Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս
25
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Պատերազմ Արցախում
Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը Իշխանությունները ցանկանում են Տավուշում դիմադրության օջախները ջարդել, ինչը խուճապի նշան է. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու մասին Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան «ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական»․ Մհեր Աբրահամյան «Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ

«Սիրտս պայթում է». ինչ նամակ է գրել գերեվարված Ազնիվը

Ադրբեջանցիների հրապարակած տեսագրությունը, որում Ազնիվ անունով կինն ադրբեջանցի զինծառայողներին ասում է` համեցեք ձեր տուն, մեծ աղմուկ բարձրացրեց և տևական ժամանակ քննարկման թեմա դարձավ սոցցանցերի հայկական տիրույթում։ Ակնհայտ էր, որ տեսանյութը բեմականացված է, և մարդկանց մոտ կասկած առաջացավ` կինը հա՞յ է, թե՞ ոչ։ Ավելի ուշ Ազնիվը հայտնվեց Բաքվում կազմակերպված ասուլիսին և պատմեց, որ գիտակցությունը կորցրել է այն խանութում, որտեղ աշխատել է, իսկ երբ գիտակցության է եկել, կողքին արդեն ադրբեջանցի զինվորներ են եղել։

Հայաստանում քչերը գիտեին, որ կինն իրականում հայուհի է, անունն էլ` Ազնիվ։ Իմացողների մեծ մասը Ազնիվի հարևաններն էին, որոնք նրա հետ նույն գյուղում (անունը գիտակցաբար չի նշվում-խմբ.) էին ապրում։ Տեսագրությունը տեսնելուց հետո հարևանները հասկացել են, որ դժբախտություն է պատահել։

«Երբ տեսա, հասկացա` մեր Ազնիվը գերի է ընկել։ Նույն օրը ինձ հետ կապ հաստատեցին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից»,-ասում է գյուղապետը։

ՀՀ ԱԱԾ–ում Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան արդեն հաստատել են, որ ադրբեջանցիները գերի են վերցրել Հայաստանի քաղաքացի Ազնիվ Բաղդասարյանին։ Վերջերս նրան այցելել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները։

Գյուղում մեզ պատմեցին, որ Ազնիվը որոշ ժամանակ աշխատել է Արցախում` տեղի խանութներից մեկում։

Մենակ է ապրել Պուշոկ անունով կատվի հետ։ Երկու դուստրերն ամուսնացած են, բնակվում են Ռուսաստանում։ Ամուսին չունի, ծնողները մահացել են, միակ ընկերները համագյուղացիներն են։ Կարմիր խաչի միջոցով նա նամակ է ուղարկել մտերիմ հարևանուհուն։

«Նամակում նա մի քանի նախադասություն է գրել` ամեն ինչ լավ է, մի անհանգստացի՛ր, ոչ մեկին մի լսիր։ Իսկ վերջում գրել է. «Շուտով կհանդիպենք, ջանա»։ Այո, այդպես էլ գրել է։ Դա նրա ձեռագիրն էր, ես հատուկ համեմատել եմ նրա նոթատետրի գրառումների հետ։ Ի պատասխան ես փոխանցեցի, որ կատվի հետ ամեն ինչ լավ է, տանն ամեն ինչ նորմալ է, մենք սպասում ենք նրան։ Նա դեռ չի զանգել, բայց Կարմիր խաչից ասացին, որ զանգելու հնարավորություն կտան նրան։ Երևի ինձ կզանգի»,-Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ազնիվի ընկերուհին։

Հարևանուհին պատահաբար չհիշատակեց կատվին։ Պուշոկը ծնված օրվանից Ազնիվի մոտ է։ Նրանք շատ կապված էին միմյանց հետ։ Ազնիվի բացակայության ընթացքում կատվի մասին հոգ է տանում ընկերուհին։

«Նրանք նույնիսկ նման են իրար։ Ազան չաղլիկ է, կատուն էլ էր չաղանում։ Ավելին ասեմ` մեր ամբողջ գյուղում ու հարևան բոլոր գյուղերում չկա մեկը, ով հատուկ կեր է առնում իր կատվի կամ շան համար։ Միայն Ազնիվն էր ամիսը մեկ գնում քաղաք ու խանութից մի քանի կիլոգրամ հատուկ կեր առնում իր կատվի համար»,-պատմում է գյուղապետը։

Գյուղում հիմա նույնիսկ վախենում են մոտենալ նեղացած կատվին։ Ասում են` օրերս Պուշոկն այնքան է չարացել, որ քշում է փողոցային բոլոր կատուներին։

Գյուղում մեծ հույս ունեն, որ քմահաճ կատվի տիրուհին շուտով կվերադառնա։ Բայց դա միայն հույս է։ Գործնականում գերեվարվածներին եթե անգամ փոխանցում են, ապա երրորդ երկիր են ուղարկում։

Եվ ոչ ոք չգիտի` Պուշոկը դեռ ինչքան է սպասելու Ազնիվին...

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan