Սա երկիրը պաշտպանելու, մեր պետականությունը փրկելու խնդիր է․ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյան. Տեսանյութ
«Որևէ ձևով այս առաջարկության նպատակը ո՛չ իշխանության բաժանելն է, ո՛չ էլ իշխանության նկատմամբ ինչ-որ ցանկություն հայտնելն է։ Կարևորագույն խնդիրն այսօր հայրենիքի պաշտպանության գործում ամբողջ ռեսուրսների արդյունավետ մոբիլիզացումն է։ Իսկ այսօր դա հրամայական է, որովհետև վիճակն իսկապես օրհասական է»,- նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ-ում գործող մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժերի կողմից համատեղ հայտարարություն էր տարածվել, որին արդեն այսօր միացել են ևս երկու՝ «Ալյանս» և «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունները։
Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում: