. ապրիլի 5-ին՝ Ռուսաստանի միջնորդությամբ

Մոսկվայում ձեռք բերվեց պայմանավորվածություն ռազմական գործողությունները դադարեցնելու և հրադադարը վերականգնելու մասին՝ համաձայն 1994 թ. հրադադարի հաստատման համաձայնագրի:

Բարձր ենք գնահատում ՌԴ և անձամբ Ձեր դիվանագիտական գործուն ջանքերն՝ ուղղված Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան և լայնածավալ պատերազմը կանգնեցնելուն: Ուզում եմ նաև Ձեզ տեղեկացնել, որ Արցախի Հանրապետությունում և ողջ հայության շրջանում մեծ արձագանք են ստացել «Վալդայ» ակումբում Ձեր ելույթում հնչած օբյեկտիվ գնահատականները ստեղծված իրավիճակի մասին:

Դուք նշել եք Ձեր ելույթում. «Այս հակամարտությունը սկսվեց ոչ թե որպես միջպետական հակամարտություն և տարածքների համար պայքար, այն սկսվեց էթնիկ դիմակայությունից: Ցավոք, սա փաստ է. Սումգայիթում, ապա Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ դաժան հանցագործություններ էին իրագործվել: Եվ այս ամենը մենք պետք է հանրագումարում հաշվի առնենք»: Դժբախտաբար, այս ցեղասպան քաղաքականությունն Ադրբեջանը շարունակում է առ այսօր:

Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի

Դուք այն անհատականությունը և պետության ղեկավարն եք, ով ունի հսկայական հեղինակություն աշխարհում և մեր տարածաշրջանում: Հաշվի առնելով այդ ամենը, խնդրում ենք Ձեզ գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ:

Խորին հարգանքով՝

Արցախի Հանրապետության նախագահ

Արայիկ Հարությունյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan