Արայիկ Հարությունյանն ասել էր՝ չեմ կարա սա անեմ, եթե հանդիպեմ Քոչարյանի հետ, ինձ կուտեն. Ռոբերտ Քոչարյան GPS-ով սահման գծելը պետական հանցագործություն է. Արթուր Վանեցյան. Տեսանյութ Փաշինյանը պետք է անհապաղ հրաժարական տա, ես կոչ եմ անում մեր ժողովրդին սատարել Վազգեն Մանուկյանին. Սերգեյ Համբարձումյան
5
Այնպես որ օպուկացված բառի մեջ ոչ մի սարսափազդու բան չկա. Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով․ Տեսանյութ Իշխանությունը վախենում է այսօրվա հանրահավաքից․ Փաշինյանի կեցավայրը պաշտպանող զորախումբը հետ է կանչվել Ռոբերտ Քոչարյան. «Եթե ես լինեի, պատերազմ չէր սկսվի». Տեսանյութ Ամբողջ հույսն է՝ Պուտինը այս հարցը պետք է լուծի․ բա դուք ո՞վ եք, դուք չե՞ք ժողովրդի իշխանությունը․ Ռոբերտ Քոչարյան Այս վիճակում արագ արտահերթ ընտրություններ անելն ուղղակի սխալ է. Ռոբերտ Քոչարյան ԱԱԾ տնօրենից Մոսկվայում պահանջել են պաշտոններից հեռացնել սորոսական գործակալներին. ներկայացվել է ցանցի քարտեզ. Mediaport Փաշինյանը պատերազմի ամենաթեժ օրերին քննարկել է ՆԱՏՕ–ին դիմելու սցենարը. ուշագրավ մանրամասներ գաղտնի ծրագրից Այս պայմաններում այսպիսի ղեկավարը մեզ չի կարող կառավարել․ դա սպառնալիք է ՀՀ բնակչության համար․ քաղաքագետ. Տեսանյութ «Կամ-կամ». Նիկոլը կանգնած է ևս մեկ, բայց իր համար վերջին և ամենակարևոր ընտրության առջև Ղարաբաղում ռուս զինվորականներն իրենց գործողությունները համակարգում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ. Պեսկով Պատերազմ Արցխում
Հողատու, հերիք է աննպատակ խոսես. դու ես 5.000 նահատակների պատասխանատուն Դու Ալիևից ավելի ադրբեջանամետ ես քննադատում հայ ժողովրդին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1267, մահվան՝ 35 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 140 959 է, մահվան դեպքերինը՝ 2895 Սեփական ոչնչության գիտակցում՝ այդպես կանվանեի առավոտյան ուղերձը Նիկոլի մեջ մահացել է մեծ, բայց ստախոս արտիստ ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայումը կայունացրել է իրավիճակը. Սերգեյ Շոյգուն ամփոփել է տվյալները ՌԴ-ից Արցախ առաջին չվերթները կարող են իրականացվել արդեն այս տարվա դեկտեմբերին Այնպես որ օպուկացված բառի մեջ ոչ մի սարսափազդու բան չկա. Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով․ Տեսանյութ Խնածախ համայնքի տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում. Արցախի ԱԻՊԾ ՌԴ-ն Արցախի վերականգնման հարցում լուրջ ծրագրեր է մշակում ու այս ամենը տեղի է ունենում ՀՀ իշխանությունների՝ ասպարեզում տոտալ բացակայության պայմաններում Ես հասկանում եմ շատ ու շատ նախկին նիկոլականների դեպրեսիան․ այո՛, հեշտ չի գիտակցելը, որ ամիսներ շարունակ երկրպագել ես մի կատարյալ ոչնչության Նոր որակի իշխանության հրամայականը ՀՖՖ-ն բանակցություններ է սկսել Էդուարդ Սպերցյանի հետ Կառավարության պահուստային ֆոնդից 56 միլիոն 746.000 դրամ է հատկացվել, որ պատգամավորները գործուղվեն արտասահման Սանավիացիայի ուղղաթիռները չունեն նավիգացիոն համակարգ Վրաստանում ևս որոշակի անհանգստություններ են նկատվում «Քարտուղար տղա եմ, ինչ ասեն, պիտի անեմ, շատ մի տոպկեք» «Քնում ենք ահն ու վախը սրտներումս». Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում ադրբեջանցիների են նկատել Չորս ընտրություն և թեժ նիստ. ինչ է սպասվում հաջորդ շաբաթ Ծրագրերը փոխվել են. Վազգեն Մանուկյանն այսօր կհայտարարի գլխավորի մասին Իշխանությունը վախենում է այսօրվա հանրահավաքից․ Փաշինյանի կեցավայրը պաշտպանող զորախումբը հետ է կանչվել Փաշինյանի պահեստային տարբերակը՝ արագ արտահերթ ընտրություններ Հայկ Մարությանը բավականին կոշտ է արտահայտվել Փաշինյանի հասցեին՝ ասելով, որ նա երկիրը հասցրեց այս վիճակին Ռուբեն Վարդանյանը ևս կմիանա Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին Արարատ Միրզոյանը` պահուստային թեկնածու. Նա իր շուրջ կոնսոլիդացիա է ստեղծում Ինչով է հետաքրքրվել Փաշինյանը. մանրամասներ ՍԴ նախագահի հետ հանդիպումից Իսկ ովքե՞ր են «դատավորները» Չեմ ցանկանում հող հանձնած դավաճանների իշխանության մաս կազմել և այդ պիտակով ապրել. Աջափնյակի թաղապետը աշխատանքից ազատման դիմում է գրել Նոր քաղաքական ուժ. ո՞վ է Հայաստանում նոր կուսակցություն հիմնող ազդեցիկ անձը Նիկոլ Փաշինյանն ուզում է վստահության հանրաքվե անցկացնել. Թիմակիցներն այլ բան են առաջարկել ՄԻՊ-ը կդիտարկի կրթության մասին օրենսդրական նախաձեռնության վիճարկվող դրույթները կասեցնելու մասին ՍԴ դիմելու հարցը Ռոբերտ Քոչարյան. «Եթե ես լինեի, պատերազմ չէր սկսվի». Տեսանյութ Ռոբերտ Քոչարյան. Եթե հերը ողջ լիներ, Ալիևի ականջը կքաշեր, կասեր՝ հանգիստ մնա. Ամբողջ հույսն է՝ Պուտինը այս հարցը պետք է լուծի․ բա դուք ո՞վ եք, դուք չե՞ք ժողովրդի իշխանությունը․ Ռոբերտ Քոչարյան Այս վիճակում արագ արտահերթ ընտրություններ անելն ուղղակի սխալ է. Ռոբերտ Քոչարյան Ես կասկածներ ունեմ՝ ինչու էր իմ կորոնավիրուսի թեստը դրական․ Ռոբերտ Քոչարյան «Մեր Էլչիբեյն է». Քոչարյանը՝ Փաշինյանի մասին Ինձ համար անհասկանալի է՝ ինչպես հակառակորդը հայտնվեց Շուշիի մոտակայքում. Ռոբերտ Քոչարյան Վարչապետի հրահանգով կատարված կասկածելի օպերացիայում ջախջախվել են հարավային կորպուսն ու Ստեփանակերտի գունդը. Ռոբերտ Քոչարյան Արայիկ Հարությունյանն ասել էր՝ չեմ կարա սա անեմ, եթե հանդիպեմ Քոչարյանի հետ, ինձ կուտեն. Ռոբերտ Քոչարյան Քոչարյան. Պատերազմը սկսվել է այն պահին, երբ գրեթե ոչ ոք չէր կասկածում, որ բանակցային գործընթացը խոչընդոտվում և տապալվում է հայկական կողմի պատճառով «Անկասկած հնարավոր էր խուսափել պատերազմից». Ռոբերտ Քոչարյան Վաղը Ազատության հրապարակում գտեք եւ ողջունեք տղաներիս Դատավորները հասկացան, որ խնդիրը Փաշինյանի իշխանությունը չէ, այլ այն, որ իրենք կանգնելու են մի մարդու կողքին, ով հանձնել է հողերը. Լուսինե Սահակյան. Տեսանյութ Հուզականության վերջը և ազնվության պահը Ռուսաստանի հայ սպաները բացահայտորեն աջակցում են Վազգեն Մանուկյանին ԱԱԾ տնօրենից Մոսկվայում պահանջել են պաշտոններից հեռացնել սորոսական գործակալներին. ներկայացվել է ցանցի քարտեզ. Mediaport GPS-ով սահման գծելը պետական հանցագործություն է. Արթուր Վանեցյան. Տեսանյութ Հայաստանը չի ունեցել և չպետք է ունենա պարտված ղեկավար. Քասախ համայնքի ղեկավար Փաշինյանը պետք է անհապաղ հրաժարական տա, ես կոչ եմ անում մեր ժողովրդին սատարել Վազգեն Մանուկյանին. Սերգեյ Համբարձումյան

Մենք նախապես ծրագրված լայնամասշտաբ պատերազմի մեջ ենք, որը սպառնալիք է ողջ տարածաշրջանին. վարչապետի հարցազրույցը IRNA-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իրանական IRNA լրատվական գործակալությանը, որը ներկայացվում է ստորև.

IRNA - Իրանի նախագահ պարոն Ռոհանին Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների միջև տարաձայնությունների կարգավորման հարցում կառուցողական դեր ունենալու պատրաստակամություն է հայտնել: Ո՞րն է Ձեր պատասխանը այս առաջարկին, և Ձեր կարծիքով՝ Իրանն ի՞նչ նախաձեռնությամբ կկարողանա միջնորդություն իրականացնել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Ղարաբաղի հարցի կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ շրջանակն է: Իրանը, լինելով տարածաշրջանի կարևոր երկրներից, ունի և կարող է դեր խաղալ: Կարծում եմ՝ այս փուլում այդ դերը պետք է կենտրոնացնել ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ, և մենք ողջունում ենք Իրանի ցանկացած կառուցողական քայլ՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը:

IRNA- Դուք բազմիցս նախազգուշացրել եք Ղարաբաղի տարածաշրջանում օտար ուժերի ներկայության մասին: Պարոն Ռոհանիի հետ հեռախոսազրույցի ընթացքում գտաք, որ այս անհանգստությունը երկուստեք է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այո, միջազգային մակարդակով հաստատվել է, որ Թուրքիայի կողմից ահաբեկիչ վարձկաններ են Սիրիայից տեղափոխվել տարածաշրջան՝ ռազմական գործողություններ իրականացնելու համար: Սա լուրջ վտանգ է տարածաշրջանի համար, և, ցավոք, տարածաշրջանի երկրներն այս փաստին բավարար չափով չեն արձագանքում: Բայց ակնհայտ է, որ ահաբեկիչների ներկայությունը սպառնալիքներ է ստեղծելու, և դրա հետևանքները տարածաշրջանում դեռ կտեսնենք: Եվ, կարծում եմ, տարածաշրջանի երկրները պետք է առավել խիստ արձագանքեին այդ փաստին:

IRNA - Իրանում անհանգստություն կա, որ Ղարաբաղի հակամարտությունը կվերածվի լայնամասշտաբ և երկարատև պատերազմի և, ի հավելումն օտարերկրյա ռազմական ուժերի, համաշխարհային ուժերը նույնպես կթափանցեն այս տարածաշրջան: Դուք այս անհանգստության փարատման և խնդիրը հայ-ադրբեջանական երկխոսության շրջանակ վերադարձնելու համար ի՞նչ առաջարկ և լուծում ունեք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ադրբեջանի կողմից լայնորեն օգտագործվում են իսրայելական ԱԹՍ-ներ, և հենց այդ փաստը նույնպես վկայում է, որ կան արտաքին ուժեր, որոնք միջամտում են, այսինքն՝ միջամտությունները տարբեր կերպ են լինում: Բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դերակատարությունից, որևէ այդպիսի միջամտություն, միջնորդություն նկատելի չէ: Բայց փաստն այն է, որ նաև Մինսկի խմբի համանախագահող երկրները չեն կարողանում ազդեցություն ունենալ ներկայիս իրադարձությունների վրա, և այդ առումով հենց այսպիսին է իրավիճակը: Այսինքն՝ նրանք, ճիշտ է, հայտարարություններ անում են, դիրքորոշումներ հայտնում են, բայց իրավիճակի վրա իրական ազդեցություն ունենալ չեն կարողանում, դա փաստ է:

IRNA - Դուք բազմիցս նշել եք, որ ներկայիս ռազմական հակամարտությունը վաղուցվանից ծրագրված է եղել: Ի՞նչ ապացույցներ կան, և այդ վաղօրոք պատրաստվածությունը հակամարտության ապագայի ի՞նչ հեռանկար է ցույց տալիս:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այս պատերազմից մոտ մեկուկես ամիս առաջ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ էր անում, և այդ զորավարժությունների ավարտից հետո Թուրքիայի զորքերի մի մասը մնաց Ադրբեջանում: Բացի այդ, արդեն ասացի՝ Թուրքիան Սիրիայից ահաբեկիչ վարձկանների էր հավաքագրել և տեղափոխել Ադրբեջան: Ինչի՞ համար էին տեղափոխում Ղարաբաղյան հակամարտության գոտի՝ բնականաբար, պատերազմ սկսելու համար: Եթե պատերազմը չէր պլանավորվում, ահաբեկիչ վարձկաններին Սիրիայից Ադրբեջան տեղափոխելու որևէ իմաստ չէր կարող լինել, և փաստն այն է, որ նրանք այդտեղ են: Այսօր արդեն այդ ահաբեկիչների ներկայությունն ապացուցված է, և այդ կապակցությամբ շատ փաստաթղթեր են հրապարակված: Այս բոլոր փաստաթղթերը վկայում են, որ, այո, պատերազմը նախապես ծրագրված է եղել, և ըստ էության, հիմա մենք հենց այդպիսի լայնամասշտաբ պատերազմի մեջ ենք գտնվում, որն սպառնում է ողջ տարածաշրջանային կայունությանը:

IRNA - Ձեր կարծիքով՝ ի՞նչ գործոններ են արգելք հանդիսանում Ղարաբաղում զինադադարի հաստատման համար, և Մոսկվայի հանդիպումից և շաբաթ երեկոյան Բաքվի և Երևանի միջև համաձայնությունից հետո ինչո՞ւ են շարունակվում ռազմական գործողությունները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Միանշանակ է, որ Թուրքիան անընդհատ քաջալերում է, որ զինադադար չլինի, որովհետև, կարծում եմ, որ Թուրքիայի խնդիրները շատ ավելի լայն են: Այստեղ ոչ միայն Ղարաբաղի հարցն է, այլև ընդհանուր առմամբ Թուրքիան որոշել է ձեռք դնել տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի վրա: Ցանկանում եմ ընդգծել, որ սա Թուրքիայի կայսերական քաղաքականության մի մասն է, և Թուրքիան ցանկանում է իր ազդեցությունը տարածել դեպի Ղարաբաղից արևելք, հյուսիս, և հարավ-արևելք: Եվ այս քաղաքականությունն ուղղակի ազդեցություն է ունենալու տարածաշրջանի բոլոր երկրների վրա: Տարածաշրջանի երկրները պետք է ի նկատի ունենան այս իրողությունը և հստակեցնեն իրենց դիրքորոշումը այս կապակցությամբ:

IRNA- Ինչպես գիտեք, մինչ այժմ բազմիցս Ղարաբաղի հակամարտության ականները ընկել են Իրանի տարածք և բազմաթիվ ԱԹՍ-ներ մուտք են գործել Իրանի օդային տարածք: Իրանական իշխանությունները բազմիցս հակամարտութան կողմերին այս կապակցությամբ նախազգուշացումներ են կատարել: Այս խնդրի կարգավորման համար ի՞նչ լուծում ունեք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Եթե հայկական կողմից էլ նման երևույթ է գրանցվել, այդ կապակցությամբ շատ ցավում եմ: Ես, ճիշտն ասած, այդ կապակցությամբ շատ կոնկրետ տեղեկատվություն չունեմ, բայց կարող եմ հավաստիացնել, որ հայկական կողմն ամեն ինչ անում է, որ իր բարեկամ երկիր Իրանին որևէ տհաճություն չպատճառի, և այդպիսի միջադեպեր չգրանցվեն: Հայկական կողմն իրենից կախված առավելագույնն անում է՝ նման միջադեպերից խուսափելու համար և վստահեցնում եմ, որ այս կապակցությամբ հետագայում էլ ավելի ուշադիր կլինի:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan