Քալիֆորնիայի Ֆաուլեր քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը և ինքնորոշման իրավունքը
Դիտել նաև
ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան
Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ
Արցախի հանձնումը խրախուսելով՝ Մակրոնը «ճանապարհ էր հարթում ՀՀ-ի բարգավաճման» համար, թե պատժում էր մեզ (տեսանյութ)
Հայաստանից մեկնել և չի վերադարձել ԼՂ-ում հաշվառված 7 825 քաղաքացի. Sputnik Արմենիա
Արցախի պատգամավորներին թույլ չեն տալիս հատել ՀՀ սահմանը
ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Ֆաուլեր քաղաքը միաձայն դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան՝ ճանաչելով Արցախի անկախությունը և ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Ընդունված փաստաթղթով կոչ է արվում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին միանալ իրենց՝ Արցախի ազատությանն աջակցելու համար: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
Ֆաուլերի խորհրդի անդամ Գառնիկ Ղազարյանը, ով ներկայացրել է այդ հռչակագիրը, հայտարարել է, որ «էթնիկ հայերի դեմ հերթական ցեղասպան պատերազմի թեժ պահին Ֆաուլերը կանգնած է Արցախի կողքին»։
Zham.am