UEFA-ն ադրբեջանական ակումբին պատժել է ռազմական ողջույնի համար

Դիտել նաև
Ադրբեջանի, Թուրքմենստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կհանդիպեն Անկարայում
Բաքվում տեղի կունենա Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ 9-րդ հանդիպումը
ՌԴ-ն միջազգային հետախուզում է հայտարարել ահաբեկչության համար մեղադրվող ադրբեջանցու նկատմամբ
Թուրքիայի արտգործնախարարը կայցելի Ադրբեջան
Հայկական կողմը Շուշիի մոտակայքում Ադրբեջանին է փոխանցել Արցախյան առաջին պատերազմում անհետ կորածների 7 դի
UEFA-ն պատժել է ադրբեջանական «Քարաբախ» ակումբին ռազմական ողջույն ցուցադրելու համար: Այս մասին հաղորդել է եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության կայքը:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել լեհական «Լեգիայի» դեմ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի փուլի խաղից հետո:
Ադրբեջանական ակումբի ֆուտբոլիստները, մարզչական շտաբն ու ակումբի մյուս ներկայացուցիչները կիսաշրջան են կազմել և ռազմական ողջույն են տվել՝ աջ ձեռքը դնելով քունքին:
Նկատողության տեսքով կարգապահական պատիժ է ստացել 13 ֆուտբոլիստ:
Zham.am