Ռուսական НТВ-ի անդրադարձը Վազգեն Մանուկյանի թեկնածության առաջադրմանը. Տեսանյութ Վազգեն Մանուկյանը «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն է. Տեսանյութ Լուսինե Բադալյանի մայրը պատուհանից եռման ջուր է լցրել նրա հրաժարականը պահանջող երիտասարդների վրա. Տեսանյութ
4
Հրաժեշտ Նիկոլին ու նիկոլիզմին ԵԱՀԿ ՄԽ կոչ է անում օտարերկրյա վարձկաններին ամբողջությամբ հեռացնել Արցախից, կողմերին կոչ անելով՝ հեշտացնել նրանց հեռանալը. ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը Րոպեներ առաջ Ֆրանսիայի խորհրդարանը ճանաչեց Արցախի անկախությունը Բազմաթիվ ոստիկաններ հրաժարվել են մասնակցել դավաճանի պաշտպանությանը Ռազմագերիների և զոհերի մարմինների փոխանակման հարցը ռուս խաղաղապահ առաքելության ղեկավարության վերահսկողության տակ է. Զախարովա Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներ փողոցներ են փակել Երեւանում. ՈՒՂԻՂ 17 կուսակցությունների խորհուրդը ձևավորում է Հայրենիքի փրկության շարժում. հայտարարություն Արտահերթ ընտրություններ, հանդուրժողականության մթնոլորտի հաստատում. Վազգեն Մանուկյանի առաքելությունը հայտնի է Ռեկտորները չեն օգնի կապիտուլյանտին. Փաշինյանին մերժում է հայկական պետականությունը Դու մենակ ես, մենակ ես, մենակ ես... Պատերազմ Արցխում
Մանդատը վայր դրած Արգիշտի Մեխակյանը կնշանակվի Արմավիրի փոխմարզպետ Չեմ կարող հաշտվել այս իրողության հետ. Արգիշտի Մեխակյանը վայր է դնում մանդատը Հրաժեշտ Նիկոլին ու նիկոլիզմին Նրա անունն է դավադիր հողատու. խոստացավ հաղթանակ, բերեց՝ պարտություն Շիրակի Պետական Համալսարանի գիտխորհուրդի անդամները հանդես են եկել վարչապետի գլխավորությամբ` ողջ կառավարության հրաժարականի կոչով Քաշաթաղը հանձնելուց հետո Սյունիքի Խոզնավար գյուղը երեք կողմից շրջափակվել է ադրբեջանական տարածքներով Չարենցավանի ավագանու մեծ մասը միանում է Փաշինյանի հրաժարականի պահանջին Ադրբեջանը Թուրքիայից ներմուծել է 256 միլիոն դոլար արժողությամբ զինամթերք Ոստիկանությունը բերման է ենթարկել նաև առաջնագծում զինվորի կողքին եղած բժշկուհուն Քաղաքը Նիկոլ է մերժում. Օրվա կադրը և կատակը ԱԱԾ-ն հերքում է՝ Վարդենիսում հայ զինվորի համազգեստով ադրբեջանցիներ չեն շրջել Վերականգնվում են պատերազմական գործողությունների հետևանքով վնասված շենք-շինությունները Համավարակով պայմանավորված սահմանափակումները ՀՀ սահմանին շարունակում են ուժի մեջ մնալ. ԱԱՏՄ Արցախահայերը չեն կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո. ՀՀ ԱԳ նախարարը՝ ԵԱՀԿ նախարարական խորհրդին Վազգեն Մանուկյանի քաղաքական երկրպագուն երբեք չեմ եղել, բայց... Արմեն Աշոտյանը հայտնել է իր վերաբերմունքը ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուի մասին Բագրատ Եսայանին մեղադրանք չի առաջադրվել Փառահեղ հաղթանակի ճարտարապետներից մեկին քննադատում են ստորացուցիչ կապիտուլյանտները Ֆրանսիայում կարող են 18 մզկիթ փակել Սյունիքի, Գեղարքունիքի մարզի տարբեր սահմանամերձ համայնքներից պարբերաբար ահազանգում են ադրբեջանցիների տարաբնույթ սադրանքների մասին Նիկոլ-1-ին ինչու ենք գործից հանում, եթե պետք է Նիկոլ-2 ունենանք Ո՞ւր են 2018թ․ «հպարտ» հազարները, և այդ նույն ոստիկանները ինչո՞ւ հանկարծ «հերոսացան»․ մի՞թե դրանց բոլորի համար իշխանափոխությունն ավելի կարևոր արժեք է, քան հայրենիքի կորուստը Ռուսական НТВ-ի անդրադարձը Վազգեն Մանուկյանի թեկնածության առաջադրմանը. Տեսանյութ Դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում փաստեր կհրապարակվեն ՆՓ-ի և ԱՍ-ի դավաճանության, հողերի հանձման մասին. Բագրատյան Թուրքիայի և Ադրբեջանի միջև աճել է առևտրաշրջանառությունը Թե բա, Արայիկ Հարությունյանը՝ ԵՊՀ ռեկտոր. բա՛խտդ փորձիր, Արայի՛կ Անառիկ Դադիվանքը. WarGonzo-ի հատուկ ռեպորտաժը Քարվաճառից Վդրուգ սաղիտ «տուն շտապելը» բռնեց, իսկ ոչի՞նչ, որ շուտով կարող է նենց պատահել, որ շտապելու տեղ չունենանք Արմեն Սարգսյանն ընդունել է Արման Թաթոյանին. Քննարկել են ռազմագերիների ճակատագիրը Անշարժ գույքի նախապատերազմական շուկան Աթաթուրքի մահվան օրը՝ «Հաղթանակի օր»․ Ալիևի որոշումը Թուրքիայում դժգոհություն է առաջացրել ԵԱՀԿ ՄԽ կոչ է անում օտարերկրյա վարձկաններին ամբողջությամբ հեռացնել Արցախից, կողմերին կոչ անելով՝ հեշտացնել նրանց հեռանալը. ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը Ազգադա՛վ, ադրբեջանցիները մոտեցել են Տեղին և Խնձորեսկին Փաստորեն Նիկոլի ծրագրերը կարող են կիսատ մնալ Րոպեներ առաջ Ֆրանսիայի խորհրդարանը ճանաչեց Արցախի անկախությունը Քանի ադրբեջանցիները չեն եկել՝ դիրքավորվելու, պետք է արագ գործել. Թագուհի Թովմասյան. քարտեզ Սրանով Լուսավոր Հայաստան կուսակցությունն ապացուցեց, որ իր համար կուսակցական շահն ավելի կարևոր է քան հայրենիքը Մոսկվան աջակցում է Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու մտադրությանը. Զախարովա Սերգեյ Հարությունյան՝ հենց հիմա պաշտոնապես պարզաբանեք, թե ինչու էին քիչ առաջ Հերացի փողոցով անցնող շտապօգնության երկու մեքենայով տեղափոխվում ոստիկաններ Արցախի ժողովրդի դեմ կիրառված ռազմական ուժն առավել է ամրապնդել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման կռվանները. Արա Այվազյան ՀՀ արտաքին քաղաքականությունը տապալված է. Աշոտյանը՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի 27-րդ նիստի մասին Պուտինն իր ելույթում կիրառել է «վարչապետն ու նրա թիմը» արտահայտությունը՝ խուսափելով «Հայաստանի իշխանություններ» սահմանումը Նիկոլը պետք է գնա. ճի՞շտ է. ճիշտ է Բազմաթիվ ոստիկաններ հրաժարվել են մասնակցել դավաճանի պաշտպանությանը Քաղաքացիները կաղամբով և դդումով լի սալյակներով փակել են Փակ շուկայի հատվածը. Տեսանյութ Քաղաքը ամբողջապես պարալիզացված է. արժանապատիվ հայը մերժում է դավաճանին. ԱԺ պատգամավոր ՌԴ-ն ակնկալում է, որ ԵԱՀԿ անդամ պետություններն ավելի շատ կօժանդակեն ԼՂ հարցով ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը. Լավրով Գնում եմ ոստիկանության Կենտրոնի բաժին՝ բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված քաղաքացուն իրավաբանական օգնություն ցուցաբերելու Վազգեն Մանուկյանի օրոք արյան գնով ազատագրվել էին այն հողերի մեծ մասը, որոնք դավաճան նիկոլը նվիրեց թուրքերին Սյունիքի համայնքներում բնակիչների տարհանում չի իրականացվում, եթե նրանք ինքնաբուխ ցանկանում են հեռանալ, ոչինչ չեմ կարող ասել. ՏԿԵ նախարարի խոսնակ Ընթանում են զորքերի վերակազմակերպման աշխատանքներ. Արցախի ՊԲ հրամանատարը՝ Վաղարշակ Հարությունյանին

ՀԱՊԿ-ին ֆորմալ չդիմելը չի նշանակում ՀԱՊԿ-ի հետ չաշխատել անընդհատ ռեժիմով. Շ. Քոչարյանը Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին

Շավարշ Քոչարյանը Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման և ԱԳ նախարարի այցի մասին.

Շավարշ Քոչարյան. Առ այսօր երեք համանախագահներից առավել ակտիվ են Ռուսաստանը, Ֆրանսիան, որովհետև զինադադարի հայտարարման երկրորդ փորձն արդեն, ըստ էության, փորձում էր առաջ տանել ֆրանսիական կողմը։ Եվ հիմա ամերիկյան կողմի միանալն էլ կարևոր է։ Այսինքն՝ մենք պետք է գիտակցենք, որ տվյալ պարագայում օրակարգում մեկ հարց է՝ երեք համանախագահների մոտ էլ. որպեսզի ոչ միայն հայտարարվի հրադադար, այլ այդ հրադարադարը պաշտպանվի, իրականացվի: Եվ պատահական չի, որ փակ քննարկումը, որը եղավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, այդ քննարկումը հենց դրան էր նվիրված, որպեսզի երաշխավորված լինի. չլինի, որ անընդհատ հայտարարվում է այսինչ ժամից հրադադար և հետո խախտվում է։

Եկեք ճիշտ հասկանանք։ Իհարկե, դա արդեն ուրիշ խնդիր է, որ ներկա փուլում երեք համանախագահները ունեն մանդատ նպաստելու, որ կողմերը փոխզիջումների միջոցով հասնեն ընդհանուր հայտարարի։ Դա է իրենց մանդատը։ Ինչպես նաև երկրորդ մանդատը, որը կապված է նրա հետ, որ իրենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ են, թույլ չտան, որ վերսկսվեն ռազմական գործողությունները, որը 2016թ. միանգամից վերսկսվեց, հիմա էլ նորից վերսկսվեց։ Սա իրենց համար ահազանգ է։

Հարց. Պարոն Քոչարյան, իսկ վարչապետ Փաշինյանի և Ալիևի Մոսկվայում նախանշված հանդիպումը ինչի՞ն է նվիրված լինելու։

Շավարշ Քոչարյան. Տվյալ պարագայում ես չեմ տիրապետում, բայց ընդհանուր առմամբ, այսօր ես արձանագրում եմ, որ օրակարգում համար մեկ խնդիր է դրված, համենայն դեպս, միջնորդների կողմից, որպեսզի լինի հրադադար, որը պահպանվում է։ Սա է։

Հարց. Պարոն Քոչարյան, միջազգային կառույցների արձագանքը բավարարու՞մ է Հայաստանին։

Շավարշ Քոչարյան. Նախ տարբեր արձագանքներ կան, սակայն այստեղ շատ էական է հետևյալ հանգամանքը՝ հստակությունը մեր դիրքորոշման։ Մենք էլ պետք է հստակ լինենք: Իհարկե, շատ տեղեր կան, որ մենք բավարարված չենք։ Չի կարելի դիտարկել Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետությունը, որպես տարածք, քանի որ ճանաչված չի, որտեղ մարդիկ չեն կարող օգտվել տարրական մարդկային իրավունքներից։ Չի կարելի տարբերակել, ինձ թվում է դրա մասին այսօր խոսել է մարդու իրավունքների պաշտպանը, չի կարելի տարբերակել մարդկանց՝ կախված նրանից՝ որտեղ և որ սուբյեկտում են բնակվում։ Դա ակնհայտ է։ Այստեղ խնդիրներ կան։ Կան տարբեր արձագանքներ։ Գիտեք ինչ, ես մի բան եմ ուզում ասել. 1990-ականներին կարող է վիճակը շատ ավելի ծանր էր, և եթե մենք դիտարկում ենք աշխարհը, այսպես ասած, ինչու է լռում… Իրականում մենք գտնվում ենք պատերազմի մեջ։ Եկեք դա արձանագրենք։ Եվ հիմա խնդիրը՝ արձագանքը, միջազգային կազմակերպությունների, այլ պետությունների, ամեն ինչ որոշվում է մարտի դաշտում։ Հայկական կողմերի համար ամեն օրը ցավալի է, որովհետև կյանքերի հարց է։ Բայց մյուս կողմից մենք պետք է գիտակցենք, որ եթե խոսքը վերաբերում է քո անվտանգության պաշտպանությանը, առաջին հերթին դա քո պարտքն է: Եվ այն միտքը, որ հույսը դնում են՝ օտարը կգա կօգնի՝ դատապարտված է։ 

Մենք պատերազմի մեջ ենք։ Ավելին, Թուրքիայի երևալը բացահայտ խոսում է նրա մասին, որ խոսքը վերաբերում է ոչ միայն պատերազմում պարտություն կրել-չկրելուն, այլ, այո, խոսքը վերաբերում է հնարավոր ցեղասպանությանը։ Այդ տեսակետից մենք պետք է այդ բոլորին չնայենք աջ կամ ձախ, այլ պետք է շատ վճռական մեր մարտը հաղթենք, որից հետո կտեսնենք, թե ինչ հարգանքով մեզ հետ կվերաբերվեն բոլոր միջազգային կազմակերպությունները։

Հարց. Այսինքն՝ մարտի դաշտի՞ց է կախված ընդհանուր առմամբ, թե դիվանագիտական հարթակում ինչպիսին կլինի իրավիճակը։

Շավարշ Քոչարյան. Դիվանագետները միշտ պիտի գործեն, բայց հաղթանակը քեզ այնպիսի հնարավորություն է տալիս՝ դիվանագետին, անհամեմատ ավելի բարձր, քան եթե այդ հաղթանակը դեռ հասցված չէ վերջին։

Հարց. Պարոն Քոչարյան, ինչու՞ Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին։ Մենք տեսնում ենք, որ բազմաթիվ եղել են նաև...

Շավարշ Քոչարյան. Շատ պարզ ասեմ։ Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմելու համար պետք է ագրեսիա լինի Հայատանի Հանրապետության հանդեպ։ Դա գնահատել որպես ագրեսիա Հայաստանի նկատմամբ դեռ վաղ է։ Դիմելու համար. եթե եղավ հարց ՀԱՊԿ-ում Հայաստանի նկատմամբ ագրեսիայի մասով, այո, նախ մենք պետք է ինքներս դիմենք ՄԱԿ-ին՝ առաջին քայլ, որով մենք ֆիքսում ենք, որ մեր դեմ ագրեսիա է իրականացվել, և մենք համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության ինքնապաշտպանության ենք դիմում։ Դիմում ենք նաև ՀԱՊԿ-ին։ Եվ այդ բոլորը կանոնակարգված է, որտեղ արդեն պետք է կոլեկտիվ ինքնապաշտպանության մասին իրազեկի ՄԱԿ-ը։ 

Հարց․ Պարոն Քոչարյան, Ռուսաստանի Պետական Դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Factor TV-ի հետ զրույցում օրեր առաջ ասաց, որ անհասկանալի է իր համար՝ ինչու Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դիմում, քանի որ ինքն էլ տեսել է, բոլորը տեղյակ են՝ եղել են նաև կրակոցներ խաղաղ բնակչության շրջանում։          

Շավարշ Քոչարյան. Տեսեք, ՀԱՊԿ-ին ֆորմալ չդիմելը չի նշանակում ՀԱՊԿ-ի հետ չաշխատել անընդհատ ռեժիմով: 

Հարց․ Ասում են, եթե Հայաստանը ուզում է՝ ՀԱՊԿ-ը գործի, գիտի ինչ պետք է անել. պետք է դիմել: 

Շավարշ Քոչարյան. Շատ լավ, գիտենք և անում ենք: Ավելին ասեմ, առաջին դեմքերի մակարդակով, նույնիսկ, կա ինֆորմացիայի փոխանակում: Ավել չեմ ուզում ասել. կարծում եմ դա արդեն վարչապետի մամուլի գրասենյակի գործառույթն է: Մենք անընդհատ շփման մեջ ենք, տեղեկացնում ենք: Այս պահին դա է արվում: Կգա պահը, երբ որ կարվեն այլ քայլեր: Բայց ես հույս ունեմ հակառակը, որ այդ պահը չի գա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan