Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան
19
Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Պատերազմ Արցախում
Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է. Փաշինյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը

«Պատերազմից հետո ամենաառաջին բանը, որը պահանջվելու է մեզանից՝ աշխատանքի արդյունավետության բարձրացումն է և մեր սուղ ռեսուրսների՝ սարսափելի արդյունավետ օգտագործումը»․ Վարդան Բոստանջյան

168.am-ի զրուցակիցը տնտեսագետ Վարդան Բոստանջյանն է

–Պարոն Բոստանջյան, պատերազմի ավարտից հետո, թերևս, կարևոր հարցերից մեկը լինելու է տնտեսության առաջ կանգնած լրջագույն մարտահրավերը։ Արդեն իսկ կարո՞ղ ենք վերլուծել և գոնե ուրվագծել այն առաջնային քայլերը, որոնք հրատապ պետք է անել՝ այս ամենի ավարտից հետո:

–Ամենաառաջին բանը, որը պահանջվելու է մեզանից, դա աշխատանքի արդյունավետության աննախադեպ բարձրացումն է և մեր սուղ ռեսուրսների՝ սարսափելի արդյունավետ օգտագործումը: Մեր հիմնական ռեսուրսներն են՝ ընդերքը, հողը, ջուրը և մարդկային կապիտալը: Յուրաքանչյուր հայ, նույնիսկ «ամենաանշնորհք» հայը, ունի պոտենցիալի առումով՝ մարդկային կապիտալի դրսևորման ընդգծված ձև: Միայն թե մենք պետք է կարողանանք այնպես անել, որ ցանկացած սուբյեկտ, նույնիսկ ոչ «ճոխ մտածող», շահագրգռված լինի իր գործունեության մեջ: Մեր խոցելի տեղերից մեկն է, որ բազմաթիվ պոտենցիալ ունեցող մարդկանց մենք հակված չենք նկատելու, առանձնացնելու, ուղղորդելու, օգտագործելու, ինչը, կոպիտ ասած, բերում է տվյալ մարդու «մաշվածության»: Աշխարհի տարբեր երկրներում ես առնչվել եմ այնպիսի հայերի հետ, որոնք իրենց կրթությամբ, հասարակության մեջ, այսպես ասած, իբր զբաղեցրած դիրքով, պետք է շատ օտար և հեռու լինեն, բայց, արի և տես՝ ազատ վիճակում, նրանք կարողացել են շատ ընդգծված ձևով դրսևորվել: Հենց սա մենք պետք է անենք նախ և առաջ:

–Դուք նաև ընդերքն առանձնացրեցիք: Իր ելույթներից մեկում էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր ասել, որ հատկապես պատերազմական իրավիճակում հանքարդյունաբերությունն Էական դերակատարում կարող է ունենալ մեր երկրի համար: Ստեղծված իրավիճակում ինչպե՞ս եք պատկերացնում ընդերքի օգտագործումը, որ բոլոր առումներով արդյունավետ լինի:

–Համալիր: Այսօր Հայաստանի հանքերը շահագործում են միայն խտանյութ ստանալու համար: Շատ դեպքերում անգամ խտանյութ չեն ստանում. պատկերավոր ասած՝ սարը հանում և ուղարկում են եվրոպաներ, որտեղ այդ հողից պատրաստի արտադրանք են ստանում: Բայց մենք ունենք փորձ, որը կարելի է արդյունավետ կիրառել: Որքան էլ Սովետական Միությունը փնթի երկիր էր, բայց կենտրոնացված կառավարման սովետական հարաբերությունների մոդելը մի վիճակ էին ստեղծել, որ այդ 1/6 տարածքում հայերը արդյունավետ էին գործում: Մենք ունեինք թեթև արդյունաբերություն, էլեկտրատեխնիկական արտադրություն, ռադիոէլեկտրոնային արտադրություն և այլն: Սա նշանակում է, որ մենք ի զորու ենք, բայց շուկայական հարաբերությունների ձևավորման շրջանում մենք գնացինք «հեշտ փողի», «հեշտ հարստության» ետևից: Հիմա, երկրի կառավարող էլիտան պետք է կարողանա այնպես անել՝ խիստ, ճնշող մեթոդներ չօգտագործելով, որ յուրաքանչյուրը շահագրգիռ լինի իր գործունեության մեջ:

–Մենք ունենք չշահագործվող և վիճելի հանք՝ Ամուլսարը: Այս դեպքում ինչպե՞ս պետք է վարվել:

–Կառավարությունը պետք է ուժեղ լինի և անպայման պետք է որոշում կայացնի: Այժմ պատերազմական իրավիճակ է և շատ պետք չէ քննադատական սլաքներ ուղղել դեպի կառավարություն, բայց անցած 2,5 տարում կառավարությունն ի զորու չեղավ որևէ գործ ավարտին հասցնել: Մենք շատ մեծ և շատ հարուստ երկիր չենք, և Ամուլսարի հանքն այն տեղերից մեկն է, որտեղից մենք պետք է կերակրվենք: Հանքը բացելու մասին պետք է մտածենք, բայց այնպես անենք, որ էկոհամակարգի վրա ազդեցությունները զրոյականի հասցնենք: Աշխարհում անլուծելի խնդիրներ չկան: Միակ խնդիրը նրանում է, թե դու որքան վճռական ես:

–Հողը, իբրև հիմնական ռեսուրս նշելով՝ նկատի ունեք գյուղատնտեսությա՞ն զարգացումը:

–Մեր հողը՝ իր քարքարոտությամբ, իր արևով, իր բարձրությամբ, իր քամիներով՝ աստվածային հող է: Հողն է մեզ սնում, իսկ հողը մեզ կարող է սնել, երբ նրա վրա աշխատող լինի: Այնպես պետք է անենք, որ հայ մարդը սիրի և մշակի հողը: Դրա համար պետք է աջակցություն՝ բացահայտ և ոչ բացահայտ: ԱՄՆ-ի նման հարուստ երկիրը 7 տարի շարունակ անտոկոս վարկեր է տալիս, որ հողն աշխատի: Ամենաբարդ բաները հողագործությունն ու անասնապահությունն են, բայց մենք մարդուն հողից դուրս ենք դրել: Պետությունն ի զորու է մեծ աջակցություն ցույց տալ, որ հողն աշխատի:

–Իսկ ջրային ռեսուրսներն ինչպե՞ս օգտագործել՝ տնտեսական զարգացման համար:

–Աշխարհի ամենաթանկ ռեսուրսը ջուրն է, պարզապես մեր կուլտուրան այնքան ցածր է, որ դա չենք հասկանում և անխնա վատնում ենք մեր ջուրը: Ջրաչափերի տեղադրումից հետո, իհարկե, որոշակի առումով զսպել ենք, բայց, դրանով հանդերձ, մենք ջրի նկատմամբ բացարձակապես հարգանք չունենք, շարունակում ենք անտարբեր վատնել:

–Պոտենցիալ հնարավորություններ ունե՞նք մեր ջուրն արաբական երկրներ արտահանելու, որտեղ դրա կարիքը մեծ է:

–Գործարար աշխարհում միշտ բարձունքի վրա են մնում միմյանց նկատմամբ վստահությունն ու ազնիվ գործընկերությունը: Եթե մենք կարողանանք դուրս գալ մեկը մյուսին խաբելու սովետական գեղջկական մոդելից և գործընկեր լինենք և պետության հետ, և արտաքին աշխարհի հետ, բոլորն էլ շահագրգիռ կլինեն հայ գործարարների հետ աշխատելու, քանի որ հավասար պայմանների պարագայում, հայ գործարարների հետ աշխատանքի արդյունավետությունը շատ բարձր է լինում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan