Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը
24
Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտումէ Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Պատերազմ Արցախում
Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտումէ Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Փաշինյանն ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են (տեսանյութ) Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք «Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև «Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ

Կանգնել հայերի կողքին. «Թղթե տունը» ֆիլմի հայ դերասանը կոչ է արել կասեցնել Էրդողանին և Ալիևին

«Թղթե տունը» իսպանական քրեական դրամայի հայ դերակատար Հովիկ Կեուչկերյանը, որը ֆիլմում մարմնավորում է Բոգոտային, համացանցում տեսանյութ է հրապարակել՝ միջազգային կառույցներին, հանրությանն ու հզոր երկրներին կոչ անելով կանգնել Արցախի և Հայաստանի կողքին, չսահմանափակվել միայն հարդորներով և գործնական քայլեր ձեռնարկել հայկական բանակին աջակցելու համար՝ դատապարտելով Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սկսած ագրեսիան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեսանյութում դերասանն ասում է, որ և՛ հայ է, և՛ իսպանացի: «Այն, ինչ տեղի է ունենում Արցախում սեպտեմբերի 27-ից սկսած, իրականում հակամարտություն չէ, այլ ագրեսիա, ներխուժում և օկուպացիա: Դա Էրդողանի և Ալիևի՝ հայ ժողովրդի դեմ մի նոր ցեղասպանություն սկսելու փորձ է: Դա ավելին է, քան պատերազմը. Հայաստանն Արցախի հետ ունի 3. 150 000 բնակչություն, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը ընդհանուր հաշվով 92 մլն բնակչություն ունեն: Բացի այդ, Թուրքիան ու Ադրբեջանը միասին վերցրած ունեն 25 անգամ ավելի ուժեղ և տեխնիկապես ավելի զինված բանակ, քան հայկականը: Եվ ասես այդ ամենը քիչ է, դեռ նրանց շարքերում են նաև վարձկան ահաբեկիչներ Սիրիայից ու Լիբիայից: Նրանց վարձել են, որ սպանեն թե՛ հայ զինվորականներին, թե՛ խաղաղ բնակիչներին: Ես պնդում եմ, որ դա ավելին է, քան պատերազմը»,- ընդգծում է Կեուչկերյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը մտադիր չէ զավթելու որևէ մեկին և ոչ էլ կոտորելու կամ պատերազմելու որևէ մեկի հետ. կա 3 մլն հայ, և նրանք պարզապես ուզում են խաղաղ ապրել, բարգավաճել իրենց մայր հայրենիքում, աշխարհի բոլոր հայերի սուրբ երկրում, բայց հերթական անգամ ստացվում է, որ այդ իրավունքը չունենք:

«Նույնիսկ հայ ժողովրդի տառապած, արյունոտ և ողբալի պատմության ընթացքում նրանք չեն կարողացել մեզնից խլել մեր ժպիտը, պատրանքները, երազանքները, ուժը, կամքը: Եվ ո՛չ էլ կարողացել են խլել մեր միասնականությունը, համախմբվածությունը և արյան կանչը: Նրանց դա չի՛ հաջողվել, չի՛ հաջողվում  և չի՛ էլ հաջողվի: Չե՛ք կարողանա»,- նշում է դերասանն ու հիշեցնում, որն 1915 թվականին թուրքերը, օգտագործելով առաջին համաշխարհային պատերազմը որպես քողարկում, կոտորել են ավելի քան 1 մլն հայի: Նրա համոզմամբ՝ մինչ օրս Էրդողանի Թուրքիան չի ճանաչել և զբաղեցնում է ի սկզբանե հայկական տարածքի շուրջ 80 տոկոսը՝ ներառյալ Արարատ լեռը, որն ինչքան էլ քարտեզներում և սահմաններում ընդգրկվում է Թուրքիայի կազմի մեջ, հայերի սուրբ լեռն է և միշտ էլ կլինի հայկական:

Հովիկ Կեուչկերյանն ասում, է որ 2020 թվականին արդեն որպես քողարկում օգտագործելով աշխարհում տիրող ծանր սոցիալական, տնտեսական և քաղաքական ճգնաժամը՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ, Էրդողանն ու Ալիևը փորձում են նորից էթնիկ զտումներ սկսել՝ նոր ցեղասպանություն իրականացնելով:

«Կոչ եմ անում միջազգային հանրությանը, ԱՄՆ-ին, Եվրամիությանը, Ռուսաստանին և ՄԱԿ-ին՝ վե՛րջ տալ հայտարարություններին, վե՛րջ տալ մտադրություններին և վե՛րջ տալ լոկ խոսքերին: Ժամանակն է գործելու և հնարավորինս արագ: Դուք ունեք բարոյական պարտավորություն, որը վեր է ցանկացած այլ պայմանից, զորք ուղարկելու Արցախ՝ խաղաղ բնակչության իրավունքները պաշտպանելու և այս բարբարոսությանը հիմնավոր վերջ դնելու համար: Կտրուկ և վերջնականապես կանգնեցրե՛ք Էրդողանին, արմատախիլ արեք նրան մեկընդմիշտ: Հեռացրե՛ք այդ քաղցկեղը, որը հենց ինքը՝ Էրդողանն է, քանի դեռ այն չի տարածվել»,- շեշտում է Կեուչկերյանն ու ընդգծում, որ հակառակ դեպքում ստիպված են լինելու գործ ունենալ իրենց իսկ «Ադոլֆ Հիտլերի» հետ:

Հովիկ Կեուչկերյանը նշում է՝ մինչ վերոնշյալ երկրներն ու կազմակերպությունները որոշումներ են կայացնում, հայերը կռվում են, դիմադրում և պաշտպանվում, պայքարում են հանուն մեր հավատալիքների, մեր մշակույթի, մեր պատմության, մեր ընտանիքների, մեր տների, մեր զավակների, մեր տարեցների, մեր նախնիների և մեր փոքրիկ հայկական հողի:

«Քանի դեռ կա գեթ մեկ հայ՝ ոտքի վրա կանգնած, որը ընդունակ է զենք վերցնել և շարունակել պայքարել հանուն իր հայրենիքի, հանուն մեր սիրելի հայ հողի, մենք կշարունակեք պայքարել մինչև վերջ։ Երբեք չենք հանձվի։ Երբեք չենք նահանջի և, չկասկածեք, միշտ էլ հայը կանգնած է լինելու և շարունակելու է պայքարը։ Ես ուզում եմ ուղարկել իմ ողջ էներգիան, իմ ամբողջ ուժը, հիացմունքս, հարգանքս, իմ ամբողջ սերը, իմ բոլոր աղոթքները Հայաստանի և Արցախի  քաղաքացիական բնակչությանը, մարտական գործողությունների ընթացքում ընկած և հերոսացած հայերին ու նրանց ընտանիքներին, բոլոր զինծառայողներին, որոնք այս պահին կրկին ատամներով պաշտպանում են մեր սուրբ հողը։ Իմ հայ քույրեր և եղբայրներ, դուք մենակ չեք, Աստված օրհնի ձեզ»,- եզրափակում է դերասանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan