Հայկական հրետանին այնպես էր աշխատում, որ հողը ցնցվում էր ոտքերի տակ. Կոցը՝ հարավում հայկական հակահարձակման մասին
«Կոմսոմոլսկայա պրավդա» ռուսական թերթի ռազմական լրագրող Ալեքսանդր Կոցը, որն այս օրերին գտնվում էր Արցախում և լուսաբանում սեփական աչքերով տեսած ադրբեջանական վայրագությունները, թելեգրամյան իր էջում գրում է.
«Իմ տեղեկություններով՝ հայկական կողմը հարավային ուղղությամբ ուժգին հակահարված է տվել՝ հետ շպրտելով ադրբեջանցիներին նախկինում գրաված դիրքերից, ներառյալ՝ Խուդաֆերինի ջրամբարի տարածքում: Հրետանին աշխատում էր այնպես, որ հողը ցնցվում էր ոտքերի տակ: Նման դեպքերում, իհարկե, «ազատագրման» և «բռնազավթման» մասին վաղաժամ հայտարարությունները հերքվում են նույնքան արագ, որքան դրանք նետվում են տեղեկատվական դաշտ»:
Zham.am