ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
29
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»

Պատմական այս փուլում միասնականությունն այլընտրանք չունի․ անհրաժեշտ է ձևավորել նոր մշակույթ

«Փաստ» թերթը գրում է. «Թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախն ու Հայաստանն այսօր լրջագույն մարտահրավերի առաջ են կանգնել։ Սեղանին է դրված մեր ժողովրդի ապրելու իրավունքը։ Եվ այս պատերազմում հայ ժողովուրդը նահանջելու տեղ չունի, և միակ ելքը հաղթանակն է։ Բայց, ինչպես տեսել ենք պատմական տարբեր փուլերում, նման ծանր իրավիճակում հաղթանակը հեշտ չի տրվում։ Իսկ հաղթանակը կախված է ոչ միայն արտաքին, այլև ներքին գործոններից։ Այս իրավիճակում հայ ժողովուրդն ինչքան միասնաբար ու համախմբված գործի, այնքան կշահի թիկունքն ու ռազմաճակատը։ Սակայն համախմբվածությունը խոսքերով չէ միայն։

Այս պահին այս կամ այն գործչին կամ քաղաքական ուժին պախարակելը և ներքին գզվռտոցը ոչ միայն չեն օգնում հայրենիքը պաշտպանելու գործին, այլև թուլացնում են թիկունքը, քանի որ այդ հանգամանքից մարդկանց մոտ խորը դժգոհություն և հիասթափություն կարող է առաջանալ։ Պատմությունը լի է այնպիսի դեպքերով, երբ հակառակորդը փորձել է օգտվել ներքին խժդժություններից ու կարողացել է իր օգտին ծառայեցնել հայ ժողովրդի դիմադրողականության անկումը։ Ուրեմն, հարկ է դասեր քաղել այդպիսի պատմական օրինակներից։

Ներկա պահին պետության շահը առավել քան ենթադրում է, որ պետք է դուրս գալ տևական ժամանակ մեր հասարակության մեջ արմատացած «սև ու սպիտակի» տրամաբանությունից, մի կողմ դնել բոլոր տեսակի հակասություններն ու բանավեճերը և լծվել հայրենիքի պաշտպանությանը՝ թե՛ ռազմաճակատում, թե՛ տեղեկատվական, թե՛ դիվանագիտական հարթակներում, թե՛ տնտեսության մեջ և թե՛ ընդհանրապես թիկունքում։ Եթե հայրենիքի պաշտպանությանն անհրաժեշտ է, որ միմյանց հետ համագործակցեն իրար հետ անհամատեղելի համարվող գործիչներ, քաղաքական ուժեր, ապա նրանք չպետք է խուսափեն այդ քայլին գնալուց։

Եվ այս առումով հետաքրքրական է, որ պատերազմի առաջին օրերից սկսած լայն քննարկումների առարկա էր այն հարցը, թե ինչու պետության նախկին և ներկա ղեկավարները չեն հավաքվում և միասնաբար քննարկում ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները։ Որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված` տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Հայաստանի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը։ Ճիշտ է՝ ակնկալիքներ կային, որ այս հանդիպումը պետք է տեղի ունենար պատերազմի առաջին իսկ օրերին, այնուամենայնիվ, անկախ նախագահների միջև տեղի ունեցած քննարկումների բովանդակությունից, այս հանդիպումն իր մեջ կարևոր ուղերձ է պարունակում։

Սրանով հանրությունը տեսնում է, որ պատմական այս փուլում միասնությունն այլընտրանք չունի, և ժամանակն է վեր կանգնել քաղաքական և այլ ամբիցիաներից։ Բացի այդ, նախագահներն իրենց փորձով և գիտելիքներով իրապես կարող են օգտակար լինել ծանր փորձության մեջ գտնվող երկրին։ Մնում է հույս ունենալ, որ այսպիսի քայլերով ամրապնդվող միասնության մթնոլորտը չի սահմանափակվի միայն ծայրահեղ իրավիճակներով, և հաղթանակից հետո այն նոր նախադեպ, քաղաքական նոր մշակույթ կդառնա նաև մեր երկրի հետագա զարգացումը կանխորոշելու համար, քանի որ մենք պատերազմից հետո արդեն բախվելու ենք դրա ծանր հետևանքները վերացնելու և տնտեսական առաջընթացն ապահովելու բարդ գործին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan