«Դիմում ենք Իսրայելի կառավարությանը՝ Ադրբեջանին սպառազինության մատակարարումը դադարեցնելու պահանջով»․ բազմաթիվ իսրայելցիներ բողոքի երթ են անցկացնում
Դիտել նաև
Ըստ էության իսրայելական ու հակաիսրայելական կոալիցիաներ են սկսում ձևավորվել
Ո՞ւմ էին ուղղված Գազայի բնակիչների մասին Էրդողանի խոսքերն, ըստ քաղաքագետի
«Կարճ ասած»․ Այս 5 բանը ունենք հա՛մ մենք, հա՛մ հրեաները, բայց․․․ (տեսանյութ)
Իսրայելում տուժածների շրջանում հայեր չկան. դեսպանությունն իրականացնում է ՀՀ վերադառնալ ցանկացողների գրանցում
Պատերազմը Իսրայելում շարունակվում է, երկուստեք զոհերի թիվը հազարներով են հաշվում
Իսրայելում բողոքի ակցիա է անցկացվում ընդդեմ Ադրբեջանին զենք վաճառելու: Բողոքի ակցիան ներառում է ավտոշարասյունով երթ Հայֆայից մինչև Երուսաղեմ: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, կազմակերպիչների խոսքով՝ երթին տասնյակ ավտոմեքենաներ և մի քանի հարյուր մարդ է մասնակցում:
«Դիմում ենք Իսրայելի կառավարությանը՝ խնդրանքով և պահանջով, որ դադարեն սպառազինում մատակարարել Ադրբեջանին: Քանի որ գիտենք, որ իսրայելական անօդաչուները, հրթիռները գտնվում են Ադրբեջանի սպառազինության կազմում և կիրառվում են Արցախի խաղաղ բնակչության դեմ»,- գործակալությանը հայտնել է ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ Արմինա Խանյանը:
Երթին մասնակցող ավտոմեքենաները գունավորված են եղել հայկական դրոշի գույներով: Հանրահավաքին մասնակցում են Իսրայելի հայկական համայնքի անդամները:
Աղբյուր՝ Tert.am