Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ)
29
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Պատերազմ Արցախում
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց

Թուրքիայի շուրջ տարածաշրջանային օղակը շարունակվում է սեղմվել

«Փաստ» թերթը գրում է. «Թուրքիան տարածաշրջանում խնդիրներ է ստեղծում գրեթե բոլոր ուղղություններով։ Այս երկիրը ներգրավվել է տարբեր հակամարտությունների մեջ, որի պատճառով սրվել են Թուրքիայի և հարևանների հարաբերությունները։ Խնդիրն այն է, որ թուրքական վերնախավը կորոնավիրուսի ճգնաժամի արդյունքում երկրում առկա սոցիալ-տնտեսական ճգնաժամի պայմաններում փորձում է ավելի բորբոքել հանրության ազգայնական կրքերը և փորձել դրանով պահել իր վարկանիշը։ Թուրքիայի շուրջ բավական բարդ միջազգային իրադրություն է ստեղծվել։ Լիբիայից մինչև Արցախ ընկած տարածքում անկայունություն ստեղծելը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ այս երկրի համար՝ մանավանդ, որ Թուրքիան միջազգային հանրության շրջանում սկսել է ասոցացվել ահաբեկչության սպառնալիքի հետ։

Թուրքիայից եկող ահաբեկչական սպառնալիքի վտանգավորությունը շատ բարձր է հատկապես Արցախում, քանի որ Անկարան զբաղված է վարձկան զինյալներ և ահաբեկիչներ արտահանելով հակամարտության գոտի, որն ավելի է սրում իրավիճակը և դարձնում անկայուն։ Այսպիսի իրավիճակով պայմանավորված՝ իրենց մտահոգությունն են հայտնել Ռուսաստանը, Իրանը, Ֆրանսիան և այլ երկրներ։ Խնդիրն այն է, որ ահաբեկչական վտանգը կարող է շատ արագ դուրս գալ հակամարտության շրջանակներից և հրդեհել ողջ տարածաշրջանը՝ առաջին հերթին վտանգներ ստեղծելով Ռուսաստանի և Իրանի համար։

Արցախյան հակամարտության ուղղությամբ Թուրքիայի սադրիչ գործելակերպի պատճառով Անկարայի վրա քիչ-քիչ միջազգային լուրջ ճնշումներ են սկսել նշմարվել։ Իսկ էրդողանյան վարչակարգի այն արդարացումները, թե իբր հայերի կողմից կռվում են Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները, չեն անցնում, քանի որ նման հեքիաթներին նույնիսկ թուրք հասարակությունն է դժվարությամբ հավատում։ Արցախյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների ընթացքը ցույց տվեց, որ, ըստ էության, Թուրքիային չի հաջողվում արցախյան ուղղությամբ լուրջ հաջողություններ գրանցել։ Իսկ որպեսզի այդ երկրի նախագահ Էրդողանը սեփական հասարակությանը կերակրի կայսերապաշտական նոր հաղթանակներով, ակտիվացնում է Թուրքիայի գործողությունները մյուս ուղղություններով։ Թուրքիան կրկին Oruc Reis հետախուզական նավն ուղարկել է Միջերկրական ծովի վիճելի տարածք՝ կրկին սրելով Հունաստանի և Կիպրոսի հետ հակամարտությունը։

Պատահական չէ, որ միջերկրածովյան տարածաշրջանում ներկայացված երկրները Թուրքիայի գործողություններին հակազդելու համար հակաթուրքական կոալիցիա են ձևավորել։ Իսկ Եվրամիությունը, խոստովանելով, որ Թուրքիայի գործողություններն անհամատեղելի են Հունաստանի ինքնիշխան իրավունքների հետ, սպառնում է պատժամիջոցներ սահմանել: Ուշագրավ է նաև, որ Էրդողանն իր ագրեսիվ քաղաքականությունը փորձում է իրականացնել մահմեդական աշխարհում Թուրքիայի լիդերության շղարշի ներքո՝ ներկայացնելով, թե իբր պաշտպանում է մահմեդականների շահերը, բայց իրականում միայն թուրքական շահերն է առաջ տանում, ինչի արդյունքում բազմաթիվ մահմեդական երկրներ դուրս են եկել թուրքական նկրտումների դեմ։

Լիբիայում, Իրաքում, Սիրիայում Թուրքիայի միակողմանի գործողությունների ու ահաբեկչական որջեր ձևավորելու և ֆինանսավորելու արդյունքում այդ երկրի հեղինակությունը արաբական աշխարհում ուղղակի զրոյի է հավասարվել։ Արաբական պետությունների լիգան սպառնում է, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է կիրառելու։ Իսկ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն իրենց վրա են վերցրել թուրքական քաղաքականությանը հակազդելուն ուղղված քայլերի իրականացման դերը։ Եվ գործնականում թուրքական ծավալապաշտական քաղաքականությանն արաբական երկրներից աջակցում է միայն Քաթարը, որի նկատմամբ արաբական մեծամասնությունը ևս պատժամիջոցներ է կիրառում։

Այնպես որ, Անկարայի շուրջ տարածաշրջանային օղակը շարունակում է սեղմվել, որի արդյունքում կա՛մ Թուրքիան պետք է մեկընդմիշտ հրաժարվի իր նեոօսմանական ձգտումներից, կա՛մ էլ պետք է շարունակի իր ագրեսիվ գործողությունները և Մերձավոր Արևելքում դառնա պատժամիջոցների գլխավոր հասցեատերը, որի արդյունքում թուրքական հասարակության ներսում կարող են Էրդողանի վարչակարգի դեմ ուղղված նոր հուզումներ սկսվել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan