Նա աշխարհի միակ հայը, հավանաբար նաև միակ մարդն է, որ չի տեսնում, բայց ելել է Արարատի գագաթը. Արտակ Բեգլարյանի կյանքի պատմությունը
Դիտել նաև
«Թուրքիայի հետ սիրախաղեր անելու` Նիկոլի գլխավոր պատճառն Անկարայի այս ծրագիրն է». Արտակ Զաքարյան
Երևանից նույնիսկ տասնյակ կմ հեռու բնակարանի 1 քմ-ն 320-500 հազար դրամ է․ ոչ թե՝ 200 հազար. Արտակ Բեգլարյան
Տրանսպորտը պետք է թանկանա. Արտակ Զեյնալյան
«Չի կարելի Նիկոլի վարչապետությամբ թույլ տալ արտահերթ ընտրություններ». Արտակ Զաքարյան
«Եթե վարչապետ Նիկոլը 2016-ի պատգամավոր Նիկոլի ձեռքն ընկներ, ամենավերջին հայհոյանքները կստանար». Զաքարյան
ՄԱՐԴՈՒ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
1995 թվականի ապրիլի 7-ն էր։ Ստեփանակերտցի մի երեխա, որի յոթ տարին նոր պիտի լրանար, խաղում էր իրենց բակում։ Պատերազմը մի տարի առաջ էր ավարտվել։ Հանկարծ չպայթած մի ական պայթեց, և տղան ստացավ դեմքի ծանր վիրավորում։ Շուտով պարզվեց, որ նա անդառնալիորեն կորցրել է տեսողությունը…
Երեխային տեղափոխեցին Երևան։ Նա սովորեց տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցում, տիրապետեց բրայլյան գրին։ Ավարտեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, Լոնդոնի համալսարանական քոլեջը և ԱՄՆ Թաֆթսի համալսարանը։
Դեռ պատանի՝ այս պատմության հերոսը որոշել էր, որ կարող է և պետք է հաղթահարի ճակատագրի կողմից իրեն նետված մարտահրավերը։ Մասնագիտական կրթություն ստանալուց հետո նա արյան կանչով վերադարձավ Ստեփանակերտ։ Դասավանդեց Արցախի պետական համալսարանում, պաշտպանեց թեկնածուական ատենախոսություն, աշխատեց պետական հաստատություններում։ Ամուսնացավ և ունեցավ չքնաղ դստրիկ։
Կյանքի բարձունքները հաղթահարած հերոսը 2013 թվականին բարձրացավ Արարատ լեռան գագաթը, որտեղ երկինք պարզեց Հայաստանի և Արցախի պետական դրոշները, ապա երգեց «Դլե յաման» երգը։ Նա աշխարհի միակ հայը, հավանաբար նաև միակ մարդն է, որ չի տեսնում, բայց ելել է Արարատի գագաթը։ «Արարատի գագաթին հասկացա, որ ինքս ինձ նետած մարտահրավերը հաղթահարված է»,- խոստովանել է այս վիպական հերոսը։
…Նրա անուն-ազգանունն է Արտակ Բեգլարյան։ 2018 թ. Արտակը ընտրվել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան և այսօր էլ ռմբակոծությունների տակ կատարում է իր պարտականությունները, անում հետազոտություններ և հղում աշխարհին, հարցազրույցներ տալիս հայ և արտասահմանյան լրագրողներին։
Սեյրան Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից