Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ)
29
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Պատերազմ Արցախում
Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների Հայաստանից դուրսբերման մասին Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան

Ինչպես են Թուրքիան և Ադրբեջանը փորձում փրկել իրենց ներքին ձախողումները

«Փաստ» թերթը գրում է. «Կանխատեսելի էր, որ համավարկի արդյունքում աշխարհն այլևս չի լինելու այնպիսին, ինչպես նախկինում էր. պետությունները որոշակի դժվարությունների են հանդիպելու։ Փորձագետների մեծամասնությունը ևս դեռևս վերջերս այն կարծիքին էր, որ կորոնավիրուսային ճգնաժամի արդյունքում միջազգային հարաբերություններում որոշակի լարվածություն կարող է նկատվել, սակայն դժվար էր կանխատեսել, որ հակամարտությունների այսպիսի մեծ չափերով սրացում կարող է տեղի ունենալ։

Առաջին հայացքից տպավորություն էր, թե ճգնաժամի առաջին ալիքից հետո կառավարությունները պետք է կենտրոնանան ներքին խնդիրների ու տնտեսության վերականգնման հարցերի վրա, սակայն ներկայումս այդ հարցերը առաջինից երկրորդ պլան են մղվում։ Նախևառաջ ուշադրություն պետք է դարձնել, թե ինչպիսի ներքին իրադարձություններ են տեղի ունենում այն երկրներում, որոնք շահագրգռված են հակամարտությունների խորացմամբ։

Գաղտնիք չէ, որ մերձավորարևելյան տարածաշրջանում ներկայիս փուլում կոնֆլիկտների հիմնական հրահրողը Թուրքիան է։ Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ Թուրքիան, որը նախկինում փորձում էր մեծ մասնակցություն չունենալ հակամարտություններում կամ զերծ մնալ դրանցից, հիմա շահագրգռված է իր հարևանների հետ հակասությունների սրմամբ։ Պատճառները պետք է փնտրել Թուրքիայի ներքին ձախողումների մեջ։ Իսկ այս պարագայում պետք է համեմատության մեջ դնել, թե ինչ էին իրենց հանրությանը խոստանում թուրքական իշխանությունները և ինչ ունեն հիմա։ Օրինակ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը մեկ անգամ չէ, որ իր հանրությանը խոստացել է, թե Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին ընդառաջ երկիրը պատվավոր տեղ է գրավելու հզոր տնտեսություն ունեցող երկրների առաջին տասնյակում։

Իսկ ի՞նչ իրավիճակ է Թուրքիայի տնտեսության մեջ այս պահին։ Թուրքական ազգային արժույթի՝ լիրայի փոխարժեքը սրընթաց անկում է արձանագրում, երկրի ֆինանսական համակարգի վրա մեծանում է ճնշումը, շարունակաբար ավելանում է գործազրկության մակարդակը, լուրջ դժվարություններ են ստեղծվում տնտեսվարողների գործունեության համար։ Իսկ Հունաստանի, Սաուդյան Արաբիայի, Հայաստանի և մի շարք այլ երկրների կողմից թուրքական ապրանքների ներմուծմանը վերաբերող սահմանափակումները խոստանում են էական ազդեցություն ունենալ Թուրքիայի տնտեսության արտահանման սեկտորի վրա։ Պատահական չէ, որ եվրոպական որոշ տնտեսական վերլուծաբաններ արդեն իսկ ահազանգ են հնչեցնում, որ Թուրքիայում մեծ է տնտեսական կոլապսի հնարավորությունը։

Տնտեսական դժվարություններին զուգահեռ, Թուրքիայում ներքաղաքական տեսանկյունից էլ իրադրությունը բարվոք չէ, քանի որ ընդդիմադիրները շարունակում են հետապնդումների ենթարկվել, երկրում ամրապնդվում է բռնապետական համակարգը։ Սրան էլ գումարվում են թուրքական հասարակության համար կորոնավիրուսի համավարակի՝ առողջապահական առումով աղետալի հետևանքները։ Ուստի թուրքական իշխանությունները, կանխազգալով այն մեծ հավանականությունը, թե հանրային դժգոհությունների ողջ էներգիան կարող է ուղղվել իրենց տապալելու ուղղությամբ, փորձում են շեղել հանրության ուշադրությունը արտաքին խնդիրների վրա և նրանց «կերակրել» նոր ձեռքբերումների մասին խոսակցություններով։

Այդպիսով, Էրդողանը լարվածություն հրահրելով Արևելյան Միջերկրականում, ձգտում է հանրությանը հանգստացնել նոր էներգառեսուրսների պաշարների մասին խոսակցություններով, թե իբր Թուրքիան առաջիկայում կարող է էներգետիկ առումով ինքնաբավ երկիր դառնալ։ Եվ այս իրողությունը համեմվում է Սև ծովում գազի մեծ պաշարի հայտնաբերման մասին հայտարարություններով։ Իսկ մյուս կողմից էլ Էրդողանը պանթուրքական կամ պանթուրանական ծրագրերի միջոցով թուրքական հասարակության մեջ բորբոքում է ազգայնական կրքերը։ Հիմնականում հենց այս շրջանակում է տեղավորվում թուրքական ներգրավվածության աճը Արցախյան հակամարտությունում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan