Կարծում եմ, որ մարդիկ կան, որոնց ասելիքը կարող է օգտակար լինել հանրապետությանը. Հրանտ Բագրատյան
«Ցանկություն կա դժվար դրության մեջ օգնելու պետությանը, կարծում ենք, որ մարդիկ կան, որոնց խոսքը, ասելիքը կարող է օգտակար լինել հանրապետությանը: Խոսքը վերաբերում է բոլոր ոլորտներին»:
Այս մասին Yerevan.Today-հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով արտախորհրադարանական կուսակցությունների հայտարարությունը:
Նշենք, որ հայտարարությամբ կուսակցությունները պահանջում են կառավարությունից հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին եւ Հայրենքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների նախկին եւ գործող նախագահներին, վարչապետներին, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներին, ռազմական եւ քաղաքական փարձառություն ունեցող այլ անձանց:
Այլ հարցերի Բագրատյանը չի ցանկացել անդրադառնալ՝ ասելով, որ կիսում է հայտարարության մեջ տեղ գտած բոլոր մտքերը, իսկ հարցին, հետեւել է արձագանքներին, թե ոչ, պատասխանեց, որ ոչ: