«Այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է». Արծրուն Հովհաննիսյան

Դիտել նաև
Արփինե Հովհաննիսյան. Փաշինյանն ու հակառուսական թիմը չեն ծուլացել քար գցել Ռուսաստանի բոստանը
Վերջաբանդ այնքան դաժան է լինելու, ինչպես երբեք՝ ոչ ոքինը ՆԱԽԿԻՆՈւՄ
«Ձյու՜ն արի՜ ու մաքրի՜ր մեր քաղաքի աղտն ու կեղտը, մաղձն ու չարը, հուսալքությունն ու չարակամությունը, անտարբերությունն ու սառնությունը»․ Նազենի Հովհաննիսյան
Գլխավոր դատախազ Դ. Ա.-ի տեղակալ Գ.Բաղդասարյան, հենց քո ու շեֆիդ շնորհիվ նաև հնարավոր դարձավ Շուշին հանձնելը
Հայաստանի հալվող քարտեզը՝ Կովկասի նոր ճարտարապետության մեջ. Վահե Հովհաննիսյան
Այսօր՝ վաղ առավոտյան, ադրբեջանական ԶՈՒ-երը նորից հարձակողական գործողություններ են ձեռնարկել և՛ հյուսիսային, և՛ հարավային ուղղությամբ»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա հայտնեց, որ ավելի համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ, որոնց ընթացքում մեր զորքերին հաջողվել է կասեցնել հակառակորդի հարձակողական մի քանի գրոհներն ու հետ շպրտել ելման բնագծեր։
«Երեկ օրվա ընթացքում մեր ՀՕՊ ստորաբաժանումներին մի քանի անգամ հաջողվել է խոցել ադրբեջանական ԱԹՍ-եր, այդ թվում՝ թուրքական արտադրության «Բայրաքթար» տեսակի ԱԹՍ։ Այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է, մարտական գործողությունները շարունակվում են, բայց ոչ այն ինտենսիվությամբ, որքան ցերեկային ժամերին են լինում»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:
Zham.am