«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան
20
Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հայաստանը դարձել է միջազգային ճաշասեղանին հայտնված ճաշատեսակ. Թևան Պողոսյան (տեսանյութ) Սամվել Վարդանյանը քննության շրջանակներում ցույց է տվել իր վրա կատարված հարձակման վայրը «Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»,- Գևորգ Դանիելյան Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». Ավետիք Իշխանյան. «Փաստ» «Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Երևանի դպրոցներից մեկում 14 տարեկան տղան օդաճնշիչ ատրճանակով կրակել է երեխաների վրա Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ

Ներկայիս բարդ փուլում հասարակության համախմբումն ու ռեսուրսների արդյունավետ կիրառումն առաջնային նշանակություն ունեն

«Փաստ» թերթը գրում է. «Արցախում ընթացող պատերազմը ճակատագրական նշանակություն ունի հայ ժողովրդի համար։ Եվ այստեղ դրված է ոչ միայն արցախահայության, այլև ընդհանրապես հայ ժողովրդի գոյության հարցը։ Պատմությունը մեկ անգամ չէ, որ ցույց է տվել Թուրքիայի (դե, Ադրբեջանն ինքնին պատմություն չունի) հանցագործ քաղաքականության էությունը: Հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրը բարդանում է նրանով, որ մենք գործ ունենք ոչ միայն տարածքով, բնակչությամբ և ռեսուրսներով գերազանցող Ադրբեջանի, այլև ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ, որը շատ լուրջ ռազմական պոտենցիալ ունի։ Թուրքիայի և Ադրբեջանի ներուժին էլ գումարվում են ահաբեկիչ զինյալները, որոնք Սիրիայից բերվել են հակամարտության գոտի։

Բայց, քանի որ այս հարցը մեզ համար գոյության խնդիր է, ապա մեզ այլ ելք չի մնում, քան թուրք-ադրբեջանական ագրեսիան հետ մղելը և հաղթանակի հասնելը։ Իսկ ինչպե՞ս կարող ենք օրակարգ թելադրել մեզ անգամներով գերազանցող հակառակորդին։ Միակ ելքը մեր ունեցած ռեսուրսները կենտրոնացնելն է, իսկ դրա համար հարկավոր են նախևառաջ անհրաժեշտ պայմաններ, որոնցից առաջնայինը հանրության համախմբումն է հաղթանակի հասնելու օրակարգի շուրջ։ Իսկ հանրության միասնականությունը ենթադրում է, որ մի կողմ պետք է դրվեն ներքաղաքական օրակարգերը, արհեստական տարանջատումները, տարատեսակ հակասություններն ու ամբիցիաները։ Կանխատեսումներ կան, որ հակառակորդը պլանավորել է երկարատև պատերազմ, որպեսզի փորձի հյուծել հայկական կողմին։

Ուստի այս համատեքստում առավելապես կարևորվում է նաև այն հանգամանքը, որ պետք է արդյունավետ օգտագործվեն մեր ունեցած հնարավոր ու անհնար ռեսուրսները, իսկ սա ենթադրում է, որ հարկավոր է ոչ միայն խնայողաբար վերաբերվել մեր ունեցածին, այլև առաջնայնությունը տալ պրոֆեսիոնալիզմին, որպեսզի կարողանանք մեր ունեցած ռեսուրսներով մեծ արդյունքների հասնել։ Ու սա չի վերաբերում միայն ռազմական գործողություններին. այստեղ հիրավի գործ ունենք ոչ միայն տարածաշրջանի, այլև գուցե աշխարհի ամենամարտունակ, կազմակերպված ու պրոֆեսիոնալ բանակի հետ:

Իսկ ռազմական հաջողությունների ամրապնդման համար անհրաժեշտ է, որ ամուր լինի նաև թիկունքը, պետական կառավարման համակարգը գործի արդյունավետ ու կանոնակարգված, տնտեսությունը ոչ միայն սթրեսների չենթարկվի, այլև խթանիչ քայլեր ձեռնարկվեն առևտրաշրջանառության և տնտեսական գործունեության ակտիվացման համար։ Իսկ մեծ նպատակների հասնելու ճանապարհին ամենից առաջ պետք է օգտագործվեն նաև հանրության չօգտագործվող ռեսուրսները։ Մեզ համար այս իրավիճակում, օրինակ՝ շատ օգտակար կարող է լինել այն պրոֆեսիոնալների և փորձառուների ներուժը, որոնք այսօր ուղղակիորեն մասնակից չեն պետական կառավարմանը։

Եվ ներկայիս փուլում երկրին հատկապես լուրջ ծառայություններ կարող են մատուցել նախկին ղեկավարները։ Չէ՞ որ նրանք տարիների աշխատանքի արդյունքում մեծ փորձ և գիտելիքներ են կուտակել, ինչպես նաև կապեր են ձեռք բերել միջազգային ասպարեզում։ Նրանց այս հնարավորությունների կիրառման կարևորությունը ևս պետք է գիտակցենք։ Որքան թույլ են տալիս եզրակացնել առկա «ժլատ» տեղեկությունները, նրանք իրենց հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անում են, սակայն շատ կարևոր է նրանց ներուժի ներգրավումը համակարգված կերպով: Սրա հետ մեկտեղ չպետք է անտեսել ընդհանրապես ընդդիմության ունեցած հնարավորությունները և դրանք ի սպաս դնել հաղթանակի հասնելու օրակարգին։

Այս պարագայում էլ ակնհայտ է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը, բացի ներքաղաքական օրակարգը մի կողմ դնելուց, առաջնագծում մասնակցություն ունենալուց, ակտիվորեն զբաղված են «դրսի» իրենց կապերն ու հնարավորություններն օգտագործելով ի շահ ընդհանուր գործի: Սակայն այս ամենի համար անհրաժեշտ է որոշակի հարթակ, որտեղ ներկաներն ու նախկինները, ընդդիմությունն ու իշխանությունը կկարողանան համագործակցել միմյանց հետ և առաջ գնալ։ Հենց սրա շուրջ էր, որ օրերս մեկ տասնյակից ավելի կուսակցություններ հայտարարությամբ հանդես եկան, որում ընդգծվում էր պետական հատուկ մարմնի ձևավորման անհրաժեշտությունը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan