Արցախի անկախության ճանաչման հարցը տևական ժամանակ դրված է իշխանության սեղանին, բայց դեռևս այն պաշտոնական տեսք չի ստանում
Դիտել նաև
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դարձյալ կոչ են արել վերադարձնել բոլոր գերիներին
ԱՄՆ Այդահո նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը և ապրիլի 24-ը հռչակել Հայոց ցեղասպանության հիշատակի օր
Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
Արցախի անկախության ճանաչման՝ Արթուր Վանեցյանի բանաձևը
Ավստրալիայի Հարավային Ավստրալիա նահանգը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Արցախի անկախության ճանաչման հարցը տևական ժամանակ դրված է իշխանության սեղանին, բայց դեռևս այն պաշտոնական տեսք չի ստանում այն պատճառով, որ դեռևս կորած չեն համարում միջնորդ երկրների կողմից հրադադարի հաստատման և բանակցային գործընթաց սկսելու հավանականությունը։
Ասում են նաև, թե այս հարցում իշխանության ներսում էլ կարծիքները կիսվում են. ոմանք կարծում են, թե ճանաչումն այլևս չի կարող վնասել գոյություն չունեցող բանակցային գործընթացին, առավել ևս, որ այս պատերազմը սրբագրում է նախկին պայմանավորվածությունները, մյուսներն էլ համոզված են, թե ճանաչումը ոչինչ չի տա, քանի որ հազիվ թե այլ երկրներ միանան դրան և բեկում լինի գործընթացում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում