Հայկական կողմը հաստատում է երրորդ հայ ռազմագերու տվյալները. նրա մասով ևս գանգատ կներկայացվի ՄԻԵԴ

Դիտել նաև
Ադրբեջանում 150 հայ ռազմագերիների գտնվելու մասին լուրերը կեղծ են. Զառա Ամատունի
Համացանցում hայերեն խոսող «ադրբեջանցին» իրականում ՀՀ քաղաքացի է և որևէ ռազմական գործողության չի մասնակցել. ՔԿ
Ադրբեջանում պահվում է 17 հայ ռազմագերի. ՔԿ պաշտոնյա
Ով է սպանել Բենիկին և Յուրիին. BBC-ն մանրակրկիտ ուսումնասիրել է ԼՂ-ում հայ գերիների գնդակահարության կադրերը
Համարյա ոչ մեկին չէի ճանաչում. Ինչ է պատմում ադրբեջանցի ռազմագերին. Տեսանյութ
Հայկական կողմը հաստատում է ադրբեջանական գերության մեջ հայտնված երրորդ հայ ռազմագերու՝ Ալբերտ Միքայելյանի վերաբերյալ տվյալները։ NEWS.am–ի հետ զրույցում փաստաբան Սիրանուշ Սահակյանը հայտնեց, որ Միքայելյանի ընտանիքի անդամները ճանաչել են նրան։
Ներկայումս Միքայելյանի մասով ևս գանգատ են պատրաստվում ներկայացնել ՄԻԵԴ՝ խնդրելով կիրառել հրատապ միջոց և որպես հայցի ապահովման միջոց՝ պարտավորեցնել Ադրբեջանի կառավարությանը՝ ապահովել Ալբերտ Միքայելյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրա առողջության իրավունքը։
Նշենք, որ երեկ ադրբեջանական աղբյուրներում տարածվեցին գերեվարված երեք հայ զինծառայողների՝ Արեգ Սարգսյանի, Նարեկ Ամիրջանյանի և Ալբերտ Միքայելյանի լուսանկարները, մինչդեռ ավելի վաղ հաղորդվում էր երկու հայ ռազմագերու մասին տեղեկատվություն։