Գագիկ Ծառուկյանը գրավի դիմաց ազատ արձակվեց կալանքից․ գրավի չափը հայտնի է. Տեսանյութ
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունը բավարարեց։
ԲՀԿ առաջնորդն ազատ կարձակվի 100 միլիոն դրամի դիմաց։
«Դատարանը կայացրեց արդարացի որոշում»,-նիստից հետո լրագրողներին ասաց Ծառուկյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանը։