Պլանային աշխատանքներով պայմանավորված՝ 3 մարզի մի քանի համայնքներում գազամատակարարումը կդադարեցվի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 21-ին՝ ժամը 10.00-ից 18.00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Ախուրյան, Նոր Ախուրյան գյուղերի և Գյումրի քաղաքի Օդանավակայան թաղամասի,
ժամը 10.00-ից 17.00-ն՝ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի,
ժամը 09.00-ից 18.00-ն՝ Կոտայքի մարզի Փյունիկ և Արտավազ գյուղերի գազասպառողների գազամատակարարումը: