Կորցնել Արցախը, նշանակում է կորցնել ՀՀ-ն և փակել հայ ժողվորդի էջը․ Իշխան Սաղաթելյանն Արցախում էր. Տեսանյութ Փաշինյանն իջևանցի չոբան է, որն իշխանության է բերվել Արցախը հանձնելու համար․ Արամ Գաբրելյանով. Տեսանյութ Կարմիր գծերի վճարները թանկացրեցին
22
Ինչ է սպասվում «Նիկոլի թվի» Հայաստանին Փաշինյանը ստել է, քանի որ նոյեմբերի 9-ից հետո վերադարձված գերիների թիվն ավելի մեծ չէ տարբեր տարիների տվյալների հետ համեմատած. ՓԱՍՏԱԹՈՒՂԹ Մարտական կորուստները՝ Հայաստանի 4 ղեկավարների օրոք․ ինֆոգրաֆիկա Սեպտեմբերի 23-ին իշխանությունները իմացել են՝ 4 օրից պատերազմ է սկսվելու և ոչինչ չեն ձեռնարկել Կառավարության նիստ. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանը գնացել է, պետք է ձևավորվի նոր որակի իշխանություն. Վահե Հովհաննիսյան. Տեսանյութ «Հիմա եմ իմացել, հիմա եմ ասում». Միքայել Մինասյանը՝ Արարատ Միրզոյանի գործակալ լինելու մասին Փաշինյանը Պուտինին զեկուցել է՝ ուզում եմ արտահերթ ընտրություններ կազմակերպել, վերջինս ասել է՝ գնա արա Այսօր Ադրբեջանում կա 235 ռազմագերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք, կանայք․ Դավիթ Շահնազարյան. Տեսանյութ Զինվորի վարտիքի մեծագույն մասնագետ, դու ի՞նչ գիտես՝ առաջնագիծն ինչ է. Սեյրան Օհանյանի կոշտ արձագանքը՝ վարչապետին Պատերազմ Արցխում
Պատերազմի ընթացքում ադրբեջանական զինվորականների կողմից հայերին խոշտանգելն ու տանջելն ուներ խորքային պատճառներ․ ՀՀ ՄԻՊ Ձայն չեն հանում նրանք, ովքեր լուսանկարվում էին Շուշի առաջինը մտած տանկի մոտ, ձայն չի հանել Կոմանդոսը, լուռ է քաղաքական դաշտը. Միքայել Մինասյան Աշխարհում գոյություն չունի կշեռք, որը կարող է կշռել Նիկոլ Փաշինյանն ավելի շատ տգե՞տ է, թե դավաճան, ավելի շատ դավաճա՞ն է, թե սուտասան Մինչեւ հակամարտության սկսելը Շուշի քաղաքում գերազանցապես բնակվել են ադրբեջանցիներ. իմքայլական. Տեսանյութ Արայիկ Հարությունյանը հանդիպել է նախարար Մանե Թանդիլյանին Գլխավոր մեղավորը հողատուն է, ով բացահայտ սպասարկում է թուրքերի շահերը 5 անխուսափելի բան, որ կլինի Հայաստանում առաջիկայում այս իշխանության պահպանման դեպքում Հայաստանի ղեկին հայտնվել է թուրք-ադրբեջանական շահերի ներկայացուցիչը ԱԺ-ն վաղն արտահերթ նիստ կանի. օրակարգում ԲԴԽ անդամներ ընտրելու հարցն է Հայաստանի իշխանությունները հանուն Նավալնու փողոցներ կփակե՞ն. Տեսանյութ Ընկերս նկատել է, որ Շուշիի մասին հայտարարությունից հետո վոժդը սկսել է զոմբիաթափ լինել, էն կիսաանհույսներից շատերը թռնում են․․․ Շուշին եղել է ու լինելու է նորից հայի ու հայկական քաղաք, հայերի բնօրրան․․․ անիծվեն դավաճանները, որ դարձել են ադրբեջանի պետության հերոսներ Վլադիմիր Կարապետյանը՝ Ուկրաինայում ՀՀ դեսպա՞ն Հետաքրքիր է ԺԵԽը գիտի, թե ինչքա՞ն փող են ծախսում չկոռումպացվածները Մոսկվայի ռեստորաններում... Լուսանկար Արփինե Հովհաննիսյան. Փաշինյանն ու հակառուսական թիմը չեն ծուլացել քար գցել Ռուսաստանի բոստանը Հիմա տուրիստներին կբերեն Շուշի ու մեր՝ հայկական մշակույթը կներկայացնեն որպես թուրքական Սա Երևանի ամենակենտրոնն է, Հանրապետության փողոց. Լուսանկար Ինչ է կատարվել պատերազմի 12-րդ օրը. ուշագրավ ձայնագրություն. Տեսանյութ Ցանկացած անբարոյականություն ունենում է ինչ-որ սահման․ Նիկոլի պարագայում անբարոյականությունն անսահման է Ադրբեջանցիները սոցցանցերում շարունակում են հպարտանալ և հիանալ Նիկոլով. Lուսանկար Կորցնել Արցախը, նշանակում է կորցնել ՀՀ-ն և փակել հայ ժողվորդի էջը․ Իշխան Սաղաթելյանն Արցախում էր. Տեսանյութ Բարի՜ գալուստ Վիլայաթ-ի Էրմենիսթան… Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Նկատե՞լ եք, թե ինչպես է Փաշինյան Նիկոլը մեզ մոտեցնում այն մտքին, որ Արցախն այլևս հայկական չէ «Իմ քայլը» ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները Էս պատերազմում մենք ավելի շատ գերիներ ունենք, որովհետև մեր գերագույն գլխավոր հրամանատարն ինքն էր Մահացել է երգչուհի Օլգա Այվազյանի հայրը «Իմքայլականները սկսել են բացահայտ մեղադրել ռուսներին»․ Մհեր Մկրտչյան Կարին Տոնոյանի բաց նամակը` Սասուն Միքայելյանին Օդի ջերմաստիճանի անկումը կշարունակվի նաև առաջիկա գիշերը Նիկոլ Փաշինյանն իր խորհրդականին գործուղել է Սյունիք ՊՆ-ն նախատեսում է բարձրացնել համավարակի ժամանակ աշխատող բուժծառայողների հավելավճարները Արծրունը ասում էր, որ զոհերի թիվը 2000 ից շատ ավելի քիչ է լինելու։ Ավինյանը երեկ ասեց, որ 4000-ը չի գերազանցի. Տեսանյութ Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակները հերթական անգամ փորձեցին խեղաթյուրել իրենց իսկ կողմից սանձազերծված պատերազմի բնույթն ու էությունը. Ջոհրաբյանը ԵԽԽՎ միգրացիայի և տեղահանված անձանց նիստի մասին Մադրիդի շենքերից մեկում պայթյունի հետևանքով զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան Առնոլդ Շվարցենեգերը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ Հայաստանը ցավոք կորցրեց իր տարածաշրջանային ու համաշխարհային դիրքերը. Արտակ Զաքարյանի ծավալուն գրառումը Գերիների անհապաղ վերադարձվի հարցը և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման գործընթացի խնդիրները Պաշտպանը ներկայացրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպմանը Դատարանը անվավեր է ճանաչել նախարարի որոշումը․Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի «Ազգային արխիվ»-ի տնօրենի պաշտոնում Մայր Աթոռը հաստատում է՝ պատերազմի օրերին Արցախ մեկնած հոգևորականն անհետ կորել է «Շուշին, ի՞նչ է, եղել է ադրբեջանակա՞ն, հետո հայկակա՞ն է դարձել, սա՞ է ասում․․․». Շուշիի վարչական շրջանի ղեկավարը՝ Փաշինյանի հայտարարության մասին Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ Երևան քաղաքում «կարմիր գծերի» սակագներն անփոփոխ են. քաղաքապետի խոսնակ Ժեխը պետք է իր տեղն իմանա «Կարոտել եմ քեզ, ա՛յ տղա». Պիզելին և մյուսները շնորհավորում են Հենրիխ Մխիթարյանին Գործակալների փոխանակում՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով Պատերազմի ժամանակ կանխամտածված վնաս է հասցվել Սյունիքի և Տավուշի անտառածածկ տարածքներին Կառավարությունն առաջարկում է Ամանորին ոչ աշխատանքային դարձնել միայն հունվարի 1-ը, 2-ը և 6-ը Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից Մարուքյան․ Որպես վարչապետի թեկնածու կառաջադրվեմ

Հերոսությունից հետո իր նոթատետրում կարդացել են. «Թող ոչ մի ծնող չտեսնի որդու մահը, Աստված, պահապան եղիր ընտանիքիս». համագյուղացին և քույրը՝ զոհված Սևակ Ալեքսանյանի մասին

Ինքը ուրիշ տեսակ մարդ էր, նման չէր ոչ մեկին. մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր, շատ մեծ ցավ է այլևս չունենալ իրեն, բայց միևնույն ժամանակ գերագույն հպարտություն է նման եղբայր ունենալը, նվիրյալ, որն անմահացավ։ Tert.am-ին այս մասին պատմեց հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված Սևակ Ալեքսանյանի քույրը՝ հորեղբոր դուստր Արփի Ալեքսանյանը։

«Ամեն ինչ սկսվեց եղբորս ծննդյան օրը՝ սեպտեմբերի 27-ին: Մոտավորապես կլիներ ժամը 8-ը, աչքերս բացեցի ու առաջինը ուզեցի եղբորս հաղորդագրությամբ շնորհավորել, բայց առաջինը աչքովս ընկավ այն լուրը, որ ագրեսոր հակառակորդը սահմանի ողջ երկայնքով անցել է լայնամասշտաբ հարձակումների: Տխրեցի, բնականաբար: Նույն օրը՝ կեսօրին, ինքը զանգեց, մի քիչ խոսեցինք, շնորհավորեցի, ուրախ էր, ես էլ ուրախացա, բայց ոչ մի բառ չասաց վիճակի վերաբերյալ: Ընդհանրապես, իր ծառայության վերաբերյալ մեզ ոչինչ չէր ասում, մենակ ասում էր՝ լավ եմ, ամեն ինչ լավ է: Ինքը շատ զուսպ էր, համեստ, նրբանկատ։ Դեպքից հետո իր ծառայակից ընկերոջից նոր իմացանք, որ երկար ժամանակ առողջական խնդիրներ է ունեցել ու հոսպիտալում է եղել, և էլի շատ դեպքեր,որոնց մասին չգիտեինք:

Փակագծերը չբացելով՝ կասեմ միայն, որ իրեն էին վստահված ռազմական կարևոր նշանակության մի շարք օբյեկտների փոխադրումը դիրքեր ու մնացած գործողությունները: Դեպքը պատահել է հոկտեմբերի 10-ի գիշերը, բոթը մեզ հասավ հոկտեմբերի 11-ին:

Ապագայի հետ կապված շատ պլաններ ուներ, իրեն բիզնեսոլորտում էր պատկերացնում ու հաստատ կհասներ հաջողությունների։ Հիշում եմ՝ մի օր էլ զանգեց, խոսեցինք, ասաց․ «Գիտե՞ս չէ, Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքներ» գիրքն եմ կարդում, գաղտնիքները իմանամ, որ բիզնեսս լավ առաջ տանեմ»:

Ես էլ մի քիչ կատակեցի, ասացի՝ ա՛յ տղա, չլինի՞ մենակ 391-րդ էջն ես կարդացել։ Լավ ծիծաղեցինք, մինչև հիմա ականջներիս մեջ է էդ լիաթոք ու հարազատ ծիծաղը:

Նույն դասարանում էինք սովորում, շատ էի նեղում, ասում էի՝ սովորի, այ տղա, ոնց ես հաջողությունների հասնելու առանց սովորելու ու ուսումդ շարունակելու: Մի օր էլ ասացի ու իր պատասխանը մինչև հիմա չեմ մոռանում. ինքը մտքի անսովոր ճկունությամբ մեջբերեց Հրանտ Մաթևոսյանի իմաստուն խոսքերը. «Համալսարաններում տալիս են վկայական և ոչ թե խելք, որովհետև խելքը սովորովի չէ, այլ բնականից, և դրա համար էլ լինում են վկայական ունեցող ավանակներ և չունեցող իմաստուններ»,-պատմեց քույրը։

Քրոջ խոսքով՝ Սևակին բոլորն էին ճանաչում՝ փոքր, թե մեծ, մեծ հարգանք ու սեր էր վայելում ամբողջ գյուղում, դրական էր, լուսավոր, նույնիսկ ամենամութ կետում էլ ինքը լույս էր տալիս։

«Սիրած աղջիկ ուներ, սպասում էր, թե երբ պիտի անցնի 3 ամիսը, որ գա, քայլեր ձեռնարկի: Հորեղբորս ու նրա կնոջ վիշտը շատ մեծ ու խորն է, նրանք զավակ կորցրին, բայց հերոս գտան: Ու թերևս սա պիտի լինի վիրավոր սրտերի միակ սփոփանքը: Սևակս մեծ սրտի տեր էր, ընկերասեր, բարի, դաստիարակված ու ուղղակի լավ մարդ։ Հպարտ եմ, որ իմ երակներում էլ նույն արյունն է հոսում ու, որ ես էլ ունեմ իր ազգանունը:

Երկու օրում ես երկու եղբայր կորցրի, երկու անմահներ, որոնք փառավորեցին պատմությունն իրենց անուններով՝ Սևակ Ալեքսանյան և Հովհաննես Բեյբության (Հովաս): Ձեր հիշատակը վառ ենք պահելու մեր պահապան հրեշտակներ:

Դասընկերներս՝ Սմբատը Գասպարյան, Խորենը Ասատրյան, Նարեկը Ղուկասյան, բոլորը հերոս տղերք են, որոնց սխրանքների մասին դեռ շատ է խոսվելու, ու հիմա սահմանին են, պայքարում են, պայքարում են՝ վաստակելով մեր հանգիստ ու խաղաղ ապրելու իրավունքը»։

Tert.am-ի հետ զրույցում Սևակ Ալեքսանյանի համագյուղացի Արմինե Հովհաննիսյանը նշեց, որ Սևակը պոզիտիվ, կատակասեր անչափ մարդամոտ և սրտաբաց երիտասարդ էր:

Փոքր տարիքում խորը վնասվածք էր ստացել, բայց այնքան ամուր կամքի տեր էր, որ ցավի հետ մեկտեղ բոլորին հույս էր տալիս, թե ամեն ինչ լավ է իր հետ: «Բայց իրականում, Սևակի քեռու տղան պատմում է, որ վիճակը բավականին ծանր էր, ինքը գրկած է տարել Սևակին: Վիրավորվել է ջուր տանելիս, ձեռքի մեքենան ընկել է, կռացել է, որ վերցնի, ապակյա ամանով վնասել է իրեն. երկար ժամանակ արնաքամ վիճակում էլի խոսել է, հիվանդանոցի ճանապարհին նոր ուշաթափվել։

Ծառայության ժամանակ ևս վիրավորվել է, երկար բուժում ստացել, բայց դրա մասին ոչ մեկի չի ասել։ Իր կյանքից վեր էր դասում ծնողներին և դա ապացուցեց իր սխրանքով։

Իր հերոսությունից հետո նոթատետրում կարդացել են՝ թող ոչ մի ծնող չտեսնի որդու մահը, Աստված, պահապան եղիր ընտանիքիս»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan