Իրավիճակը ռազմաճակատում. քարտեզ Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձեր է իրականացնում Ասկերանի վերին ենթաշրջաններում Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը․ Վազգեն Մանուկյան
28
Այսօր ադրբեջանական ԶՈՒ-ն շարունակել է հարձակողական գործողություններ իրականացնել տարբեր ուղղություններով. Տեսանյութ Բոլորս հանուն Արցախի, ամեն ինչ հանուն Արցախի, ու մենք կհաղթենք. Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին. Տեսանյութ Ռազմական դրության ընթացքում որոշակի գործողությունների համար պատժաչափերը կխստացվեն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը. Տեսանյութ Հակառակորդը հրետանի է կիրառել Բերձոր քաղաքի վրա․ կան բազմաթիվ ավերածություններ․ԱՀ ԱԻՊԾ Ադրբեջանական կասետային հրթիռի հարվածից Ննգի գյուղում վիրավորվել է երեք կին. Արցախի ՄԻՊ Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ Հակառակորդը թիրախավորել է ՀՀ հարավային սահմանը. Կան վիրավորներ. Տեսանյութ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները առաջարկել են ՀՀ վարչապետին հրատապ ԱԽ նիստ հրավիրել. Փաստաթուղթ «Եթե հանկարծակի կրկնվեց, սաղ խոցելու ենք, ջարդելու ենք». Դավիթ Տոնոյանի մոտ քննարկվել է իրավիճակը ՀՀ հարավային սահմանին. Տեսանյութ Միայն Հայաստանն ու Ադրբեջանը կարող են որոշել՝ Թուրքիան մասնակցում է բանակցություններին, թե՝ ոչ. Պեսկով Պատերազմ Արցխում
«Ձեր լռությունը սպանում է մեզ»․ Հենրիխ Մխիթարյան. Լուսանկար Իրավիճակը ռազմաճակատում. քարտեզ Հայերն ու ադրբեջանցիները արժանի են խաղաղ ապրելու․ Պոմպեո Հակառակորդը հստակորեն կորցրել է իր քանակական ու տեխնոլոգիական առավելությունը. Ա․ Հովհաննիսյան Թրամփն ասել է, որ հիասթափված է Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումից Այսօր ադրբեջանական ԶՈՒ-ն շարունակել է հարձակողական գործողություններ իրականացնել տարբեր ուղղություններով. Տեսանյութ ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Փարիզում ռումբի մասին տեղեկատվության պատճառով տարհանել են Շառլ դը Գոլի հրապարակը Ովքեր պատրաստ են հենց վաղը միանալ մեզ, խնդրում եմ զանգահարել նշված հեռախոսահամարներով․ Աննա Հակոբյան Բոլորս հանուն Արցախի, ամեն ինչ հանուն Արցախի, ու մենք կհաղթենք. Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին. Տեսանյութ Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ Նիկոլ Փաշինյանը ժամը 21:00-ին ուղերձով դիմելու է ժողովրդին Ադրբեջանն արդեն երրորդ անգամ ոտնահարում է հրադադարի մասին պայմանավորվածությունը. Փաշինյանը՝ Պոմպեոյին Ադրբեջանի ՊՍԾ-ում Սիրիայից վարձկան գրոհայինների առկայության մասին ևս մեկ ապացույց Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձեր է իրականացնում Ասկերանի վերին ենթաշրջաններում Ռազմական դրության ընթացքում որոշակի գործողությունների համար պատժաչափերը կխստացվեն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը. Տեսանյութ Հակառակորդը հրետանի է կիրառել Բերձոր քաղաքի վրա․ կան բազմաթիվ ավերածություններ․ԱՀ ԱԻՊԾ ԼՂ հակամարտության գոտում սպանվել է Թուրքիայի հովանավորյալ «Ալ Համզա» դիվիզիայի հրամանատարը և ևս 18 վարձկան ՊՆ-ն հերքում է Բարդա շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակման մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը Ադրբեջանական կասետային հրթիռի հարվածից Ննգի գյուղում վիրավորվել է երեք կին. Արցախի ՄԻՊ Իրանը ԼՂ հակամարտության մշտական կարգավորման նախագիծ է մշակել. Զարիֆ Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ Չնայած Ադրբեջանի բազմաթիվ կորուստներին՝ հյուսիսային ուղղությամբ լուրջ ճեղքում չհաջողվեց. Տեսանյութ Էդուարդո Էռնեկյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերել է 250 հզր դոլար և պատրաստակամություն հայտնել փոխանցել ևս 3․25 մլն դոլար ՊԲ ստորաբաժանումները շարունակում են ոչնչացնել վարձկան-ահաբեկիչներին. Տեսանյութ Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանի արտահերթ նիստ տեղի կունենա Արցախի ՄԻՊ-ը պատրաստել է հայ ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերը ներկայացնող երկրորդ զեկույցը Մարտակերտցի 34-ամյա կինը Երևանում լույս աշխարհ է բերել 8-րդ երեխային Շատ մոտ ապագայում կարող ենք ականատես լինել Ղարաբաղյան հակամարտության գոտում Ռուսաստանի նոր նախաձեռնության. Կարեն Բեքարյան. Տեսանյութ «Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի եւ Հոկտեմբերի 27-ի մեր մյուս նահատակների ու հերոսների հոգիները, ոգին եւ ուժն այսօր մեզ հետ են»․ Փաշինյան Ո՛չ հանրահավաք է, ո՛չ էլ աշուրայի քայլերթ. Աշուրայի հավեսը հանվում է առաջնագծում սպանվածի դագաղը քաղաքի ամենատարբեր փողոցներով ման տալով Համացանցում hայերեն խոսող «ադրբեջանցին» իրականում ՀՀ քաղաքացի է և որևէ ռազմական գործողության չի մասնակցել. ՔԿ ՀՀԿ-ի համար բացի փաթեթային լուծումից, այլ լուծման տարբերակներ անընդունելի է եղել և կա․ Էդուարդ Շարմազանով Վազգեն Մանուկյանի անցած ճանապարհը, փորձը նրան չվստահելու որևէ տեղիք չի տալիս Հակառակորդը թիրախավորել է ՀՀ հարավային սահմանը. Կան վիրավորներ. Տեսանյութ Պետք է կռվենք և արժանապատիվ զինադադար պարտադրենք․ Իշխան Սաղաթելյան «Շատերը տեսախցիկը գնում ու գաղտնաբառը չեն փոխում․ պետք է ուշադրություն դարձնեին ու գաղտնաբառերը փոխեին». Սամվել Մարտիրոսյանը՝ թշնամու կողմից տեսախցիկների հասանելիության մասին Իրանի ԱԳ փոխնախարարը կժամանի Երևան ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները առաջարկել են ՀՀ վարչապետին հրատապ ԱԽ նիստ հրավիրել. Փաստաթուղթ Մեր բանակի թիկունքն ամուր պահելու նպատակով անհրաժեշտ է ապահովել արյան պաշարների բավարար քանակ․ ՊՆ ՀՀ ՔԿ-ն հրապարակել է ռազմագերի Էմին Բախշալիևի հարցաքննության տեսանյութը Վիրավոր վիճակում կրակի տակից դուրս է բերել 50-ից ավելի վիրավորների. Այդ պահին շտապօգնության մեքենան ևս խոցված է եղել Պիտի կռվենք, եթե՝ ոչ, հայրենիքը մեր աչքի առաջ մետր-մետր մաշվելու է․ Արարատ Միրզոյան Սիրիայում Թուրքիայի հովանավորյալ զինյալները լայնածավալ հարձակում են սկսել ի պատասխան ՌԴ օդատիեզերական ուժերի հուժկու հարվածների Իրանը Մոսկվա, Բաքու և Երևան է գործողում երկրի նախագահի հատուկ բանագնացին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով բնակչությանն ու օբյեկտներին հասցված վնասները՝ հոկտեմբերի 26-ի դրությամբ Սեյրան Օհանյանն Արցախում է. Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց «Եթե հանկարծակի կրկնվեց, սաղ խոցելու ենք, ջարդելու ենք». Դավիթ Տոնոյանի մոտ քննարկվել է իրավիճակը ՀՀ հարավային սահմանին. Տեսանյութ Աշխատանքից ազատվել է ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի պետը

«Որպես Հայաստանի նախկին նախագահ և Ձեր ընկեր». Սերժ Սարգսյանը դիմել է Դոնալդ Տուսկին

NEWS.am-ը Սերժ Սարգսյանից գրասենյակից հետաքրքրվեց, թե ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այս օրերին կապ պահպանո՞ւմ է եվրոպացի գործընկերների հետ` ներկայացնելու Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Գրասենյակից պատասխանեցին, որ Սերժ Սարգսյանը շարունակում է հնարավոր բոլոր ուղղություններով, այդ թվում` դիվանագիտական, իր գլխավորած քաղաքական ուժի հետ միասին անել առավելագույնը:

«Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, այո, մշտական կապի մեջ է նաև իր եվրոպացի գործընկերների հետ:

Նախագահ Սարգսյանը երեկ նամակով դիմել է Եվրոպայի Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկին, որպես Եվրոպայում առաջատար քաղաքական ուժի ղեկավարի և հարգված գործչի` հանգամանորեն ներկայացրելով Արցախում անցած քսան օրերին Ադրբեջանի, Թուրքիայի և նրանց կողմից հավաքագրված ջիհադիստ վարձկանների վարած անողոք և դաժան ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված ծանր իրավիճակը, որ հանգեցնում է մարդասիրական աղետի:

Սերժ Սարգսյանը խնդրել է ԵԺԿ նախագահին` հրապարակավ և ոչ հրապարակավ միջամտել և օգնել Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետության ժողովրդին, արթնացնել Եվրոպական քաղաքական հանրությանը՝ լուծելու Արցախի ժողովրդի առջև ծառացած հումանիտար աղետը: Նախագահ Սարգսյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 27-ին և 28-ին Դոնալդ Տուսկի և ԵԺԿ-ի նախնական հանրային միջամտություններից ի վեր, որոնք ընդունվեցին պատշաճ կերպով, տեղական զարգացումները հանգեցնում են մարդասիրական աղետի.

«Նախորդող 20 օրերի ընթացքում մի փոքրիկ և խաղաղ երկրի 150 000 բնակիչները, ովքեր կառուցում էին իրենց ազատ և ժողովրդավարական հայրենիքը, ենթարկվում են անողոք և դաժան ռազմական ագրեսիայի: Լայնածավալ պատերազմ է մղվում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, որոնց միացել են Սիրիայում և Լիբիայում հավաքագրված ջիհադիստ վարձկանները՝ փորձելով նվաճել Լեռնային Ղարաբաղը և հպատակեցնել նրա ժողովրդին, որոնք վաղնջական ժամանակներից ի վեր ապրում են այս հողի վրա: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը Հայաստանի օժանդակությամբ հերոսաբար դիմագրավում է ադրբեջանա-թուրքա-ջիհադիստական կոալիցիայի վայրագ գրոհը. դիմակայություն, որը շատ ծանր է կորցրած մարդկային կյանքերի առումով՝ թե՛ զինվորական և թե՛ ոչ զինվորական: Արցախ երկիրը խեղդվում է մահաբեր զինամթերքի արտասովոր քանակից՝ հիմնահատակ խափանելով տասնամյակների զարգացումը և դժվարությամբ ձեռք բերված առաջընթացը.

Արցախի ժողովուրդը մարդասիրական պաշտպանության և օգնության խիստ կարիք ունի, քանի որ շարունակում է բախվել այս անասելի բարբարոսությանը»,-ասված է եվրոպացի գործընկերոջը Սերժ Սարգսյանի հղած նամակում:

Նախագահ Սարգսյանը առկա իրավիճակը համարել է  էպիկական մասշտաբի ողբերգություն, որը ծավալվում է աշխարհի աչքի առջև, մինչդեռ բռնությունները դիվանագիտական ճանապարհով դադարեցնելու ջանքերը բախվում են ադրբեջանա-թուրքական անզիջողականությանն ու ռազմաշունչ հռետորաբանությանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, գլխավորապես՝ Ռուսաստանը, ըստ ՀՀ երրորդ նախագահի, ներկայումս փորձում են վերակենդանացնել միջնորդական ջանքերը, մինչդեռ խաղաղ բնակչության պաշտպանությունը և նրանց հումանիտար կարիքները մնում են չլուծված: Լեռնային Ղարաբաղը դառնում է Եվրոպայում մարդասիրական պաշտպանության «սև խոռոչը»:

Սերժ Սարգսյանը նաև որոշակի լուծումներ է առաջարկել, որոնք ձեռնարկելու պարագայում, կարող են ազդել իրավիճակի փոփոխության վրա.

«Համոզված եմ՝ հիշում եք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը վերջին տասնամյակում մշակել է հակամարտության կարգավորման առաջարկների հիմնական փաթեթ, որտեղ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն ամրագրված է որպես քաղաքական-դիվանագիտական լուծման բանաձևի հիմնական սկզբունքներից մեկը: Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ներառվել է նաև ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում (ՀԸԳՀ), որը մեր երկուսի ներկայությամբ ստորագրվել է 2017-ի նոյեմբերին: Միջազգային հանրությունը պետք է պատշաճ կերպով ընդունի, որ Ադրբեջանն է վիժեցրել ցանկացած հնարավոր խաղաղության պայմանավորվածություն՝ ամեն անգամ, երբ մենք դրան թզաչափ մոտեցել ենք:

Հարգելի՛ Դոնալդ,

Իմ կարծիքով, կան մի շարք հնարավոր եղանակներ, որոնցով մեր ԵԺԿ ընտանիքը կարող է օգնել հանգուցալուծելու ներկա պատերազմը՝ ընտրելով հնարավոր ներգրավվածության ցանկից՝ սկսած վերոհիշյալ մարդասիրական նախաձեռնություններից կամ խթանելով 2016-ի մայիսին Վիեննայում համաձայնեցված և վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ջանքերով միջնորդավորված գործարքում նշված հրադադարի գործարկման մեխանիզմները: Վերջապես, այս բոլոր ջանքերի կատարյալ նպատակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումն է եվրոպական և ԵՄ անդամ երկրների ազգային մակարդակներում` «անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառմամբ:

Եվրոպան պետք է աջակցի պետականաշինության այս ջանքերին և նպաստի Եվրոպայի ամենաերիտասարդ ապագա պետության կայացմանը: Այսօր ոչ մի ուժ կամ տրամաբանություն, բացի դիվական ցեղասպան տրամաբանությունից, չի կարող հպատակեցնել Արցախի ժողովրդին: Նրանք վճռական են ազատ մնալու կամ մեռնելու՝ հանուն իրենց քաղաքակրթության, հավատքի, ժողովրդավարական արժեքների և ինքնության: Այս փոքր ազգի փաստացի անկախությունը ճանաչելու քայլը կարող է երկար սպասված իմպուլս ստեղծել Ղարաբաղի դե յուրե միջազգային ճանաչման համար՝ այդպիսով փրկելով այս հպարտ ժողովրդին սպառնացող սպանդից:

Իրավիճակի իմ ընկալումն այն է, որ քանի դեռ եվրոպական քաղաքական առաջնորդները, լինեն իշխանություն, թե ընդդիմություն, չդիմեն վերոհիշյալ երկու միջոցներից որևէ մեկին կամ երկուսին, մենք դատապարտված ենք շատ շուտ ականատես լինելու մեծ ողբերգության: Թուրքիային, այնպիսին, ինչպիսին տեսնում ենք այսօր, հանդուրժելը ի վերջո կհանգեցնի այդ երկրի բռնապետի՝ դեպի Եվրոպա անխափան գրոհին՝ լինի դա փախստականների հոսքի սպառնալիքներով, թե նոր երկրներ ահաբեկչություն արտահանելով:

Այդ իսկ պատճառով ես՝ որպես Հայաստանի նախկին նախագահ և Ձեր ընկեր, հորդորում եմ միջամտել Ձեր հաստատուն խոհեմության ձայնով և գործելու կոչով, ամեն կերպ աջակցել և պաշտպանել Արցախի անվտանգությունն ու ազատությունը»,-ասված է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ԵԺԿ նախագահին հղված նամակում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan