Բացարձակ վստահ եմ, որ Ադրբեջանի Գաբալա և Քյուրդամիր շրջաններում տեղի է ունեցել հերթական տեռորիստական ակտը. Մարուքյան
Դիտել նաև
Էդմոն Մարուքյանի «կլասիկ» թռիչքը
Մարուքյանը Փաշինյանից նորից հրաժարվեց
Էդմոն Մարուքյանի կինը նշանակվել է նորաստեղծ Արբիտրաժի հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն
Էդմոն Մարուքյանի ծառայություններն ու փոխհատուցումը. առանձնատներ «Վահագնի» թաղամասում, անշարժ գույքի տեսքով նվերներ
Էդմոն Մարուքյանի գրառումից հետո այն, ինչ կատարվում է սոցմեդիայում, 18+ է ․ Գեղամ Մանուկյան. Տեսանյութ
Բացարձակ վստահ եմ, որ Ադրբեջանի Գաբալա եւ Քյուրդամիր շրջաններում տեղի է ունեցել հերթական տեռորիստական ակտը` Արցախի դեմ կռվելու համար բերված վարձկան ահաբեկիչների կողմից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Դա կրկին անգամ փորձ է արվում ներկայացնել որպես հրթիռակոծում հայկական կողմից` Ադրբեջանի համար բարենպաստ քարոզչական ֆոն ապահովելու նպատակով»,-հավելել է նա:
Ավելի վաղ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն էր անդրադարձել այդ թեմային՝ նշելով. «Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե Հայաստանը Գաբալայի եւ Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել, կատարյալ անհեթեթություն եւ ցինիկ սուտ է:
Հայաստանի Հանրապետության տարածքից որեւէ հրթիռ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ»: