ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու հարցով բանաձև
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ հանրապետական Թալսի Գաբբարդի նախաձեռնությամբ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել բանաձև՝ Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու պահանջով։Կոչ է արվում այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնել դաշնակիցների հետ։ Փաստաթղթում հստակ նշվում է հայերի դեմ Անկարայի դրսևորած ագրեսիայի և ահաբեկչներին աջակցելու մասին։
Բանաձևի մի շարք դրույթներ արտացոլում են հայերի նկատմամբ Թուրքիայի դրսևորած թշնամությունն ու ագրեսիան:
Մասնավորապես.
1. Թուրքիան մեծացրել է իր ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ընթացո հակամարտությունում, և եթե նախկինում ադրբեջանական կողմին պարզապես քաղաքական մակարդակում էր աջակցություն ցուցաբերում, ապա այժմ ուղղակի ռազմական օգնություն է տրամադրում
2. Թուրքիան փակ է պահում սահմանը ԱՄՆ-ի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող ՀՀ-ի հետ և պարբերաբար սպառնալիքներ է ստեղծել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և աշխարհի տարբեր հատվածներում գտնվող հայկական համայնքների նկատմամբ, ժամանակ առ ժամանակ դրանք շղարշելով 20-րդ դարասկզբին Թուրքիայում կատարված Հայոց Ցեղասպանության վերաբերյա կատարվող նուրբ ակնարկներով:
3. Զեկույցները վկայում են, որ Թուրքիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու համար Ադրբեջան է ուղարկել սիրիացի գրոհայիններին, որոնցից շատերը կապ ունեն «Ալ Քաիդայի» և «Իսլամական պետության» հետ:
4. Հայտնի է դարձել, որ Թուրքիան մասնակցել է կամ ուղղակիորեն ղեկավարել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հարձակողական գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ, և որ F-16 կործանիչները ներգրավված են եղել թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ Հայաստանի դեմ կատարված հարձակումներում:
5. Թեև ՆԱՏՕ-ն կոչ է արել անմիջապես դադարեցնել կրակն ու բռնությունները Լեռնային Ղարաբաղում՝ ի պատասխան ԼՂ-ի դեմ Ադրբեջանի հարձակման, Թուրքիան ՆԱՏՕ-ի դիրքորոշմանը հակառակ է գործել՝ հրապարակային կերպով աջակցելով Ադրբեջանի շարունակվող ագրեսիային:
6. Չնայած Կանադան որոշում կայացրեց դադարեցնել ռազմական նշանակության սարքավորումների և սպառազինության վաճառքն Ադրբեջանին՝ ի պատասխան Ադրբեջանի հարձակողական գործողություններում նրա անմիջական ներգրավվածությանը, Թուրքիան, հղում անելով ՆԱՏՕ-ի շրջանակում հարաբերություններին, պատճառաբանեց Կանադայի կայացրած որոշման կապակցությամբ իր ունեցած դժգոհությունը: